Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՀԲԸՄ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻԱ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԲԱՑԵՐԸ

26/08/2021
- 26 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

27 oգոստոս 2021 թ.

2020 թվականի Արցախյան պատերազմից հայերի քաղած բազմաթիվ դառը դասերից մեկը միջազգային մամուլում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տարածվող կատաղի ապատեղեկատվության դեմ կուռ եւ հզոր հակազդեցություն ապահովելու անկարողությունն էր: Ըստ ամենայնի, դա հանգեցրեց ակնհայտ կողմնակալությանՙ հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի, ընդ որում, ոչ միայն օտարերկրյա մամուլում, այլեւ աշխարհաքաղաքական եւ դիվանագիտական հանրույթի շրջանում: ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) Մադրիդի (Իսպանիա) խումբը Հայաստանում կազմակերպեց վեցօրյա աշխատաժողովՙ «Սթորիթելինգը լրագրության մեջ. անհերքելի փաստերից մինչեւ բարդ բովանդակություններ» խորագրով:

ԵԱ Մադրիդի խմբի ղեկավար Տիրան Կիլիկեանն այսպես է պատճառաբանում. «Հայաստանը, միանշանակ, Արցախում տանուլ տվեց տեղեկատվական պատերազմը: Պատճառն այն էր, որ չունեինք պատերազմի ընթացքում մեր ջանքերը համակարգելու կուռ ռազմավարություն: Պատճառներից մեկն էլ այն էր, որ մենք ժամանակի մեծ մասը վատնեցինք միմյանց հետ խոսելու համար` արտաքին աշխարհի հետ խոսելու փոխարեն: Չիմանալով, թե ինչպես է հարկավոր մոտենալ հարցին, հաշվի առնվեց օտարերկրյա լրագրողի մեզ տրված խորհուրդը, այն էՙ հանդես գալ վերապատրաստման ծրագրով»:

Վերապատրաստումն անցկացվեց օգոստոսի 2-ից 7-ը Հայաստանի հարավում գտնվող Գորիս քաղաքում. Ronak Press գործակալության աշխույժ թիմը մեկ սենյակում էր հայտնվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող խոստումնալից եւ գործող լրագրողների հետՙ վերջիններիս սովորեցնելու, թե ինչպես կարող են հայրենի պատմությունները ներկայացնել միջազգային լսարանին:

Ronak-ը Իսպանիայի Բասկերի երկրում տեղակայված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միավորում է 33-րդ զուգահեռականի ողջ երկայնքովՙ Աֆրիկայում գտնվող Արեւմտյան Սահարայից մինչեւ Արեւմտյան Ասիայում գտնվող Արեւելյան Բելուջիստան, պատերազմական իրադարձությունները լուսաբանողՙ համաշխարհային համարում ունեցող տպագիր, ֆոտո եւ վիդեո լրագրողների: Հինգ հոգանոց խումբը նաեւ մեդիա աշխատաժողովներ է անցկացրել Ալժիրի, Լիբիայի եւ Իրաքյան Քրդստանի տեղացի թղթակիցների համար:

«Արցախում պատերազմի ընթացքում ես նկատեցի, որ տեղացի բազմաթիվ լրագրողներ զբաղված են ինքնագրաքննությամբ եւ քարոզչությամբՙ ի նպաստ հայերի ընդհանուր շահի», – ասում է Ronak Press-ի համահիմնադիր Կառլոս Սուրութուսան, որը նախ Կիլիկեանին առաջարկել էր Գորիսում անցկացվելիք ծրագիրը, ապա ստանձնել տպագիր լրագրության բաղադրիչի ղեկավարումը: «Միեւնույն ժամանակ այստեղ աշխատում էին պատերազմներում թրծված օտարերկրյա թղթակիցներ, որոնք, տեղում գտնվելով հանդերձ, անհրաժեշտ չափով չէին տիրապետում պատմական եւ մշակութային մանրամասներին, որպեսզի հակամարտությունը լուսաբանելիս տեղ չթողնեին կլիշեների համար: Հենց խնդրի մասին քաջատեղյակ, բայց միեւնույն ժամանակ անկողմնակալ ձեւով խոսելու ունակ հայ թղթակցի բացակայության հանգամանքը դրդեց ձեռնարկել «Սթորիթելինգը լրագրության մեջ» վերապատրաստումը», – պարզաբանում է բասկ լրագրողը, որի թղթակցություններն Իրաքի, Սիրիայի եւ այլ պատերազմներիցՙ զբաղեցրել են Deutsche Welle, Al Jazeera եւ Middle East Eye պարբերականների գլխագրերը:

Աշխատաժողովը կազմակերպված էր երկու մասով. օրվա առաջին կեսը նվիրված էր տպագիր, ֆոտո եւ վիդեոլրագրության տեսությանը, այդ թվումՙ պատմությունները միջազգային մամուլին ներկայացնելու եւ լուսանկարչական կամ տեսանկարահանող խցիկից օգտվելու հարցերին: Երկրորդ հատվածում վերապատրաստվողները դուրս են եկել Գորիսի փողոցներՙ «որսալու» պատմություններ տեղի համայնքի մասին, որը ստիպված է առերեսվել Ադրբեջանի ներկայությանն իր դարպասների մոտՙ նախկինում հայկական հսկողության ներքո գտնվող Լաչինի շրջանի հանձնումից հետո: Այս վարժությունը հանդիսացավ ծրագրի ավարտական հանձնարարությունը մասնակիցների համար:

Երրորդ օրը նշանավորվեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի անակնկալ այցով, ով պատասխանեց հարցերիՙ կապված տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ Արցախ մուտք գործելու առնչությամբ լրագրողների մոտ առաջացող խնդիրների վերաբերյալ: Լրատվամիջոցների հետ կապված մասնակի սահմանափակումները նախարարը հիմնավորեց տեղեկատվական հոսքերի վտանգով, որոնք, ըստ նրա, կարող են է՛լ ավելի վտանգել տարածաշրջանիՙ առանց այն էլ փխրուն անվտանգությունը:

27-ամյա Անահիտ Մարգարյան-Անտոնյանը դոկտորանտ է, որը Իսպանիայի հարավում գտնվող Կադիսի եւ Գրանադայի համալսարաններում իսպանալեզու աղբյուրների օգնությամբ հետազոտում է ցեղասպանությանն առնչվող հարցեր: Իր թեզի համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվներն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելելու ընթացքում նա դիմել է վերապատրաստման ծրագրին, «որպեսզի սովորի, թե ինչպես կարող է արտաքին աշխարհին ներկայացնել Հայաստանի բազմաթիվ հետաքրքրական պատմությունները»ՙ որպես տեղական լրագրի արտահաստիքային թղթակից: «Դասընթացն ինձ սովորեցրեց երկրիս պատուհասած խնդիրները դիտարկել նվազ հուզականությամբ եւ առավել օբյեկտիվ դիտանկյունից, որպեսզի դրանց լուսաբանումն առավել համապատասխան լինի միջազգային ընթերցողի չափորոշիչներին», – ասում է նա:

Արցախի հանրային հեռուստաընկերության 33-ամյա հաղորդավար Անուշ Ղավալյանին այդ ամենը շատ ավելի քիչ հավանական էր թվում: «Երբ սկզբից միացա ծրագրին, հավատս չէր գալիս, թե հայ լրագրողի կողմից պատրաստված արցախյան պատմությունը կարող է ներկայացվել օտարերկրյա լսարանին: Ես համոզված էի, որ դրանք կմերժվենՙ որպես սուբյեկտիվ կարծիքՙ անկախ հակառակն ապացուցելու ուղղությամբ մեր գործադրած մեծագույն ջանքերից», – խոստովանեց նա:

Վերապատրաստման հինգերորդ օրը Ղավալյանը մտքի հեղափոխություն վերապրեց: «Նրանք օգնեցին ինձ հասկանալ, որ խնդիրը թղթակցի ազգային պատկանելության մեջ չէ, այլ ներկայացված աշխատանքի որակի», – ասում է նա: «Եվ մենք այստեղ ենք հենց դրան հասնելու համար», – հավելում է դասընթացի ժամանակ ֆոտոլրագրություն դասավանդող Անդոնի Լուբակին, ով 2016 թվականին Սուրութուսայի հետ համահիմնադրել է Ronak Press-ը, եւ որի աշխատանքները հայտնվել են Associated Press, Newsweek եւ The New York Times պարբերականների էջերին:

Հեռանկարի այդ փոփոխությունն առավել ակներեւ դարձավ բոլոր մասնակիցների համար, ըստ BBC-ի օպերատոր եւ պրոդյուսեր Ջուան Աբդիի, որը վարում էր վիդեոլրագրության վերաբերյալ դասընթացը: Նա նշեց, որ վերապատրաստման ավարտին սովորողների մեծ մասը ցուցաբերեց «աշխատելու եւ Հայաստանի լրատվական ասպարեզում ինչ-որ բան փոխելու տենչ»: «Ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց մեր վերապատրաստվողներից ոմանց անունները կտեսնենք խոշոր հրատարակությունների հեղինակային սյունակներում», – ասաց նա:

Ծրագիրն ավարտվեց հավաստագրերի շնորհման արարողությամբ, որին միացան ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն ու ԵԱ երեւանյան խմբի ղեկավար Հայկազ Նահապետյանը, ովքեր մասնակցեցին նաեւ նույն երեկոյան կազմակերպված հրաժեշտի ընթրիքին: «ՀԲԸՄ-ն մշտապես ձգտել է գտնել գործուն միջոցներ հայկական սփյուռքին ներգրավելու Հայաստանի զարգացմանն ուղղված իր ծրագրերում: «Սթորիթելինգը լրագրության մեջ» ծրագիրը սփյուռքիՙ ի դեմս ԵԱ Մադրիդի խմբի, միավորման հիանալի օրինակ է, որն ապացուցում է, որ նրանք մշտապես փորձում են գտնել միջոցներ, իրենց գործունեության ասպարեզներում, նպաստելու երկրի բարելավմանը», – ասում է Յակուբյանը:

Հայաստանում այս փորձնական ծրագրի մասին դրական լուրն անկասկած կտարածվի տեղի լրագրողների շրջանում, որոնք համակարծիք են իրենց սփյուռքյան գործընկերների հետ այն հարցում, որ Հայաստանի եւ Արցախի մասին աշխարհին պատմելու հմտությունների կատարելագործումն ազգային առաջնահերթություն է:

Ronak Press-ի համահիմնադիր Կառլոս Սուրութուսան Հայաստանից եւ Արցախից ժամանած թղթակիցներին ծանոթացնում է իրենց գործի նրբություններին:

Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը (կենտրոնում)ՙ Ronak Press-ը ներկայացնող Անդոնի Լուբակիի (ձախից), Կառլոս Սուրութուսայի (աջիցՙ երրորդը) եւ Ջուան Աբդիի (աջիցՙ երկրորդը), ԵԱ Մադրիդի խումբը ներկայացնող Տիրան Կիլիկեանի (ձախիցՙ երկրորդը) եւ Լեւոն Գրիգորյանի (աջից), ինչպես նաեւ ՀԲԸՄ մեդիա վերապատրաստման մասնակից լրագրողների հետ:

Դոկտորանտ Անահիտ Մարգարյան-Անտոնյանը հարցեր է ուղղում Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին (ձախից):

«Սթորիթելինգը լրագրության մեջ» ծրագրի եւ Ronak Press-ի թիմըՙ վիդեոլրագրության վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ:

Նախորդ գրառումը

ԷՐՏՈՂԱՆԵԱՆ ԾՐԱԳԻՐՆԵՐՆ ՈՒ ՓՈՐՁԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԲԱԶՈՒՄ ՁՄԵՐՈՒԿՙ ՄԵԿ ՁԵՌՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱԶՈՒՄ ՁՄԵՐՈՒԿՙ ՄԵԿ ՁԵՌՔՈՒՄ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական