Չորեքշաբթի, Ապրիլի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւմ համար են մամուլի պետական ծառայությունները

11/09/2020
- 11 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս շատ ուշագրավ հայտարարություն արեց ԱՄՆ նախագահի դուստրըՙ Իվանկա Թրամփը: Նա ամերիկյան հասարակությանը խորհուրդ տվեց Դոնալդ Թրամփի մասին չդատել նրա թվիթերյան գրառումներից, այլՙ կատարած գործերից, միաժամանակ պնդելով, որ ոչ թե Վաշինգտոնը փոխեց իր հորը, այլ հայրըՙ Վաշինգտոնը:

Թե որքան արժանահավատ է նախագահի դստեր այդ պնդումը, ցույց կտա ժամանակը, որն այնքան էլ երկար չէ, ընդամենը երկու ամիս, երբ ամերիկացի քվեարկողներն իրենք կորոշեն, թե ինչպես է պետք գնահատել իրենց նախագահի գործունեությունը:

Սակայն «արքայադստեր» վերոհիշյալ հայտարարության մեջ ուշագրավը նրա վերաբերմունքն էր դեպի թվիթերը, դեպի սոցցանցերըՙ ընդհանրապես: Ուրեմնՙ այնքան էլ կարեւոր չէ, թե իր էջում ի՛նչ գրառում է կատարում հայրը, այս պարագայումՙ ԱՄՆ-ի նախագահը, դա լուրջ հարթակ չէ, կամ հարթակ է անլրջության: Այնտեղ կարող ես հայհոյել հակառակորդներիդ, նախկին աշխատակիցներիդ, կարող ես շփոթել երկրների ու մայրաքաղաքների անուններ, ցուցանիշներ, տոկոսներ, վիրավորել այլ երկրների պետերին, ապա պահանջել մամուլի քարտուղարիցդՙ ուղղել, հերքել, մեղմացնել գրառումների թողած տպավորությունը:

Բարեբախտաբար եվրոպական շատ երկրների ղեկավարներ դեռեւս չեն վարակվել թրամփյան թվիթերայնությամբ: Թերեւս բացառություն է կազմում Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, թեեւ վերջերս, կորոնայով հիվանդանալուց հետո մանավանդ, նա էլ այդ հարցում դարձել է զուսպ եւ հավասարակշռված ու վերադարձել անգլիական ավանդական գործելաոճինՙ մամուլի հաղորդագրություններ, ասուլիսներ, ճեպազրույցներ:

Գալով մեր երկրինՙ եթե բացառենք արտգործնախարարությունն ու նախագահական պալատը, մնացյալ բոլոր գերատեսչությունները հասարակության եւ լրատվամիջոցների հետ հաղորդակցվում են սոցցանցային ամենատարածված, բայց ամենահասարակ ու գռեհկացված միջոցովՙ ֆեյսբուքով, որին ոմանք իմաստազուրկ թարգմանությամբ կոչում են «դիմատետր» կամ «դիմագիրք»: Մեր մամուլում այժմ շատ սովորական են դարձելՙ «ինչպես գրել է իր ֆեյսբուքյան էջում» կամ նման արտահայտությունները: Մինչդեռ տվյալ նախարարը կամ գերատեսչության պետը ունի մամուլի քարտուղար, ավելի հաճախՙ «հասարակայնության հետ կապերի» մի ամբողջ վարչություն, կայքէջ եւ այլ ծառայություններ, որոնց գոյության պատճառը ներկա ֆեյսբուքյան պայմաններում անհասկանալի է: Ի՜նչ եմ ասում. լա՛վ էլ հասկանալի է. շեֆի ու շեֆերի համար ուռճացված աշխատակազմը հրաշալի միջոց է յուրայիններին աշխատանքի տեղավորելու, նվիրյալ ծառայողների բանակը մեծացնելու, նաեւ, մեր օրերում, «Սորոսի որբերին» պատսպարելու համար:

Յուրայիններին պատսպարելու այս երեւույթը անշուշտ այնքան էլ նոր չէ: Նախկին իշխանությունների օրով էլ «օրինական» այդ հաստիքներով պետերն ու շեֆերը ծառայողներ էին պահում «անձնական օգտագործման» համար: Սխալ չհասկանաքՙ ինֆորմացիայի ծորակը ձեռքի մեջ պահելու, միայն շեֆի իմեյջը բարձրացնելու, մամուլի տարբեր միջոցների մեջ համապատասխան վարձատրությամբ սեփական գործակալներ հավաքագրելու, անձնակազմի եւ մյուս գերատեսչությունների ներսում լրտեսելու համար: Ներիշխանական մրցակցության ֆոնին այդ ծառայողները դարձել էին լավ վարձատրվող տզրուկների հավաքականություն, որին տասնամյակների ընթացքում զոհ գնացին մեր շնորհալի եւ հեռանկարային լրագրողներից շատերը, միաժամանակ այլասերելով, կողմնակալ ու կաշառասուն դարձնելով մեր լրատվամիջոցներից շատերը, ողջ մամուլը հեռացնելով մաքուր բիզնեսի սկզբունքներից:

Հիմա, այսպես կոչված հեղափոխությունից երկուսուկես տարի հետո, իրավիճակում շատ բան չի փոխվել, բայց, ինչպես բացատրվեց վերեւում, ֆեյսբուքյան պաշտոնական, կիսապաշտոնական եւ հայհոյաբանական պայմաններում, լրատվական պետական ծառայությունների գոյությունը դառնում է անիմաստ եւ ավելորդ: Դրանք վերածվել են քարոզչական հիմնարկների, որոնց առկայության պակասը սոցցանցերը բնավ չեն զգում:

Եվ այս ֆոնին կրկին ցցվում է «սելֆիստ», «լայվոտ», «բարի գիշերի» ու «բարի լույսի» փոխարեն քարոզ արտասանող վարչապետի կերպարը: Համարձակվում եմ մի պարզ բան հուշել նրան. հաշվել իմացող որեւէ մեկին, նախընտրելի է «Հայկական ժամանակից», հանձնարարել հաշվարկել պետական բոլոր մարմինների մամուլի ծառայությունների ու գրասենյակների համար տարեկան ծախսվող միջոցների հանրագումարը եւ պետբյուջեի խնայողության կամ այլ պատրվակի տակ տուն ուղարկել այդ աշխատակիցների առնվազն 90 տոկոսինՙ սկսելով կառավարության համապատասխան վարչությունից:

Միշտ հիշել Իվանկա Թրամփի խոսքերը իր հայրիկի մասին. կարեւորը գործն է, արդյունքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի պարտությունը պարտությունն է նաեւ Թուրքիայի

Հաջորդ գրառումը

Պայթյուն Հորդանանի ռազմական պահեստում

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Պայթյուն Հորդանանի ռազմական պահեստում

Ամենաշատ ընթերցվածը

Տեսադարան

Եթե ՀՀ իշխանությունը Ստեփանակերտում եկեղեցի քանդելու համար Բաքվից պատասխան պահանջի, խաղաղություն չի լինի

28/04/2026

Հայաստանի իշխանություններին են մեղադրում, որ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է հայկական եկեղեցի. Հ1-ի տաղավարում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում բողոքեց Աշխատանքի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր

29/04/2026

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի...

ԿարդալDetails
Նորություններ

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան

29/04/2026

Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում ապրող միակ ադրբեջանցի ընտանիքից սերված, անասնապահ Աբդըլայի միակ որդին, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը գերազանց ավարտած, գիշերները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը Երևան է ժամանել ՀՀ իշխանություններին շտապեցնելու Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի ապահովման հարցում. քաղաքագետ

29/04/2026

Եթե ՀՀ իշխանությունները հնարավորություն ունենային, ընդհանրապես գաղտնի կպահեին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցը։  Azg.am-ի թղթակցի հետ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական