Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԽԶՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

26/04/2019
- 26 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դաշինքի խնդիրը ոչ թե հակառակորդի հետ պայմանավորվելն է, այլ սեփական կամքը թելադրելը»

Նախորդ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին ՆԱՏՕ-ի հետ քաղաքացիական եւ ռազմական համագործակցությունն ամբողջովին դադարեցնելու մասին: Նման հայտարարություն էր արել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում:

Դիվանագետն ասել էր, որ ժամանակին ՆԱՏՕ-ն ստեղծվեց Արեւմուտքի երկրները ԽՍՀՄ-ի հարձակումից պաշտպանելու նպատակով: Եվ ներկայումս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն ժողովրդավարության եւ ազատական կարգի պաշտպանության գրեթե միակ կառույցն է: Բայց, ըստ երեւույթին, դաշինքի գլխավոր իմաստը առավել ընգրկուն ձեւով արտահայտել է ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար լորդ Իսմեյը, այն էՙ պահել ամերիկացիներին Եվրոպայում, ռուսներին Եվրոպայից դուրս, իսկ Գերմանիանՙ Եվրոպայի տակ: Գրուշկոյի խոսքերովՙ այն տպավորությունն է ստեղծվում, թե վերոհիշյալ պնդման երրորդ մասը տակավին այժմեական է:

Գրուշկոն նշել է, որ դաշինքում առաջվա պես գլխավոր դերակատարը ԱՄՆ-ն է, եւ նայած թե ինչպես են փոփոխվում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները, ըստ այդմ էլ ձեւավորվում են ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները: «ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ դրական օրակարգից: Այն գոյություն չունի, եւ ՆԱՏՕ-ում չգիտեն, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ փակուղուց: ՆԱՏՕ-ն չափազանց հեռու է գնացել Ռուսաստանի հետ առճակատման խորացման մեջ, եւ առայժմ չի երեւում, թե երբ եւ որտեղ ողջախոհությունը կգերակշռի: Այսօր ՆԱՏՕ-Ռուսաստան փոխհարաբերությունների արտառոց բնույթը ամենից լավ է հիշեցնում «սովորական» իրավիճակը, որի (սառը պատերազմի) պայմաններում ստեղծվեց ՆԱՏՕ-ն», հայտարարել է Գրուշկոն:

Նրա խոսքերով, Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի փոխհարաբերություներում ներկայումս գոյություն ունեցող ճգնաժամը ամենատեւականն է պատմության մեջ: Ըստ որում, ՆԱՏՕ-ի քաղաքական խորհրդի շրջանակներում երկխոսությունը շարունակվում է, թեեւ 2019 թ. հունվարին տեղի ունեցած խորհրդի վերջին նիստը որեւէ գործնական արդյունքի չհանգեցրեց: Փոխարտգործնախարարի խոսքերով, Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ընդլանմանը: Վերջինս չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը, այլ միայն ապակայունացնում է այն:

Միեւնույն ժամանակ, Գրուշկոն ընգծել է, որ ՆԱՏՕ-ի հետ ռազմական հակամարտություն չի սպասվում, քանի որ դա աղետ կլիներ ամբողջ մարդկության համար:

Մարտի վերջերին Գրուշկոն տեղեկացրել էր Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվացման մասին: «Մտացածին ռուսական սպառնալիքի պատրվակով ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Արեւելյան Եվրոպայում, ռազմականացնում Սեւծովյան տարածաշրջանը, ակտիվացնում հետախուզական գործունեությունը ՌԴ սահմանների երկայնքով: Բացի դրանից, դաշինքի քաղաքականությունն ազդում է Եվրոատլանտյան տարածշրջանի կայունության վրա», ասել է Գրուշկոն ՌԻԱ գործակալության թղթակցին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՆԵ՞ՆՔ ԱՐԴՅՈՔ ԲԱՎԱՐԱՐ ՆԵՐՈՒԺ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂ Է ՍԿՍԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Բարեփոխո՞ւմ, թե՞ վերահսկողություն

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂ Է ՍԿՍԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական