Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՇԱԳՈՐԾ… ԿԱՐՏՈՖԻԼԸ

21/02/2020
- 21 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Զվարճահետաքրքիր մի զրույց կա կարտոֆիլի մասին: Շուկայում երկու համագյուղացիներ իրենց աճեցրած կարտոֆիլն են վաճառում, մեկն այդ օրերին հաստատված գնով, մյուսն աստղաբաշխական թանկ: Երբ առաջինը հարցնում է երկրորդին այդպես վարվելու պատճառը, պատասխանը հետեւյալն է լինում.-եթե ամսվա մեջ գեթ մեկը մեկ կիլոգրամ գնի, եկամուտս ավելին կլինի, քան քո ամբողջ ամսվա շահածն է:

Որեւէ մեկը չի վկայում, թե այդ գեթ մեկ-ը հայտնվել է թե ոչ եւ արդյո՞ք մտահղացումն իրականություն է դարձել: Փոխարենը դիտարկելով այսօրվա իրադարձությունները կարելի է պնդել, որ հեռու չէ այն օրը, երբ այս համեստ բանջարեղենի վաճառքը կարելի է լավագույնս շահութաբեր գործ համարել: Ապացու՞յց եք ուզում, խնդրեմ. մայրաքաղաքի առեւտրային ցանցում կարտոֆիլ է հայտնվել, որի կիլոգրամը վաճառվում է 1885 դրամով, արտասահմանյան գրառումով: Հարեւանությամբ այլ տեսակներ էլ կան, 250-300 դրամով, երեւի տեղական, միայն պարզ չէ որ մարզից են, որ գյուղերից, որ ֆերմերների մշակած-արտադրած: Դրանց տնկանյութը հիմնականում հոլանդական, լեհական ու բելոռուսական է եղել: Թերեւս կարեւոր էլ չէ, բոլորն էլ եղբայր ժողովուրդներ են, մեզ հարեհաս, հույս ու ապավեն: Առայժմ այսքանը:

Երբ երիտասարդ վաճառողուհուն դիմեցի անհավանական գնով վաճառվող կարտոֆիլի մասին ինչ-որ այլ տեղեկատվություն ստանալու նպատակով, անակնկալի եկավ, որը հարթեց ներկա տարեցներից մեկը, ասելով,- դե կարտոֆիլ ա, էլի: Դե եթե կարտոֆիլ է, նշեմ որ մշակաբույսի հայրենիքը Հարավային Ամերիկան է եւ այն Հայաստանում հայտնվել է ռուսական ցար Պետրոս 1-ի օրոք: Պալարը պարունակում է 76,3 տոկոս ջուր եւ 23,7 տոկոս չոր նյութեր, այդ թվումՙ օսլա 17,5 տոկոս, շաքարներ 0,5 տոկոս, սպիտակուցներ, հանքային աղեր, վիտամիններ: Կարտոֆիլը պարեն է մարդկանց համար, այն օգտագործվում է նաեւ որպես անասնակեր, ինչպես եւ սպիրտ ստանալու հումք: Կարծես պարզից էլ պարզ է, որ կիլոգրամը 1885 դրամով առաջարկվող կարտոֆիլը շարքային քաղաքացուն հասանելի պարեն չէ, առավել եւս անասնակեր, նաեւ սպիրտ թորելու հումք: Իսկ գուցեՙ ոսկե ձկնիկին համարժեք հրաշագործ բույս է, որի 1500 դրամ արժեցող մի պալարը ձեռքդ վերցնելով կարող ես հրաշագործություն ակնկալելով ասել.-այ կարտոֆիլ, կարտոֆիլ, այնպես արա, որ հարեւանությամբ վաճառվող շաքարավազի գինն այսօր չբարձրանա, քանզի երեք օր առաջ դրա կիլոգրամը 206 դրամ էր, երկու օր առաջ 209 դրամ, այդ օրն արդեն 230 դրամ, փաթեթավորվածը 260 դրամ: Թե որտեղ են մեր բարձրագույն պաշտոնյաներից ոմանք 180-190 դրամով վաճառվող շաքարավազ տեսել, հայտնի չէ, իհարկեՙ եթե խոսքն այս քաղցր պարենի 0,5 կգ-ի մասին չէ:

Թերեւս մի փոքր բարդ է, ասենք, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաների մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքի բարեփոխմանն ուղղված խնդրանքը.-այ կարտոֆիլ, կարտոֆիլ, այնպիսի տրանսպորտային համակարգ ստեղծիր, որ մեր սիրելի ու հպարտ քաղաքացիները չդժգոհեն, քանզի մենք անզոր ենք ու պարզապես մեղք: Փրկիր, խոստացված ժամկետը լրանում է, իսկ անելիքը դեռ պարզ չէ:

Էլ ավելի սրտաճմլիկ է ՀՀ տնտեսության պատասխանատուների աղերսը, որոնք տարեվերջին մինչեւ 10 տոկոս աճ են խոստանում: Երեւի թե դեռեւս կանգուն էլեկտրալամպերի գործարանը վերագործարկելու շնորհիվ, անշուշտ նոր որակի էլեկտրախնայող լամպերի արտադրության թողարկմամբ: Կատակ է, լուրջ մի ընդունեք, քանզի տնտեսության պատասխանատու մի հսկա նախարարություն ո՛չ վերականգնում-շահագործման ծրագիր ունի, ո՛չ էլ ներդրողով է զբաղվել ու մտահոգվել: Արդյունքում մի քանի հարյուր աշխատատեղ կարելի է ունենալ, թող որ նվազագույն 100-120 հազար դրամ աշխատավարձով: Հայաստանաբնակներն արդեն համոզվել են, որ լավ է նվազագույնը, քան ոչինչը, երբ դա էլ չի իրականանում, այնպես որՙ… սփյուռքից էլ մի խեր չտեսանք:

Դե ՏՏ ոլորտում 1000 դոլար ամսավճարով աշխատատեղեր խոստացել են: Բայց դրա համար անհրաժեշտ է, Արարիչը կասերՙ Իսաակ, նախ վիճակախաղի տոմս գնիր, որը մեր պարագայում դառնում էՙ հարգելիս նախ հրաշագործ կարտոֆիլ գնիր եւ նշխարքի պես ընտանիքիդ անդամներին բաժանելուց հետո ՏՏ մասնագիտության տիրապետող դարձիր: Տեսար ստացվեց, երկու աշխատող, երկու հազար դոլար, էլ ի՞նչ փոխնախարարի պաշտոնի ակնկալիք թե երազանք, ապրիր քո արդար ու ազնիվ աշխատանքով:

Իսկ եթե առավել լուրջՙ ապա մեզանում շարքային այս բույսի հետ էլ խնդիր է առաջանում: Մի 4-5 տարի առաջ կարտոֆիլ ՀՀ-ում մշակվում էր մինչեւ 36 հազար հեկտար, քառակուսի մետրից 3 կգ բերքի պարագայում մինչեւ 1 մլն տոննա բերք էր ստացվում, արտահանում էլ էր իրականացվում: Հիմա ցանքսը 16 հազար հեկտար է, ինչ-որ մեկի վկայությամբ անգամ Պակիստանից է կարտոֆիլ ներմուծվում, ոչ ավել ոչ պակասՙ 45 հազար տոննա: Հաստատ հակասական մեկն է, քանզի մեքենաներով այս ծավալը չես տեղափոխի, իսկ մեր միջեւ գտնվող իրանական երկաթուղին դեռ չի կառուցվել: Ահա թե ինչու էին տարիներ առաջ իշխանություններն այս մասին խոսում: Գիտեին, հաստատ գիտեին, որ երկրորդ հաց համարվող այս պարենի խնդիր ենք ունենալու:

Իսկ Երկիր մոլորակի այլ վայրերում մարդիկ այլ կերպ են աշխատում ու ապրում, իրենց առօրյա խնդիրները լուծում: Տպագրվող լուսանկարը վերցրել ենք այդ արտասահմանյան կոչվող Գերմանիա պետության երբեմնի մայրաքաղաք Բոննի սուպերմարկետներից մեկի գովազդային թերթիկից: Այստեղ կարտոֆիլն առաջարկվում է կգ-ը 38 եվրոցենտով, որը մեր 200 դրամն է: Հերթական անգամ նշելու եմ, որ դրա մոտ 40 տոկոսը գանձվող հարկերն են, որոնք բյուջեի խստագույնս հսկվող ծախսերի տեսքով վերադարձվում են երկրի բնակիչներին, անգամ… այլեւայլ նպատակներով երկրում հայտնվածներին: Այստեղ ուսումն անվճար է, ձրիՙ թե ինչքանով գայթակղիչ, օգտվողի խնդիրն է: Հարյուրավոր հայաստանցի երիտասարդներ հենց այս շրջանում բակալավրի ու մագիստրոսի անվճար ուսում, ՀՀ քաղաքացիներից շատերը բժշկական եւ սոցիալական այլ հնարավորություններից են օգտվում: Մեզանում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը մոտ 20 տոկոս է, ուսանողների ու առողջական խնդիրներ ունեցողների վիճակն էլ յուրաքանչյուրը գիտի: մեկ բնակչի հաշվով ՀՀ-ի բյուջեից ծախսը 1000 դոլար է, Գերմանիայում 20.000 դոլար:

Մտածելու բան է, թե ո՞ւր ենք գնում, ի՞նչ հերթական անակնկալ է մեզ սպասվում…

18.02.2020 թ.

Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՋԱՆՈՒՄ Է ՉԿՈՐՑՆԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

«ԿՈՒԼԻՍՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄՙ ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆԻ ՀԵՏ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԿՈՒԼԻՍՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄՙ ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆԻ ՀԵՏ»

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական