Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԸ ՋԱՆՈՒՄ Է ՉԿՈՐՑՆԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

21/02/2020
- 21 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Օրակարգում են Սիրիան եւ Լիբիան

Եթե շախմատում քայլեր կատարում է խաղացողը, ապա քաղաքականության մեջ վտանգն այն է, որ խաղացողը ինքը կարող է դառնալ խաղաքար: Փորձագետներն ակամա նման համեմատություն են անում, երբ խոսում են Լիբիայի եւ Սիրիայի ուղղությամբ Անկարայի վերջին գործողությունների մասին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Իդլիբ քաղաքի շրջանում սկսել է տարուբերվել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ: Պուտինի հետ հեռախոսային բանակցություններից հետո Էրդողանը հեռախոսով կապվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը ավելի վաղ հավանություն չէր տվել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու Անկարայի մտադրությանը: Այս անգամ Թրամփը աջակցություն է հայտնել Էրդողանին, բայց արտահայտել է եւս մեկ «փաթեթային» դիրքորոշում, նշելով, որ Լիբիայի գործերին Անկարայի միջամտությունը չի լուծի այդ երկրի խնդիրը, այլ միայն կվատթարացնի իրավիճակը:

Ի դեպ, «փաթեթային» տարբերակ օգտագործում է նաեւ Սիրիայում փոխգործողության գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին : Նրա հայտարարության համաձայն, Վաշինգտոնն Անկարայի հետ համամիտ է Իդլիբի իրավիճակի հարցումՙ դրանից արտածելով Սիրիայում իրականացվելիք ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակները, թեեւ սիրիական այդ շրջանում Թուրքիայի ներկայությունն օրինականացված է Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ սկսված Աստանայի գործընթացով: ԱՄՆ-ը դրա հետ որեւէ կապ չունի: Եթե այդ ձեւաչափով ձեռք բերված համաձայնությունները ձախողվեն, ապա Սիրիայում Թուրքիայի գործողությունները կգնահատվեն որպես նախահարձակ քայլ: Ճիշտ նույն ձեւով կարելի է նախահարձակ գործողություն համարել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում: Այդ պատճառով ամերիկացիները ձգտում են բանը չհանգեցնել Աստանայի գործընթացի փլուզմանը, այլ քողարկվել Անկարայի օգնությամբ, որպեսզի, ինչպես ասում է Ջեֆրին, փոխհամաձայնեցվեն գործողությունները եւ տեղեկությունների փոխանակումը:

Ըստ որում ԱՄՆ-ը, որը չի հրաժարվում Սիրիացի քրդերին ցուցաբերվող աջակցությունից, նրանց անվանելով կարեւոր դաշնակիցներ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում, սկսել է Թուրքիային համոզել, թե ինքը կորցնում է վերահսկողությունը սիրիացի քրդերի նկատմամբ, եւ թե Ժողովրդական պաշտպանության ջոկատները հեռացել են «Խաղաղության ակունք» գործողության իրականացման շրջանից, եւ դա կարող է համապատասխանել Ռուսաստանի շահերին: Վերջապես, թերեւս ամենակարեւորը. ԱՄՆ-ը Թուրքիային իբրեւ գլխավոր թշնամի ներկայացնում է ոչ թե Սիրիան, այլ «Իսլամական պետությունը»ՙ մատնանշելով Անկարայում, ինչպես նաեւ սահմանամերձ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունները:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար Քենեթ Մաքքենզին բացեիբաց նշել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լիբիայում, քանի որ ՄԱԿ-ի բանաձեւերը խախտելովՙ այնտեղ է ուղարկում ոչ միայն զենք ու զինամթերք, այլեւ արմատական խմբավորումների գրոհայիններ սիրիական Իդլիբից: Տվյալ փաստն արձանագրում է նաեւ պաշտոնական Փարիզը:

Էրդողանը պատասխանել էՙ նշելով, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով ղեկավարում է Լիբիայի պատերազմըՙ մատնանշելով այն լուսանկարը, որտեղ, նրա խոսքերով, պատկերված են Լիբիայի ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը, ինչպես նաեւ Արտակարգ ռազմական կոմիտեի տնօրենը: Այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հաֆթարը ոչ թե անջատականության խորհրդանիշն է, այլ հակամարտության կողմ, որը ճանաչել են միջազգային ընկերակցությունը, այդ թվում Բեռլինի կոնֆերանսը եւ Անվտանգության խորհուրդը: Ինքըՙ Հաֆթարը , ինչպես որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը , Թուրքիայի գործողությունները համարում է արտաքին ագրեսիայի քայլեր:

Անկարային չի հաջողվում Լիբիայում օգտվել այն տրամաբանությունից, որը Մոսկվան օգտագործում է Սիրիայում, երբ իշխանության օրինական կառույցներին սկզբում օգնում են քաղաքականապես, իսկ հետո պաշտոնական խնդրանքի համաձայն տեղի է ունենում զորաբաժնի գործուղում: Ներկայումս ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում, Թուրքիայի գրեթե ամեն մի քայլ հակամարտության ներուժ է ստեղծում առավել անհավանական հետեւանքներով: Սիրիայում նա կարող է բախվել Ռուսաստան-Իրան կոալիցիային, Արեւելյան Միջերկրածովքումՙ Հունաստան-Կիպրոս-Իսրայել եռանկյունուն: Լիարժեք աջակցություն չկա նաեւ արաբական երկրների կողմից, ինչը սահմանափակում է Թուրքիայի մանեւրունակությունը տարածաշրջանային քաղաքականության կառուցման գործում: Հեռակա պատերազմ է մղվում Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ նրա ընդդիմադիր Եգիպտոսի նախագահ Աս-Սիսիի միջեւ: Գումարվում են գրեթե չորս միլիոն սիրիացի գաղթականները, իսկ նրանց նոր ներհոսը Թուրքիայի համար դառնում է քաղաքկան մղձավանջ:

Մյունխենի անվտանգության կոնֆերանսում օրերս դռնփակ հանդիպում են ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները: Լավրովը հայտարարել է, որ երկու երկնրներն ունեն շատ լավ փոխհարաբերություններ, բայց նույնիսկ այդ գործոնը չի նշանակում, թե կողմերը պարտավոր են ամեն ինչում համամիտ լինել: Այս կապակցությամբ ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը հարց է տալիս, թե Ռուսաստանին եւ Թուրքիային կհաջողվի՞ արդյոք հաղթահարել քաղաքական ճգնաժամը, վերականգնել քաղաքական վստահությունը եւ ապագայում հասնել ինչ-ինչ համաձայնությունների:

Նախորդ գրառումը

ՏՈՒՐԻԶՄԸՙ «ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ…

Հաջորդ գրառումը

ՀՐԱՇԱԳՈՐԾ… ԿԱՐՏՈՖԻԼԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՐԱՇԱԳՈՐԾ... ԿԱՐՏՈՖԻԼԸ

Լրահոս

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. Դավիթ Խաժակյան

13/07/2026

21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ: Այս...

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական