Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱԶՈՒՄ ՁՄԵՐՈՒԿՙ ՄԵԿ ՁԵՌՔՈՒՄ

26/08/2021
- 26 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Ազգային ժողովի երեքշաբթի սկսած ու չորեքշաբթի շարունակված նիստերն իրենց իրարահաջորդ դրվագներով, լսարժանությամբ ու դիտարժանությամբ հիշարժան են մնալու մեր խորհրդարանի տարեգրությունների մեջ: Նկատի չունեմ հավատարմագրված լրագրողների նախապես ծրագրված բողոքի արդար, բայց վատ իրականացված ակցիան եւ, այնուհետեւ, հաջորդական երկու օրերում պատգամավորների միջեւ ծագած ձեռնամարտներն ու անվտանգության աշխատակիցների բրտությունը միայն, ինչը, ինչպես azg.am կայքէջում նկատել էր տվել մեր աշխատակցուհին, նիստը վարողի անձեռնհասության պատճառով սպառնում է դառնալ ազգային խորհրդարանական ամոթալի մշակույթ: Այլեւ նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանիՙ այսպես կոչված հնգամյա պլանի երեքժամյա «էքսպոզեն» ու մանավանդ դրան հաջորդած հարցուպատասխանի «էպոպեան», որտեղ Փաշինյանը դրսեւորեց, պետք է ընդունել, խոսքակռվային վիճակներում իր անգերազանցելիությունը, միայն այն վերապահությամբ, որ նա իր բնատուր այդ տաղանդը կարողանում է գործի դնել միայն «ներքին ճակատի» վրա, բայց խեղճանում արտաքին հարթակներում, ինչպես Իլհամի լկտիաբանությունների պարագայում…

Նրա պատասխանները ընդդիմադիր պատգամավորների հարցումների տեղատարափինՙ ոչ այնքան համոզիչ, որքան ըմբերանիչ էին, բերան փակող: Զարմանալիորեն այս անձի ուղեղում շերտ առ շերտ խտացված են անցյալիՙ միայն եւ բացառապես բացասական դեպքերն ու ձախողումները, որոնք նա օգտագործում է վարպետորեն, ինքնապաշտպանական եւ ինքնարդարացման բնազդով, այդ ընթացքում տեղ-տեղ թույլ տալով նաեւ ինքնահակասումներ, որոնցից ամենացավալին այն էր, երբ, անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետաքննության անհրաժեշտությանը, Փաշինյանն ընդունեց բազմաթիվ սխալների առկայության փաստը ու խոստացավ «շտկել» դրանք, առանց բացատրելու, թե ո՞վ եւ ի՞նչպես կարող է «շտկել» մարդկային այդքան կորուստների ցավը:

Անհասկանալի էին նաեւ ընդդիմադիր պատգամավորների այդքան մեծաքանակ եւ գրեթե առանց բացառության մեղադրական հարցադրումները, որոնք ավելի շուտ հաշվեհարդարի, քան ներկայացվող «հնգամյա պլանի» էությունը բացահայտելու նպատակն էին հետապնդում, միաժամանակ չգիտակցելով, որ ամեն կողմից համազարկ տալովՙ ակամա կարեւորում, ահագնացնում են «թիրախը»…

Մինչդեռ օրակարգում կառավարության ծրագիրն է, որը թեեւ ընդհանուր առմամբ նման է կուսակցությունների նախընտրական գրքույկ-ծրագրերին, որոնք սովորաբար չեն ընթերցվում, բայց դրանց բացակայությունը, էլի սովորաբար, քննադատվում է: Համենայնդեպս, այդ ծրագրում, որը կոչեցինք «հնգամյա պլան», կան մի քանի թեմաներ, հատկապես ազգային անվտանգությանն ու բանակին, Արցախին, Սփյուռքին, արտաքին հարաբերություններին ու արտգործնախարարությանը վերաբերող, որոնց ստիպված ենք անդրադառնալ ոչ միայն խորհրդարանի պատերից ներս, ո՛չ այս եւ կողքի նեղ սյունակներում, այլեւ քաղաքական-ազգային բոլոր հարթակներում:

Համենայնդեպսՙ մի քանի նկատառում.

– Ներքին անվտանգության տեսակետիցՙ ծրագրում նախատեսվող քայլերը խոստանում են հանրապետության ոստիկանացումՙ այն էլ միապետական հակումներ ունեցող մեկ անձի ձեռքում:

– Այս ծրագրով փոխվում է ազգային բանակի ոչ միայն կառուցվածքն ու սպառազինությունը, այլեւ առաքելությունն ու կազմը: Փաստորեն հրաժեշտ է տրվում շատերիս կողմից գովերգված ու մեզ անհրաժեշտ «ազգ-բանակ» կոնցեպիային եւ փոխարենն ստեղծվում դեռեւս 90-ականներից առաջարկվող ու մերժվող պրոֆեսիոնալ բանակ, ավելի շուտՙ սահմանափակ եւ սահմանապահ զորք, որը ալիեւյան ստնձգությունների պայմաններում հայտնի չէՙ ի՞նչ սահման է պաշտպանելու:

– Գործունեության շեշտադրումներն ի նպաստ արտաքին ներդրումներ ապահովելուն են ուղղվում արտգործնախարարության պարագայում, ինչը ենթադրել է տալիս ոչ թե առեւտրային կցորդների ինստիտուտի, այլ դիվանագիտական կորպուսի աշխատանքային դաշտի փոփոխություն, այն էլ ասպարեզում բոլորովին անփորձ նախարարի ղեկավարությամբ:

– Դեկլարատիվ հայտարարություններՙ ամրապնդելու դաշնակից ու բարեկամ երկրների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններըՙ առանց խորացման ու մանրամասների, ինչպիսիք են, ասենք, Ռուսաստան, ՀԱՊԿ եւ… ՆԱՏՕ փոխհարաբերությունները:

– Իսկ ամենախնդրահարույցըՙ խաղաղ ու հաշտ գոյակեցություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում, երբ ներկայացվող ծրագիրը միաժամանակ ենթադրում է Արցախի նկատմամբ հոգատարություն, Պաշտպանության բանակին օժանդակություն, իսկ Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» հարաբերություններՙ առանց հրաժարվելու, բարեբախտաբար, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:

Հարցեր, հարցեր ու հարցեր, որոնց պատասխանը, ինչպես սատանային, պետք է փնտրել մանրամասների մեջ: Իսկ սատանան ասում էՙ ինչպե՞ս եք իրականացնելու նման մեծ ծրագրերն առանց համապատասխան կադրերի ու միջոցների, միայնակ, փաստորեն մեկ մարդու ձեռքով:

Սակայն նման ծրագրերից առաջ Նիկոլ Փաշինյանն ստիպված է լուծել-հարթելու ներքին քաղաքական կայունության եւ ազգային գոյակեցության առաջ կանգնած խնդիրները, առաջին հերթինՙ Ազգային ժողովում խախտված աշխատանքային անդորրը, լրջությունը, վերացնելու ամոթալի տուրուդմփոցները, վերականգնելու ազգային միասնականությունը:

Ինչպես տեսնում ենքՙ շատ են ձմերուկները, բոլորն էլ մի հոգու ձեռքում:

Նախորդ գրառումը

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՀԲԸՄ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻԱ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԲԱՑԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՌԴ սահմանապահները Սյունիքում շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանցի զինծառայողներին․ Հրապարակ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ սահմանապահները Սյունիքում շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանցի զինծառայողներին․ Հրապարակ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական