Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխատատեղերը պակասել են, աշխատավարձերը նվազելՙ հակառակ պնդումների

11/09/2020
- 11 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Միանշանակ է, որ Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ, կրճատվել են աշխատատեղերը, նվազել մարդկանց եկամուտները: Այս իրավիճակում վարչապետ Փաշինյանը փորձեր է անում արդարացնելու իր ձախողումները եւ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու: Այս անգամ իր ֆեյսբուքյան գրառմամբ նա հայտնել է , թե հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի համեմատ Հայաստանում աշխատատեղերն ավելացել են, աշխատավարձերն աճել: Տնտեսական անկման խորացման ներկա փուլում նման պնդում անելն ինքնին անհեթեթություն է: Ավելին, նրա գրառման մեջ հիշատակվող ցուցանիշներն էլ հակասում են պաշտոնական վիճակագրության ցուցանիշներին: Այս ամենի մասին հերթականությամբ:

Նախ, հուլիս ամսվա աշխատատեղերի թվի մասին վիճակագրական կոմիտեն դեռ ոչինչ չի հրապարակել: Նախապես հրապարակելով դրանքՙ վարչապետը ուղղորդում է վիճակագրական կոմիտեին:

Երկրորդը, պարզապես անհնար է այնպիսի իրավիճակ, երբ երկնիշ տնտեսական անկում գրանցված ամսին աշխատատեղեր ավելանան: Հուլիս ամսին տնտեսական ակտիվության անկումը կազմել է 10,2 տոկոս նախորդ տարվա հուլիսի համեմատ: Ըստ տնտեսության ճյուղերի, արդյունաբերությունում անկումը կազմել է 2,3 տոկոս, շինարարությունումՙ 9,5 տոկոս, առեւտրումՙ 10,4 տոկոս, ծառայություններումՙ 21,6 տոկոս: Գյուղատնտեսությունը հարկման դաշտից դուրս է եւ հարկային հաշվետվություններ չի ներկայացնում, որոնց վրա հիմնվելով իր գրառումն էր արել վարչապետը: Այսինքն, կարող ենք փաստել, որ տնտեսության բոլոր ճյուղերում հուլիս ամսին անկում է արձանագրվել, հետեւաբար աշխատատեղերը չէին կարող ավելանալ: Չի կարող որեւէ տնտեսվարող աշխատի ավելի քիչ եւ ստեղծի ավելի փոքր արդյունք, բայց նոր աշխատատեղեր բացի եւ առավել եւս աշխատավարձեր բարձրացնի: Նույնը ամբողջ տնտեսության մասշտաբով:

Աշխատատեղերի թվերի մասին: «Ճշգրտված տվյալներով, եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել էՙ 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսինՙ 609 հազար 302 աշխատատեղերի միջեւ, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ… Հիշեցնեմ, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունն ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակն աշխատատեղերի պահպանումն է եւ աշխատավարձերի անկումը կանխելը: Պաշտոնական այս թվերն ապացուցում են, որ այդ միջոցառումներն արդյունավետ են եղել», գրառում է արել Նիկոլ Փաշինյանը:

Սակայն, պաշտոնական վիճակագրությամբ, մինչ կորոնավիրուսը, այս տարվա փետրվարին աշխատողների թվաքանակը 614 հազար է եղել, իսկ մարտինՙ 618 հազար: Եթե հուլիսին աշխատողների թիվը կազմել է 613 հազար, ապա դա տարրական թվաբանություն իմանալը բավարար է տեսնելու համար, որ աշխատատեղերի թիվը կրճատվել է: Փետրվարի համեմատՙ հազարով, մարտի համեմատՙ մոտ 5 հազարով: Այսինքն, սա փաստում է, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի պնդումների, կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն արդյունավետ չեն եղել, աշխատատեղերի թիվն էլ չի պահպանվել, այլ պակասել է:

Աշխատավարձերի մասին Նիկոլ Փաշինյանի հաջորդ պնդումը, ըստ որիՙ դրանք բարձրացել են եւ հուլիսին կազմել 207 հազար դրամ, նույնպես ճիշտ չէ, քանի որ դարձյալ հակասում է վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, ըստ որոնց միջին աշխատավարձը Հայաստանում հուլիս ամսին կազմել է 191 հազար դրամ: Իսկ դա 207 հազար դրամ չէ, եւ մոտ 15 հազար դրամով պակաս է, քան իր գրառման մեջ նշում է երկրի վարչապետը:

Եվ վերջապես աշխատատեղերի ավելացման կամ նվազելու անուղղակի ցուցանիշների մասին: Եթե աշխատատեղերը ավելանում են, ապա աշխատանք փնտրողների թիվը սովորաբար նվազում է: Սակայն այստեղ նույնպես պատկերը հակասում է Փաշինյանի գրառման բովանդակությանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության տվյալներով, այս տարվա օգոտոսի 1-ին աշխատանք փնտրողների թիվը Հայաստանում կազմել է 88,2 հազար մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6,1 տոկոսով: Մեկ տարի առաջ, օգոստոսի 1-ին, աշխատանք փնտրողների թիվը 82,8 հազար էր: Այսինքն, մոտ 5-6 հազարով ավելացել է աշխատանք փնտրողների թիվը: Հարց է առաջանում. եթե աշխատատեղերը ավելացած լինեին հուլիս ամսին, ապա աշխատանք փնտրողների թիվը ոչ թե պետք է ավելանար, այլՙ նվազեր:

Այն, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է, մարդկանց եկամուտները նվազում, առանց պաշտոնական տվյալների էլ երեւում է: Հասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ է նա կեղծում դրանք: Կորոնավիրուսը բացահայտեց այս իշխանության կառավարման անընդունակությունը: Կառավարությունը տապալեց թե՛ համավարակի դեմ պայքարըՙ պատճառ դառնալով, որ Հայաստանը հայտնվի վարակվածների եւ մահվան թվերի ամենավատ ցուցանիշներ ունեցող երկրների մեջ, թե՛ անարդյունավետ կարանտինով ծանր հարված հասցրեց տնտեսությանը: Այս ամենից հետո որպես ինքնաարդարացում մնում է մարդկանց կեղծ թվերով «կերակրելը»:
Նախորդ գրառումը

Կարանտինի պայմաններն ու պահանջները. բնակության տարածքից դուրս գտնվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է

Հաջորդ գրառումը

Թրամփի «գաղտնի» զենքը հնարավոր է բացահայտվել է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Թրամփի «գաղտնի» զենքը հնարավոր է բացահայտվել է

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական