Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ԶՐՈՅԻՑՙ ՉՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ

04/09/2020
- 04 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Փաստորեն միեւնույն օրը տեղի ունեցան Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի մոսկովյան այցելությունը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու: Շոյգուի այցը համընկավ այն պահի հետ, երբ ավելի վաղ թուրք-ադրբեջանական ռազմափորձի վերջին փուլին ներկա գտնվելու համար այտեղ էր ժամանել Թուրքիայի ամբողջ բարձրագույն զինվորական հրամանատարությունը, իսկ նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Թուրքիան Ադրբեջանի առաջին ռազմավարական գործընկերն է դառնում սպառազինությունների գնման եւ ռազմարդյունաբերական համալիրի հետ համագործակցության առումով:Այս կապակցությամբ որոշ փորձագետներ ենթադրում են, որ վերջերս տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո Ալիեւը ազդանշաններ է ուղարկում Մոսկվային, որ կարող է դիմել նրա հետ ռազմատեխնիկական համագործակցության կրճատմանը, եթե Մոսկվան չփոխի իր վերաբերմունքը ԼՂ հակամարտության կարգավորման նկատմամբ: Նման համատեքստում Շոյգուի այցը Բաքու ստանում էր բազմանշանակալիություն հատկապես ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության տեսակետից: Հիշեցնենք, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել հինգ միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն եւ ռազմական տեխնիկա: Այնպես որ, կորցնելու բան կա:Նման գաղափարախոսության կողմնակիցները պնդում են, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանին եւ ոչ անդամ Ադրբեջանին զենքի մատակարարումները թույլ են տալիս պահպանել ուժերի հավասարակշռությունըՙ կողմերից որեւէ մեկին չտալով խոշորամասշտաբ ռազմական գործողությունների դիմելու հնարավորություն: Փաստարկն այնքան էլ հիմնավոր չէ, բայց դեռեւս գործում է: Այսպիսով մենք հանգում ենք երկու այցելությունները միավորող խնդրինՙ ԼՂ հակամարտությանը, որը ժամանակի ընթացքում կարող է որոշել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ բնույթը: Քանզի Ադրբեջանի նոր արտգործնախարար Բայրամովի Մոսկվա կատարած առաջին այցելությունն առանձնահատուկ էր ինչպես հայ-ադրբեջանական հակամարտության վերջին դրամատիկ իրադարձությունների, այնպես էլ բուն Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Երկրի նոր արտգործնախարարը շեշտը դնում էր իրադրության սրացման վրա, ինչը պարզ դարձավ իր ռուս պաշտոնակցի հետ կազմակերպված մամլո ասուլիսում:Երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սկսեց խոսել այն մասին, որ «գոյություն ունեն մի ամբողջ շարք փաստաթղթեր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների ստորագրություններովՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ», որ «այդ փաստաթղթերում, թեկուզ ընդհանուր գծերով, բայց ամրագրված է կարգավորման նկատմամբ համալիր մոտեցում, որը մեզ պետք է հասցնի խնդիրների վերջնական լուծմանը, եւ ցավալի էր կորցնել ղարաբաղյան կարգավորման ընթացքում մշակված այդ հիմքը», հասկանալի էր, որ Բայրամովը հակված է ամեն ինչ սկսել զրոյիցՙ պաշտոնապես չհրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ծառայություններից:Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը ծրագրում են հակամարտության տարածաշրջան այցելել եկող ամիս: Սակայն ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, նախընտրելի կլիներ, որ նրանք կազմակերպեին Բայրամովի հանդիպումն ու բանակցությունները Ֆրանսիայի արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հետ, թե չէ Ռուսաստանը, ընդհանուր դիրք բռնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս նախագահների հետ, անդադար հայտնվում է առաջնագծում:Բացի դրանից, Ադրբեջանը որեւէ նոր բան չի առաջարկում: Նրա ջանքերը կապվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ անդամի գործողությունների հետ, բայց նման ցանկություններ ունեցողներ չկան, բացի Մոսկվայից, որը նույնպես չունի ԼՂ հակամարտությանը վերաբերող նոր առաջարկություններ: Դատելով ըստ ամենայնի, Բաքուն ներկայումս պատրաստ չէ Երեւանի հետ բանակցությունների եւ հնարավոր է ակտիվ ջանքեր գործադրի արտատարածաշրջանային մանեւրների համար: Բայց դրա համար եւս, ինչպես ասում է Լավրովը, անհրաժեշտ է նորմալացնել իրավիճակը, այդ թվում դադարեցնել ամեն տեսակ միջադեպերը ոչ միայն Արցախին սահմանակից գոտիներում, այլեւ անմիջականորեն հայ-ադրբեջանական սահմանում: Իսկ ինչպե՞ս դրան հասնել առանց հակամարտող կողմերի շփումների, եւ ո՞վ է պատրաստ կազմակերպել դրանք:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԹՈՒՐՔ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

Էրդողանն ու Մերկելը քննարկել են Արևելյան Միջերկրածովքը

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանն ու Մերկելը քննարկել են Արևելյան Միջերկրածովքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական