Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺԱՔ ՔՈՒԵՍԻ ԱԼ-ԱՍՄԱՐ ԽՈՐՈԶԵԱՆ. «ՀԱՅ ԸԼԼԱԼՙ ԿԸ ՆՇԱՆԱԿԷ ԸԼԼԱԼ ՅԱՂԹԱԿԱՆ ԵՒ ՄԵԾԱՊԱՏԻՒ»

17/07/2020
- ԱԶԳ շաբաթաթերթ

Նիւեորքաբնակ բարեկամիսՙ արեւելեան պարերու կատարող Թորգոմ Մովսէսեանի միջոցով հեռակայ ծանօթացայ ափրիկեան Կանա պետութեան մէջ ծնած մեր հայրենակից Ժաք Քուեսի ալ-Ասմար Խորոզեանի հետ: Ճորճիա նահանգի Աթլանթա քաղաքին մէջ ապրող մասնագիտութեամբ հոգեբան Ժաք-Յակոբը Ամերիկեան այլընտրանքային դատական ծառայութեան գլխաւոր գործադիր տնօրէնն է: Ատկէ առաջ ան աշխատած է Աթլանթայի դատական շրջանի Հանրային պաշտպանի գրասենեակէն եւ Սան Ֆրանսիսքոյի Գերագոյն դատարանէն ներս, սակայն զիս առաւել հետաքրքրեց, որ ան նաեւ պարարուեստի մեծ նուիրեալ մըն է…

– Յարգելի՛ Ժաք, ուրախ եմ ձեզ ներկայացնելու Հայաստանի ընթերցողին: Առաջին հերթին մեզմէ շատերը պիտի ցանկային գիտնալ, թէ ինչպէս կը համատեղէք հոգեբանի «լուրջ» մասնագիտութիւնը պարելուն հետ…

– Ես մասնագիտացած եմ այնպիսի մարդոց հոգեբանական աջակցութեան մէջ, որոնք խանգարումներ ունին կախուածութիւններու պատճառով: Աւելի քան 25 տարի է, որ կ”աշխատիմ քրէական արդարադատութեան համակարգին եւ դատարաններուն մէջ: Պարելը ինծի համար երբեք մասնագիտութիւն չէ եղած: Կը պարեմ, որովհետեւ հաճոյք կը ստանամ պարելէն: Ատիկա իմ նախասիրութիւնս է: Հակառակ անոր, որ ես կը պարեմ եւ կ”ուսուցանեմ արհեստավարժ կերպով, անիկա երբեք մասնագիտութիւն չեմ սեպեր: Միշտ նախասիրութիւնս եղած է եւ այդպէս ալ կը մնայ: Պարելը թոյլ կու տայ ինծիՙ կապուած մնալ հոգւոյս եւ կեանքի մէջ իրական արժէք ունեցող բաներու հետ: Բարեկամներս, ընտանիքս եւ գործընկերներս գիտեն, թէ ո՛րչափ կարեւոր է երաժշտութիւնն ու պարը իմ կեանքիս մէջ: Ես կ”աշխատիմ շատ դատաւորներու, փաստաբաններու եւ բժիշկներու հետ, որոնք նոյնպէս կը սիրեն պարել: Ի դէպ, իմ գործընկերներէս մի քանին կը պարեն ինծի հետ եւ մշտապէս պարի դասեր կ”առնեն:

– Ինչպէ՞ս կը բնութագրէք ձեր պարային ոճը: Միգուցէՙ միջինարեւելեան պորտապա՞ր:

– Ես ինքզինքս չեմ դասեր որեւէ յատուկ պարային ոճի հետեւորդ: Իմ պարի ոճս կը կոչուի «արեւելեան պար»: Ես կը սիրեմ պարի բազմաթիւ ոճեր: Իմ նախընտրածներէս ենՙ արաբականը, սալսան եւ մերենկան:

– Դուք հայ-ափրիկեան խառն ընտանիքէ էք: Որո՞նք են այդպիսին ըլլալու առանձնայատկութիւնները:

– Մարդոց մեծամասնութեան համար զարմանալի է մորթիս գոյնը: Յատկապէս երբ կը լսեն, որ հայերէն կը խօսիմ: Մանկութեան ատեն շատ անյարմար էր, քանի որ մարդիկ բազմաթիւ հարցեր կու տային: Սակայն մեծնալով, տարբեր ըլլալս ինծի հաճոյք սկսաւ պատճառել: Խնդիրներէն մի քանին ալ ինքնութիւնը եւ մշակութային բախումն էր: Զիս մեծցուցած է իմ հայ ընտանիքս, ուստիեւ ընտանիքիս ափրիկեան կողմի մասին շատ բան չեմ գիտեր: Անունս Ժաք-Յակոբ է, Քուեսին իմ միջին ափրիկեան անունս է, ալ-Ասմարՙ մանկուց ինծի տուած արաբական անուն է, որ կը նշանակէ թխադէմ: Իսկ լման անունս է Ժաք Քուեսի Անդրանիկ Խորոզեան:

– Ինչպէ՞ս ձեր հայրը յայտնուած է Կանա:

– Կը կարծեմ, որ հայրսՙ Էնթոնի Խորոզեանը, Կանա բնակած է 1965-1981 թուականներուն: Սկզբնապէս աշխատած է ապրանքներու ներածման եւ արտածման ընկերութեան մը մէջ: Ետքն ալ զբաղած է կառուցուածքային ճարտարագիտութեամբ, ճանապարհաշինութեամբ, իսկ աւելի ուշՙ ամբողջովին անցած է ինքնաշարժներու առեւտուրին:

– Գիտեմ, որ Կանայի մէջ ապրած է նաեւ Գասարճեան ընտանիքը, երբեւէ հանդիպա՞ծ էք անոնց:

– Այո, անոնք ծնողքիս մտերիմ բարեկամներն էին: Ես զիրենք շատ չեմ յիշեր, քանի որ Ափրիկէ չեմ մեծցած: Ես հեռացայ հոնկէ, երբ մէկ տարեկան իսկ չէի: Մեծցած եմ Պէյրութի մէջ: Կը յիշեմ Պարգեւ Գասարճեանը, որ հայրիկիս մտերիմ բարեկամն էր, բայց ուրիշները չեմ յիշեր:

– Դուք կրթութիւն ստացած էք Լիբանանի Հայ աւետարանական Փիթըր եւ Էլիզապէթ Թորոսեան դպրոցէն ներս: Ուրեմն կը կարդաք ու գրէ՞ք հայերէն:

– Այո, ես հայկական դպրոց յաճախած եմ, որմէ ետքՙ նաեւ Լիբանանի հայկական ճեմարանը: Ես սահուն կը կարդամ ու կը գրեմ վեց լեզուներով: Հայերէնը իմ հիմնական լեզուս է: Միւս լեզուները, որ կը խօսիմՙ արաբերէնն է, անգլերէնը, ֆրանսերէնը, սպաներէնը եւ թրքերէնը:

– Ծանօ՞թ էք հայ գրականութեան, ունի՞ք նախասիրած հեղինակներ:

– Ես Յակոբ Պարոնեանի, Լեւոն Շանթի, Սիլվա Կապուտիկեանի, Գէորգ Էմինի, Անահիտ Սահինեանի ու Վահրամ Սահակեանի մեծ երկրպագուն եմ:

– Տպաւորուած եմ: Իսկ ծանօ՞թ էք հայկական պարերուն:

– Թէեւ քաջածանօթ եմ հայկական պարերուն, երբեք հնարաւորութիւն չեմ ունեցած պատշաճ կերպով սորվելու զանոնք: Այսպիսով, ես կրնամ մասնակցիլ կամ կրնամ մէկու մը հետեւել: Ես շատ պիտի ցանկայի աւելին գիտնալ հայկական պարերու տարբեր տեսակներուն մասին:

– Դուք կապ հաստատա՞ծ էք ամերիկահայերուն հետ:

– Անշուշտ, շատ հայ բարեկամներ ունիմ: Անոնցմէ շատեր Լիբանանէն եկած են Ամերիկա, եւ մենք ամէնքս նորէն գտած ենք զիրար: Հանդիպած եմ նաեւ նոր ընկերներու, որոնք ինծի աւելի ու աւելի ծանօթացուցած են արեւմտահայ մշակոյթը:

– Ձեր կրտսեր եղբայրը Քալիֆորնիոյ հայերուն ծանօթ Տիճէյ Ռաֆֆին է…

– Այո՛, եղբայրս տիճէյ է: Ան Սան Ֆրանսիսքօ կը բնակի: Բաւականին սիրուած է եւ շատ մը հայկական ու միջինարեւելեան միջոցառումներ կը կազմակերպէ:

– Ի՞նչն է, որ կը սիրէք հայ մշակոյթին մէջ:

– Կը գնահատեմ Հայաստանի հարուստ պատմութիւնը: Կը սիրեմ այն փաստը, որ մենք առաջին ժողովուրդն ենք, որ ընդունած է քրիստոնէութիւնը 301 թուին Ք. Ե.: Ըստ իս, հայերն այս մոլորակի ամէնէն կայուն ժողովուրդն են: Չնայած երկար տարիներու ամէն անբարենպաստ պայմաններունՙ հայերը կը շարունակեն բարգաւաճիլ եւ ճանաչողութիւն ձեռք բերել: Հայկական խոհանոցը դրախտային է: Ես ունակ եմ շատ ուտելու: Շատ ուրախ եմ, որ մեծ մայրիկս ինծի փոխանցած է բոլոր աւանդական բաղադրատոմսերը: Կը սիրեմ մանթը, ոսպով քէօֆթէ, չիքէօֆթէ եւ լահմաճուն:

– Երբեւէ այցելա՞ծ էք Հայաստան:

– Դժբախտաբար, դեռ ոչ: Շատ պիտի ցանկայի անգամ մը այցելել: Իմ երազանքս է տեսնել, թէ ուրկէ՛ են իմ նախնիներս: Գիտեմ, որ Հայաստանը գեղեցիկ երկիր մըն է: Կ”ուզեմ տեսնել մեր լեռը` Արարատը, կ”ուզեմ զգալ Խոր Վիրապին փորձառութիւնը: Նաեւ լսած եմ, որ Հայաստանի մէջ կեանքը հիանալի է:

Քաղաքացիական պատերազմի ատեն Լիբանանի մէջ մեծնալը եւ հայ ըլլալն ունեցան իրենց դրական եւ բացասական կողմերը: Ես յաճախ կը մտածէի, թէ ինչո՛ւ ամէնքը հայերէն չեն խօսիր: Կեանքը դիւրին չէր, բայց ան ինծի տուաւ մշակութային գնահատման անգնահատելի դասեր եւ արժէքներ, որոնք եզակի են հայ մշակոյթին մէջ: Ես կը հպարտանամ իմ ժառանգութիւնովս եւ մշակոյթովս: Ինծի համար հայ ըլլալՙ կը նշանակէ ըլլալ յաղթական եւ մեծապատիւ: Մենք Աստուծոյ կողմէ ընտրեալ ազգերէն մէկն ենք: Մենք կը գոյատեւենք, կը բարգաւաճինք եւ կը ծաղկինքՙ անկախ այն բանէն, թէ ինչերո՛ւ ընդմէջէն կ անցնինք…

Նախորդ գրառումը

Ադրբեջանցիներն արգելում են ռուսաստանյան շուկաներում հայկական մրգի վաճառքը

Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՌԻՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԻՍԿԱԿԱՆ ՏԱՂԱՆԴ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՌԻՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԻՍԿԱԿԱՆ ՏԱՂԱՆԴ Է

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական