Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՔՈՒՐ ԴՈՍՅԵ… ԹՈՒՐՔԵՐԻ ՄՈՏ

13/12/2019
- 13 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Կ. Պոլսո պատրիարքի ընտրության առթիվ

Նպատակասլացության բացառիկ օրինակ կարող է համարվել Սահակ արք. Մաշալյանի բազմելը Թուրքիո հայոց պատրիարքական աթոռին: Նպատակասլացությունՙ ուղեկցված մանրիկ, բայց խորամանկ քայլերով, տարիների երկայնքին կատարված հաշվենկատ գործողություններով, խարդավանքներով ու մանավանդ անօրինակ քծնանքով առ թուրքական իշխանություններ:

Դեկտեմբերի 11-ին Պոլսում ավարտվեց ավելի քան երկու տարի առաջ սկսված մրցավազքը Սահակ Սրբազանի ու նրա վերջին եւ մինուճար մրցակից Արամ արք. Աթեշյանի միջեւ: Մրցակիցներՙ վերջին պահի, գործակիցներՙ նախորդ հանգրվանների, երբ այս երկյակը, երկուսն էլ հնազանդ-ականջ թուրքական համապատասխան իշխանավորների «հուշումներին», հաջողեցին տունՙ Գերմանիա ուղարկել պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արք. Բեքչյանին, իսկ այնուհետեւ, մրցասպարեզը միանձնյա, ավելի ճիշտՙ երկանձնյա վայելելու համար, դարձյալ թուրքական քաջալերանքով, պատրիարքի ընտրության կանոնադրության մեջ մտցնել տվեցին անթույլատրելի սահմանափակում, ըստ որի, փաստորեն, Թուրքիայում չբնակվող մեր եկեղեցականներին արգելվեց որպես պատրիարքական թեկնածու մասնակցել ընտրություններին: Դրանով նրանք, այդ երկուսը, բացառեցին ծագումով (հոր կողմից կամ անձնապես) թուրքահպատակ որեւէ եկեղեցականի մասնակցության իրավունքը, ինչը առաջին հերթին ուղղված էր Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի եւ, ապա, հնարավոր այլ թեկնածուների դեմ:

Սա ամենացավալի զիջումն էր 1923 թ. Լոզանի հաշտության պայմանագրում ամրագրվածՙ Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների ներքին ինքնավարության իրավունքից, որից այսպես թե այնպես օգտվում էր նաեւ հայկական փոքրամասնությունը ցայդ: Այդ զիջման համար պատասխանատու են ե՛ւ վերոհիշյալ երկյակը, ե՛ւ ընտրությունները նախապատրաստող մարմինը, ե՛ւ ընտրական հանձնաժողովը հավաքաբար: Այդ կապակցությամբ անբացատրելի էր նաեւ Մայր աթոռ Ս. Էջմիածնի կեցվածքը կամ, ավելի ճիշտ, կեցվածք չունենալը, որը, ճիշտ է, ընդամենը հոգեւոր իշխանություն ունի Կ. Պոլսո աթոռի նկատմամբ, սակայն կարո՛ղ էր բարոյական ճնշում գործադրել զիջողների վրա, ինչը չարեց, կամ չարեցՙ հրապարակավ:

Վերադառնալով ընտրությունների նախընտրական գործընթացին պետք է արձանագրել, որ այդ ընթացքում պարզվեցին զույգ թեկնածուների նկարագրի ու գործելակերպի առանձնահատկությունները: Նրանցից առաջինըՙ Արամ Սրբազանը, որը մինչեւ Մեսրոպ արք. Մութաֆյան պատրիարքի մահը, նրա անգիտակից կենդանության տարիներին, որպես պատրիարքական փոխանորդ վարում ու տնօրինում էր պատրիարքության գործերը, լինելով սակայն ոչ զարգացած եւ ոչ էլ խորամիտ անձնավորություն, պարզամիտ անձնվիրությամբ ընդունում էր թուրքական իշխանությունների հրահանգները թուրքաշահ եւ հայավնաս հայտարարություններ անելու, կարծելով այդպիսով ապահովելու էր պատրիարք դառնալու իր երազանքի իրականացումը:

Մինչդեռ Սահակ եպս. Մաշալյանը, ինչպես ասվեցՙ խորամանկ, իր նման ծառայությունները թուրքական կողմին մատուցում էր փոխադարձության սկզբունքով, այսինքն սակարկելով: Եվ նա ի վերջո հասավ իր երազանքին ու դարձավ Կ. Պոլսո պատմական աթոռի 85-րդ գահակալ: Մինչ այդ, անցնող 7-8 տարիներին, Սահակ Սրբազանը գործել էր, ինչպես ասվեց սկզբում, խիստ նպատակասլաց, շատ ուշադիր, որպեսզի թուրքական իշխանությունների մոտ իր թղթածրարըՙ դոսյեն, միշտ մնա մաքուր: Հատկանշական մի նկատառում այս կապակցությամբ. Սրբազանը շուրջ երեք տարի մնացել եւ աշխատել է Մայր աթոռ Ս. Էջմիածնում, նույնիսկ մի շրջան տեսուչ է նշանակվել Գեւորգյան ճեմարանիՙ առանց համապատասխան պատրաստություն ունենալու, միաժամանակ «Շողակաթ» հեռուստատեսությամբ տարօրինակ քարոզներ էր մատուցում հայրենի ժողովրդին: Նա այդ երեք տարվա ընթացքում չի մասնակցել Ծիծեռնակաբերդի հուշարձանին Ապրիլի 24-ին մատուցվող հոգեհանգստյան արարողություններին…

Այո, այսպիսի սրբազաններ եւ այսպիսի պատրիարք:

Ուրախ լեր, Հայ եկեղեցի: Ու փորձիր արդարացնել նրանց ու նրանց նմաններին, թե հայերը պատանդ են Թուրքիայում, թե ստիպված են այդպես վարվել, եւլն, եւլն, մոռանալով, որ անհամեմատ դժնի ու դժնդակ պայմաններում ինչպես էին վարվում Կ. Պոլսո մեր մեծանուն պատրիարքներըՙ Վարժապետյանից, Օրմանյանից մինչեւ Գարեգին Խաչատուրյան:

***

Անշուշտ, պատրիարքի ընտրության առիթով գրվելիք տողեր չեն սրանք: Պատշաճությունը պահանջում էր գոհունակություն հայտնել, որ վերջապես, 10-12 տարի տեւած տագնապը հանգուցալուծվեց նոր պատրիարքի ընտրությամբ եւ հաջողություն մաղթել նոր գահակալին: Մաղթելըՙ մաղթում եմ, սակայն հիշում եմ Սահակ սրբազանի քարոզներից մեկըՙ նվիրված Սուրբ Հոգու առարկայական ներկայությանը:

Սրբազանն ասում էր. «Այդ հոգին ներկա է, մեր շուրջն է, մենք չենք տեսներ զայն, սակայն կատուն կտեսնե»:

Շատ կուզենայի տեսնել այդ Հոգին պատրիարքական ընտրություններում. չեմ տեսնում. ես կատու չեմ:

Նախորդ գրառումը

ԸՆԴԴԵՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՂՆԵՐԻ

Հաջորդ գրառումը

«ՕՐԵՐ» ԱՄՍԱԳԻՐԸՙ 20 ՏԱՐԵԿԱՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԹԵԺՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական