Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԱՂԱՎԱՂԵ՛Լ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

13/12/2019
- 13 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ողջ գիտակցական կյանքում սրտխառնուք եմ ունեցել բոլշեւիզմի քաղաքական պրակտիկայից: Անվերապահորեն դատապարտել եւ խորշում եմ բոլշեւիկների բոլոր այն քայլերից, որոնք, իմ համոզմամբ, որեւէ տրամաբանությունից զուրկ էին: Օրինակ, ինքն իրեն բանական համարող մարդը չի կարող որեւէ կերպ արդարացնել խորհրդային պարանոյիկ առաջնորդ, հրեշ Իոսիֆ Ստալինի կողմից 1937-1938 թվականներին սանձազերծված արյունարբու տեռորը: Ասենք, ինչո՞ւ հենց միայն 1937-1938 թվականների մեծ տեռորը: Մի՞թե գաղտնիք է, որ հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո սկսվեց նոր իշխանությունների բիրտ կամայականությունը, որին զոհ գնաց գրեթե ամբողջ հասարակության ծաղիկը: Ոչնչացվեցին միլիոնավորները, Բակունցներ ու Չարենցներ, երկրորդ համաշխարհային պատերազմի ուղղակի նախաշեմին գլխատվեց Կարմիր բանակի հրամանատարական կազմի առավել ունակ մասը: Դա խորհրդային ժողովրդի աներեւակայելի դժբախտությունն էր: Դրա համար էլ խորհրդային իրականությունը, չնայած ժամանակի բոլոր մեծագործություններին, սկսած անգրագիտության վերացումից, վերջացրած տիեզերքն առաջինը նվաճելու անվիճելի փաստով, հետահայաց կարգով բացասական զգացումներ է առաջացնում:

Խորհրդային իշխանության տարիներին ակնհայտ էր կառավարող կոմունիստական կուսակցության անզուսպ քարոզչական ճիգըՙ գունազարդելու իրականությունը: Սակայն, անկեղծ ասած, ոչ ոք այդ քարոզչությանը լուրջ չէր վերաբերում: Ես, որ շատ երիտասարդ տարիքում կոմերիտական-կուսակցական աշխատանքի էի կոչվել, նույնպես թերահավատորեն էի ընդունում այն քարոզչական դոգմաները, որոնք ի պաշտոնե պարտավոր էի կրկնել: Հիշում եմՙ 70-ականների երկրորդ կեսին իմ ծննդավայր Դիլիջանի Լենինի անվան սովխոզում մասնակցում էի կուսակցական ժողովի, որին ինձ ամրացրել էին, որպեսզի ներկաներին համոզեմ, թե ոսկեղենի գրեթե կրկնակի թանկացումը, իբր, որեւէ կերպ չի ազդի ժողովրդի կենսամակարդակի վրա: Ես այդտեղ ասացի բառացիորեն հետեւյալըՙ ինձ հանձնարարել են, որ ձեզ… խաբեմ, ասեմ, թե ոսկեղենի գների բարձրացումը խորհրդային մարդկանց էական վնաս չի տա: Բայց ինչո՞ւ լսարանին ապուշի տեղ դնել, ինչո՞ւ ասել, թե ամեն օր հո ոսկեղեն չե՞ս գնում: Քեզ համար չես գնումՙ հարազատներիդ, ընկերներիդ ուրախություններին կուզենաս ոսկեղեն նվիրել: Պարզապես երեւում էՙ պետությունը այլ ծախսեր անելու սուր անհրաժեշտություն ունի, ուստի ստիպված է ոսկեղենի գները կրկնակի բարձրացնել… Հրեն, ամերիկացիները մեր պետության սահմանների ամբողջ երկարությամբ, Եվրոպայից մինչեւ Թուրքիա, «Փերշինգ-2» վեց հարյուր հրթիռ են տեղադրել: Դրանք ուղղված են մեզնից յուրաքանչյուրի սրտին: Հիմա ի՞նչ անենքՙ հավանություն տա՞նք ոսկեղենի գները թանկացնելու մեր ղեկավարության քայլին, թե՞ դատապարտենք…

Մի ծեր կին, որ Հայրենական պատերազմում ամուսնուն էր կորցրել, ինձանից հետո ելույթ ունենալովՙ ասաց. տղա ջան, կենտկոմին մեր անունից զեկուցի, որ մենք ամեն ինչ հըսկանում ենք… Ջհանդամը, հիմի էլ ոսկու ականջող չենք դնի, ոսկե մատանի չենք կրի, մենակ թե կռիվ չըլի… Թող մեզ ամեն ինչ ճիշտն ասեն, մենք ամեն նեղության կդիմանանք, որ իմ թոռները իրանց հոր պես որբ չմեծանան…

Այժմ, երբ Հայաստանի ներկա իշխանությունները, երբեմնի բոլշեւիկների նման, ամեն մեծ ու փոքր հարցում ձգտում են ժողովրդական զանգվածներին ոսկե սարեր խոստանալ, բայց իրականում գրեթե ոչինչ չանել, ես հիշում եմ տասնամյակներ առաջ այն ծեր կնոջ ասած խոսքը: Մի՛ ստեք, պարոնայք իշխանավորնե՛ր, ստի ոտքերը կարճ են: Ժամանակին Ալեքսանդր Սոլժենիցինն էլ էր պնդում, թե Ստալինգրադի ճակատամարտում մենք հաղթեցինք հիմնականում տուգանային գումարտակների շնորհիվ, որոնց թիկունքում կործանիչ ջոկատներ էին կանգնած: Դրանք ենթարկվում էին ներքին գործերի ժողկոմատին եւ ոչնչացնում էին տուգանային գումարտակների այն զինվորներին, ովքեր առանց հրամանի հանկարծ նահանջում էին: Այնինչՙ տուգանային գումարտակները խորհրդային բանակում ստեղծվել են Ստալինգրադի ճակատամարտից նկատելիորեն ուշ…

Այո, կարելի է ամբողջ հոգով ատել խորհրդային իշխանությունը, սակայն չի կարելի կորցնել խիղճն ու… աղավաղել պատմությունը: Եթե այդ աղավաղման հեղինակը անգամ Սոլժենիցինն է, պատմությունը վաղ թե ուշ մաքրում է իր էջերին սուտն ու կեղծը:

Նախորդ գրառումը

ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵՍԻ ՎՃՌԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԳՐԱՀԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԵՋԼԻՍ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԵՋԼԻՍ

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական