Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻԴԼԻԲՈՒՄ ՍՐԵԼ ԵՆ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

06/03/2020
- 06 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Սակայն գլխավոր դերակատարը Սիրիայում Թուրքիան չէ, այլ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն

Փետրվարի 3-ին Իդլիբում, ենթարկվելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի հարձակմանը, թուրքերը կորցրել էին 8 զինծառայող: Փետրվարի 10-ին սպանվեց եւս 5-ը, ապաեւ 2-ը: «Ազգը» նախավերջին համարում անդրադարձել է թուրք զինծառայողների կորուստներին եւ մատնանշել, որ կրած կորուստներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջնագիր ներկայացրեց Բաշար Ասատին մինչեւ փետրվարի վերջը զորքերը դուրս բերել Իդլիբի վարչական սահմաններից: Նա սպառնացել էր, որ այլապես իրենք կդիմեն ռազմական գործողությունների եւ սիրիական բանակին ետ կշպրտեն Իդլիբում տեղակայված թուրքական ռազմական դիտակետերի շրջակայքից, որոնք իբր տեղակայվել էին համաձայն 2018 թ. սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի:

Իրականում այդ հուշագրով Թուրքիան պարտավորվել էր մինչեւ հոկտեմբերի 15-ը զինաթափել Իդլիբի ահաբեկիչներին, իսկ մինչեւ 2018-ի հունվարը Սարակիբն ազատել ահաբեկչական խմբավորումների վերահսկողությունից: Իդլիբի արեւելքում գտնվող այս ավանն ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ Դամասկոսը Հալեպին կապող M5, իսկ Հալեպի եւ Լաթաքիայի հաղորդակցությունը, հետեւաբարՙ քաղաքի ելքը Միջերկրական ծով ապահովող M4 մայրուղիները հենց այնտեղ են ճյուղավորվում: Այսինքն խնդիրը Սարակիբը չէր, այլ մայրուղիները:

Ինչ վերաբերում է Իդլիբի վարչական սահմանների երկայնքով եւ Թուրքիայի Հաթայ վիլայեթին հարող (Ալեքսանդրեթի սանջակ) ռազմական դիտակետերին, որոնք թուրք քաղաքագետների բնութագրմամբ ժամանակավոր ռազմաբազայի բնույթ են կրում, թվով 12 հատ էին, տեղակայվել էին, որպեսզի թուրքական կողմը դրանց միջոցով կանխի Իդլիբի ահաբեկիչների հարձակումները մերձակա բնակավայրերի վրա:

Թուրքիան ստանձնած պարտավորություններից ոչ մեկը չկատարեց: Պարզապես, ի դեմս Էրդողանի, սկսեց գոռոզանալ, թե սպանված թուրք զինվորների փոխարեն վնասազերծել են 1750 սիրիացի զինծառայող, եւ սկսեց նոր դիտակետեր տեղակայել, որպեսզի առհասարակ չկատարի դրանք: Ստեղծված իրավիճակում հակահարձակման անցան Բաշար Ասադի զորքերը: Նրանք Սարակիբը մաքրեցին ահաբեկչական հրոսակներից եւ վերահսկողություն հաստատելով մերձակա բնակավայրերի վրաՙ ուղղություն վերցրեցին դեպի Իդլիբ:

Դրան հետեւեցին Թուրքիայի նոր սպառնալիքները: Վերստին շրջանառության դրվեց Հալեպիՙ Թուրքիայի 82-րդ վիլայեթը լինելու հանգամանքը, միաժամանակ Դամասկոսը գրավելու բացականչություններով:

Մինչ շարունակվում էին վայնասունները, ահա փետրվարի 27-ի գիշերը, Էրդողանի Սիրիայի վարչակարգին ներկայացրած վերջնաժամկետից երկու օր առաջ, Իդլիբում նոր հարձակման թիրախ դարձան նրա ստորաբաժանումները, տալով նոր զոհեր: Ըստ երեւույթին այս հարձակումը շփոթմունք էր առաջացրել Էրդողանի վարչակարգում, որ նոր զոհերի մասին հայտարարությունն արեց ոչ թե Էրդողանը, պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կամ որեւէ նախարար, այլ Հաթայի նահանգապետը, այն էլ առանձնակի զգուշավորությամբ:

Նա սկզբում ասաց, որ Իդլիբում «նահատակվել» է 9 թուրք զինծառող: Երկու ժամվա տարբերությամբ նահատակվածների թիվը բարձրացրեց նախ 29-ի, ապա 33-ի: Հաջորդ օրը, մինչ Թուրքիան արտակարգ նիստի էր հրավիրում ՆԱՏՕ-ին ու ՄԱԿ-ին, մահացավ եւս մի քանիսը, իսկ մարտի 3-ին հայտարարվեց նոր հարձակման հետեւանքով մեկ զինվորի սպանության մասին: Հայտարարությունն այս անգամ արեց պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը : Նա միաժամանակ ասաց, որ իրենց զորքերը վնասազերծել են հակառակորդի ավելի քան 2500 զինծառայողի:

Էրդողանը «նահատակների» մասին արձագանքեց սպանություններից երկու օր հետո միայն, այն էլ ի միջի այլոց, իր կուսակիցների առջեւ Ստամբուլում ունեցած ելույթի պահին, որի ընթացքում նա անդրադարձավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցին, չկարողանալով սրամտելու պահին զսպել ծիծաղը: Նրա այս անվայելուչ պահվածքն ու «նահատակների բլուրը չպետք է դատարկ մնա» արտահայտությունը բուռն հակազդեցություն առաջ բերեց երկրի քաղաքական եւ հասարակական շրջանակներոմ: Նրանց չէին համոզում սպանված ինչպես թուրք, այնպես էլ սիրիացի զինծառայողների սպանության մասին հայտարարված տվայները: Ընդդիմադիր հեռուստատեսությունների էկրանից պաշտոնաթող գեներալները հարցնում էին, թե իրենց հրանոթային արկերի վրա արդյոք հաշվի՞չ էր դրած…

Խնդիրը, սակայն, սպանված զինծառայողների թվի ճշգրտությունը չէ, այլ սպանությունների առնչությամբ Ռուսաստանի դեմ հարուցվող մեղադրանքները, նաեւՙ ընդդիմության «մենք ինչ գործ ունենք Իդլիբում» հարցին իշխանությունների պատասխանը, թե Իդլիբի կորուստը կհանգեցնի Հաթայի, Գազիանթեփի, Մալաթիայի կորուստյան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի Իդլիբի հարցում Թուրքիայի կողքին լինելու այնտեղ իսկույն հրադադար հայտարարելու մասինՙ սնանկ հայտարարությունները:

Այն առումով, որ մարտի 2-ին, երբ Ռուսաստանը հայտարարեց Սարակիբի վերահսկողությունը իրենց վրա վերցնելու մասին, Պենտագոնը, որ օրերս հերթական անգամ մերժել էր «Patriot-ներ» տրամադրելու Թուրքիայի խնդրանքը, ընդգծեց, որ չի կարող Իդլիբում օդային պաշտպանություն ապահովել թուրքական զորքերին: Նա հրաժարվեց նաեւ կատարել այդ հատվածը թռիչքազերծ գոտի հայտարարելու Անկարայի պահանջը, որքան էլ Թուրքիայի վտարումը Իդլիբից նախընտրելի չլինի ԱՄՆ-ի համար:

Ինչու: Այն պարզ պատճառով, որ Իդլիբում վերահսկողություն հաստատելու դեպքում նախագահ Բաշար Ասադին տալու է Թուրքիային նաեւ Ջարաբլուսից, Ազազից, Աֆրինից եւ Ալ Բաբից վտարելու հնարավորություն, ինչը նրա առջեւ, իհարկե Ռուսաստանի աջակցությամբ, կբացի Հյուսիս-արեւելյան Սիրիա շարժվելու հեռանկարը, իսկ դա սպառնալիքի տակ կդնի ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունը երկրի այդ հատվածում, ավելինՙ վերջինին կզրկի քրդական ուժերի միջոցով գործելու հնարավորությունից: Քաղաքական նման զարգացումների պարագային Հալեպին հավակնող Թուրքիան կկանգնի Սիրիայից վերջնականապես հեռանալու փաստի առջեւ:

Իդլիբից Թուրքիայի վտարումը խիստ կարեւոր է նաեւ Ռուսաստանի համար: Նա դրանով կձերբազատվի թուրքական ներկայությունն օգտագործելու միջոցով Արեւմտյան Սիրիա ներթափանցելու հաշվարկներ անող ԱՄՆ-ի հետ նաեւ այնտեղ մրցակցության մեջ մտնելու մտահոգությունից, երկրում կվերականգնվի Բաշար Ասաղի իշխանությունը եւ առաջիկա ապրիլին Սիրիայում նախատեսվող ընտրությունները, երկրում ռազմաքաղաքական ներկայությունը պահպանելու առումով, այլեւս չեն մտահոգի ռուսներին:

Հիմա արդեն թուրքերն էլ գիտակցում են, որ ռուսներն Իդլիբի հարցում ավելի քան վճռական են, M4 եւ M5 մայրուղիներով այնքան շահագրգռվածՙ որքան Բաշար Ասադը: Չմոռանալ, որ ռուսական ռազմածովային եւ ռազմաօդային բազաները տեղակայված են Լաթաքիայում: Գալով զինադադարին, Էրդողանը Մոսկվա մեկնեց փետրվարի 4-ի գիշերը, իսկ երեկ ուշ երեկոյան ավարտվեցին նախագահ Պուտինի հետ նրա բանակցությունները: Ինչ արդյունքի հանգեցին բանակցությունները, կանխատեսել չեմ կարող: Պարզապես կարող եմ ենթադրել, որ եթե անգամ հայտարարվի զինադադարի հարցում կողմերի փոխհամաձայնության գալու մասին, այդ զինադադարը երկարատեւ չի լինի: Որքան էլ թուրք զինծառայողների վերջին սպանությունները սրեն ռուս-թուրքական հարաբերությունները, գլխավոր դերակատարը Սիրիայում Թուրքիան չէ, այլ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

Նախորդ գրառումը

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԶՍՊԱՇԱՊԻԿՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՁԱԽՈՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԳՈՐԻԹՄԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՁԱԽՈՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԳՈՐԻԹՄԸ

Լրահոս

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական