Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԹՈՒՐՔ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ

04/09/2020
- 04 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԻԿՈԼԱ ԺԱՔԱՂ, Le Parisien (Փարիզ), 25-ը օգոստոսի 2020թ.

Թուրքական ծագմամբ մի ծայրահեղական դատապարտվելու է «ատելություն հրահրելու» համար: Հայ համայնքը երկու բողոք է ներկայացրել հուլիսին տեղի ունեցած ցույցի ժամանակ բռնություն կիրառելու փորձի գործով։

Դեսին (Ռոն), 24-ը հուլիսի, 2020

Թուրքական ծագմամբ մոտ 100 երիտասարդներ հարձակվել են ծագումով հայ ֆրանսիացիների վրա, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերսկսված հակամարտության:

Ցնցումից կոտրված ցուցանակի լուսավոր տառերն այլեւս հուշ են: Ցուցափեղկի վրա սեւ հետք է, որը երեք տարի Դեսինում (Ռոն) աշխատող Արմանի կարծիքով հրազենի կրակոցի հետեւանք է: Մեկ ամիս է անցել, սակայն այս հայազգի տղամարդն այդպես էլ չի հասկանում, թե ինչու հուլիսի 24-ին «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության թուրքական ծագմամբ մի քանի տասնյակ երիտասարդներ իրեն թիրախավորեցին։ «Կոշկակարանոցս միշտ բաց է եղել բոլորի առջեւ,- ասում է արհեստավորը: Ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»:

Բայցեւայնպես հուլիսի 24-ին, ժամը 19:00-ի սահմաններում նրա համար ակնհայտ էր, որ Ժան-Ժորես պողոտայով քայլող դիմակավորված եւ երկաթե ձողերով ու դանակներով զինված երիտասարդները եկել էին հաշիվ մաքրելու: «Չորս-հինգ հոգով դուրս եկանք»,- ասում է Արմանը: «Ուժներս չէր հերիքում։ Ստիպված պատսպարվեցինք խանութում ու սպասեցինք ոստիկանության միջամտությանը»:

Կրակոց եւ ամբոխի տեղաշարժ

Ի սկզբանե, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի հայ համայնքը մի ամառային հանգիստ երեկո ցույց էր կազմակերպել։ 1915թ․ ցեղասպանությունից հետո առաջին հայրենազուրկ հայերը 1920-ական թթ․ Ազնավուրի թանկագին երկրից հաստատվեցին Լիոնից դեպի արեւմուտք գտնվող Դեսինումՙ Փոքր Հայաստանում։ Այսօր 30 000 բնակիչ ունեցող քաղաքում ապրում են ծագումով հայ մոտ 4 000 ֆրանսիացիներ, ովքեր ուշադիր հետեւում են իրենց նախնիների երկիրն ալեկոծող աշխարհաքաղաքական ցնցումներին: Հուլիսի 24-ին 600 մարդ հավաքվել էր բողոքելու Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական երկարատեւ հակամարտության վերսկսման դեմ:

Ատելությամբ սնված եւ պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդներ

ԴԱՆԻ-ԿԼՈԴ ԶԱՐԹԱՐՅԱՆ, ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՑՈՒՅՑԵՐԻՑ ՄԵԿԻ ՀԱՄԱԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ,

«Գեղեցիկ հավաք էր, որին մարդիկ մասնակցում էին ընտանիքներով։ Ներկա էին նաեւ տեղի ընտրված պաշտոնյաները»,- պատմում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Սակայն միջոցառումը դեռ չսկսվածՙ մթնոլորտը փչացավ երեկոյի հենց սկզբից: Մեղավորը այդ հարյուր թուրք ծայրահեղականներն էին, ովքեր եկել էին խափանելու իրենց երդվյալ թշնամիների միջոցառումը: «Նույնիսկ չգիտեմ, թե ինչ էին անում այնտեղ»,- ընդգծում է Արմանը: Նույնիսկ եթե նրանք իրենց Ադրբեջանի մտերիմներն են համարում, սա իրենց գործը չէ»:

Վկաներն ու տեսանյութերը նրանց բնորոշում են թուրքական դրոշը ձեռքներին, ոմանք դիմակավորված, աջուձախ հայհոյելով եւ «գնանք, բռնենք հայերին» կոչերով: Մեկ ամիս է անցել, եւ շուտով այս հակահավաքի պարագլուխը դատապարտվելու է, սակայն հույզերը չեն մարել: «Երբեք նման բան տեղի չէր ունեցել»,- հուշում է մի ցուցարար, ով չցանկացավ ներկայանալ: Առաջին անգամ է, որ վախ զգացի…»: Երբ առաջին բանախոս Սառա Տանզիլլին սկսեց խոսել, կրակ արձակվեց: Դրանից հետո ամբոխը տեղաշարժվեց: «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- պատմում է բանախոսը: Նրա ամուսինըՙ Րաֆֆին, Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (CDCA) տեղի ներկայացուցիչն է եւ բողոքի ցույցի կազմակերպիչը: «Սոցիալական ցանցերից տեղյակ էինք, որ իրենց «Գորշ գայլեր» համարող որոշ թուրքեր ակցիա էին կազմակերպում»,- մանրամասնում է նա:

Հավաքի արդյունքում չորս ձերբակալություն

Մինչ այդ դեպքը հայերը բախվել էին բացառապես որոշ առանձին անհատների ճնշումներին: «Միայն ոստիկանական ուժերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել այդ գազազազած մարդկանց հարձակումից»,- նշում է Րաֆֆի Տանզիլլին: Վկաներից մեկի տեսանյութում երեւում է Ահմեդ Չեթինը։ Նա կոչ էր անում հակահավաք անցկացնելՙ հրամայելով իր հետեւորդներին զենքերը նետել, որին հետեւեց գետնին բախվող մետաղական առարկաների ձայնը: Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։ Անվտանգության ծառայությունները ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ: Թուրքական կողմից ձերբակալվել է չորս անձ, որոնցից մեկըՙ անչափահաս եւ տեղափոխվել կալանավայր: Ինչպես ժամանակին հաղորդել էր «le Progres» օրաթերթը, նրանց օգնության հասնելու նպատակով շատերը շտապել էին ոստիկանության բաժանմունք:

«Մենք անհանգստացած ենք,- ասում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Գործ ունենք ատելությամբ սնված եւ պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդների հետ»: Այդ երիտասարդներն «այստեղ էին եկել ոչ թե կարծիք հայտնելու , այլ ծեծուջարդի համար»,-հայտարարում է Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Իսկ Դանի-Կլոդ Զարթարյանն ինքն իրեն հարց է տալիս․ «Մինչեւ ե՞րբ Ֆրանսիան մեզ համար անվտանգ կլինի»:

Ովքե՞ր են Գորշ գայլերը

Օգոստոսի 17-ին Պերոննայում (Էն) ձերբակալված, իրեն «Գորշ գայլեր» շարժման անդամ համարող 23-ամյա թուրք ծայրահեղական Ահմեդ Չեթինը, կդատապարտվի սեպտեմբերի 17-ինՙ «բռնության կամ ռասայական ատելության հրահրման» համար:

Ինստագրամի իր էջում «ֆրանսաթուրք»-ն (Francoturc) այլեւս ակտիվություն չի ցուցաբերում: «Բացակայությանս պատճառը կալանքի տակ գտնվելս է»,- նախազգուշացնում է հաշվի օգտատեր Ահմեդ Չեթինը: Իրականում, 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է օգոստոսի 17-ին Պերոննա քաղաքում (Էն) «բռնություն կամ ռասայական ատելություն հրահրելու» համար, այնուհետեւ տեղափոխվել դատական վերահսկողության վայր:

Սա հուլիսի 24-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանւթյան կոմիտեիՙ (CDCA) նրա դեմ ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:

«Կասկած չկա, որ Ահմեդ Չեթինի եւ նրա ընկերների նպատակը ցուցարարների վրա հարձակվելն էրՙ հայ համայնքի պատկանելության պատճառով»,- գրել է կոմիտեի փաստաբան Շառլ Կոնսինյին:

Ռազմականացված կազմակերպություն

Ըստ մեր տեղեկություններիՙ Ֆրանսիայի ամենակատաղի թուրք ծայրահեղականներից մեկինՙ Չեթինին շատերն են ճանաչում։ Նա տարածքային հետախուզության վերահսկողության տակ է:

Իրապես, նա իրեն համարում է «Գորշ գայլեր»-ի անդամ, ծայրահեղական կազմակերպություն, որ վերստին առաջին պլանում է այն ժամանակ, երբ Ազգայնական շարժում (MHP) կուսակցությունը, որի զինյալ թեւն էր, աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Ի աջակցություն ադրբեջանցի եղբայրների» Չեթինը համացանցով մարդկանց էր հավաքագրել այս հակահավաքի համարՙ: «Թող կառավարությունը (խմբագրի նշումը. թուրք) ինձ 2000€ եւ զենք տա, եւ ես կանեմ այն, ինչ պետք է Ֆրանսիայում թե այլուր»,- բացահայտորեն հայտարարել էր նա: Հուլիսի 24-ի ցույցի տեսանյութերից մեկում նա երեւում է մի խումբ տղամարդկանց առջեւ կանգնած, որոնցից շատերըՙ դիմակավորված, ցուցադրում են «Գորշ գայլեր»-ի հանրահավաքի նշանը․ բութը միջնամատին եւ մատնեմատին միացրածՙ որպես գայլի գլուխ, իսկ ցուցնամատն ու ճկույթըՙ որպես ականջներ :

«[Գորշ գայլերը] շատ թուրքական միությունների իրենցով են արել: Գիտենք, որ ամենուր են եւ մեզ հետեւում են»:

Քրդական համայնքի դեմ բռնությունների վերսկսում

Իբրեւ Արեւմտյան Եվրոպայում գործող ռազմականացված կազմակերպություն, «Գորշ գայլերը» որպես այդպիսին չունեն կազմակերպական կառուցվածք սակայն շատ թուրքական միությունների իրենցով են արել»,-մանրամասնում է հայ ակտիվիստը: Գիտենք, որ ամենուր են ու մեզ հետեւում են»: Նույնիսկ Դեսինից առաջ հուլիսի սկզբին, տասնյակ «Գորշ գայլեր» հարձակվեցին Վիեննայի կենտրոնում (Ավստրիա) գտնվող քուրդ ցուցարարների վրաՙ նրանց հասցնելով մեծ վնաս։

Ի դեպ, վերջին տարիներին նրանք կատարել են բազմաթիվ ռասիստական գործողություններ Ֆրանսիայում, որոնք ուղղված են հիմնականում քրդերի դեմ: Բռնությունների այս վերսկսումը հայերը համարում են Թուրքիայի ներքին քաղաքականության անբաժան մասը: «Գորշ գայլերի հավաքը կայացել է Դեսինի Դիթիբ մզկիթի դիմաց»,- նշում է CDCA-ի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Այս մզկիթը, ինչպես անունն է հուշում, Թուրքիայի կրոնական հարցերի նախարարությանը կից երկրպագության վայր է։: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը մեր հարցմանը չի պատասխանել:

Ահմեդ Չեթինի դատը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: Ոստիկանական կալանքի տակ գտնվելու ընթացքում նա վկայակոչել է «իր խոսքերը սխալ մեկնաբանելու ի մասին»:

Նախորդ գրառումը

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՑ ՄԵԿԸ

Հաջորդ գրառումը

ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ԶՐՈՅԻՑՙ ՉՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանն ու Մերկելը քննարկել են Արևելյան Միջերկրածովքը

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական