Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

24/07/2020
- 24 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Այս օրերին Եվրոպայի տարբեր քաղաքներում հայ եւ ադրբեջանցի ցուցարարների միջեւ բախումներն օր-օրի նոր լիցք են ստանում: Խաղաղության նպատակով արվող հայերի կոչերն առավելաբար ուղեկցվում են բռնություններով ու վերածվում արյունալի բախումների: Հուլիսի 22-ին Բրյուսելում Բելգիայի հայերի կոմիտեն հանրահավաք էր կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմացՙ ի պաշտպանություն Հայաստանի եւ ընդդեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների:

Մեծաթիվ հայեր զորակցելու էին շտապել ոչ միայն Բելգիայի տարբեր քաղաքներից, այլեւ Հոլանդիայից , ֆրանսիայից, Գերմանիայից: Հայկական եռագույնն ու վերջին օրերին Տավուշում զոհված մեր հերոսների նկարներն էին բարձրացվել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Ըստ նախատեսվածի, մեր հայրենակիցներն հակված էրն խաղաղ հանրահավաքի միջոցով եվրոպական ատյաններին հասու դարձնել ադրբեջանական ոտնձգություններն ու լայնատարած պատերազմի վերսկսման վտանգի հետեւանքները: Սակայն ադրբեջանական կողմը, որը պատսպարվել էր երկաթյա արգելապատնեշներով ու գտնվում էր ոստիկանների եռաշերտ պաշտպանության ներքո, հանարհավաքը սկսվելուց ճիշտ տաս րոպե անց ձվեր, լոլիկներ, քարեր նետելով հայկական կողմի վրաՙ անընդմեջ բղավում էր «Արցախն Ադրբեջան է»…

Դրան փոխադարձ հետեւեց հայկական կողմի պատասխանը: Անմիջապես խուճապ, խառնաշփոթ սկսվեց, եւ ոստիկաններն արցունքաբեր գազով , ջրցան մեքենաներով հարձակում սկսեցին հայկական կողմի վրա ՙ փորձելով ճնշել մեր հայրենակիցներին: Ոստիկաններն իրենց պատնեշ վահաններով հայերին հետ հրելով հեռացնում էին դեսպանատան տարածքից , սակայն հայերը չենթարկվելով ոստիկաններինՙ շարունակեցին պատասխան հարվածներով քարեր նետել եւ ամոթանքներ հասցնել ադրբեջանական կողմին:

Ադրբեջանի դեսպանատունը գտնվում է բարձր դիրքի վրա: Նրանք իրենց դրոշները պատուհաններից էին ծածանում, նրանցից ոչ-ոք չէր համարձակվել նույնիսկ փողոց դուրս գալ, այլ իրենց հուսալի բարձր դիրքերից շատ ավելի հեշտությամբ էին հարվածում, որի հետեւանքով մեր հայրենակիցներից մի քանիսը գլխի լուրջ վնասվածքներ ստացան: Ամբողջությամբ արյունով թաթախված, ոստիկանների արցունքաբեր գազից եւ ջրցան մեքենաների հարվածից վնասված մեր հայրենակիցներն անկոտրում մնացին, չընկճվեցին ու չհեռացան տարածքից, այլ մնացին շարքերումՙ շարունակելով վանկարկել «Ադրբեջան = Էրդողան», «Ադրբեջանն ահաբեկիչ է», «Հայաստան-Հայաստան-Հայաստան», «Արցախ-Հայաստան»:

Մեկ ժամ նախատեսված հանրահավաքը ձգվեց երկու ժամից ավել: Չնայած ոստիկանների բիրտ ու կոպիտ պահվածքին, հայերը համառորեն չէին հեռանում տարածքից: Հակառակը, հայկական երաժշտության ուղեկցությամբ ամբողջ փողոցի երկայնքով ծածանվում էր եռագույնը, հայրենասիրական երգ ու պարով հայերը համախմբման կոչեր անելով վանկարկում էինՙ «Հայեր, միացեք, միացեք հայեր»…: Հանրահավաքի ավարտին տեղեկացանք, որ մեր երիտասարդներն ի պատասխան նախահարձակ Ադրբեջանին հասցրել են ադրբեջանական ավտոմոքենա վնասել:

Հանրահավաքից հետո մեր հայրենակիցներն ավտոմքենաներին փակցված եռագույն դրոշներով, ազդանշանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ , ուր ներկաները հարգանքի տուրք մատուցեցին ի խոնարհումն հայ ազատամարտիկների հիշատակին:

Եվրոպայի հայ քաղաքական եւ հասարակական բոլոր կազմակերպությունները եվրոատյաններին քաղաքական տարբեր հարթակներից այս օրերին իրազեկման բանակցություններ են տանում ՙ ադրբեջանական ագրեսիայի, պատերազմի վտանգավոր հետեւանքների շուրջ:

Հուլիսի 21-ին Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն արտահերթ առցանց հանդիպում էր հրավիրել 13 եվրոպական երկրների Հայ դատի 30 ներկայացուցիչնեի հետ, ուր քննարկվել են Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունների հետեւանքները: Վերահաստատելով իր սկզբունքները ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն ընդգծել է, որ վճռականորեն շարունակելու է ի նպաստ Հայաստանի պետական շահերի եւ հայ ժողովրդի ամբողջական իրավունքների պաշտպանության, եվրոպական ատյանների, լրատվական շրջանակների հետ համագործակցելով իրազեկելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի հակամարդկային, ահաբեկչական եւ կործանարար քայլերի մասին:

Երեկ Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբը եւս հայտարարություն է տարածել, որում դատատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, մասնավորապես շեշտել է, որ Ադրբեջանը պետք է ընդունի ԵԱՀԿ հրադադարի խախտումների հսկողության ու հետաքննության մեխանիզմը: Բաքուն պետք է վերադառնա բանակցային գործընթացին եւ վերջ տա պատերազմական հռետորաբանությանն ու ագրեսիային, ընդունի Մինսկի խմբի առաջարկները, այն էՙ դիպուկահարների դուրս բերում շփման գծից, հրադադարի խախտումների մեխանիզմի կիրառում եւ ԵԱՀԿ դիտորդների ընդլայնում: Ադրբեջանը պետք է հետեւի Հայաստանի օրինակին եւ կիրառի նշված նորմերըՙ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Նախորդ գրառումը

Անընդհատ հարվածեք իշխանությանը այն ուռճանալու հակում ունի

Հաջորդ գրառումը

ՍՊԻՏԱԿ ԱՆՀԱՅՏ ԱՂԱՎՆԻՆԵՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍՊԻՏԱԿ ԱՆՀԱՅՏ ԱՂԱՎՆԻՆԵՐ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական