Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱԼԱՅ ԼԱՄԱՅԻ ԸՆԿԵՐԸ

22/03/2019
- 22 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Չի բացառվում, որ աշխարհի ամենաերջանիկ երկրներին որոշողները այդ որոշումը կայացնում են սաունայում: Ամեն դեպքում արդեն երկրորդ տարին անընդմեջ, աշխարհի ամենաերջանիկ երկիր է ճանաչվում Ֆինլանդիան: Ամենադժբախտըՙ Հարավային Սուդանն է, բայց քանի որ մենք սիրո հեղափոխություն իրականացրած ժողովուրդ ենք, իսկ սերը երջանկության հիմքն է, խոսենք երջանկությունից:

Միանգամից ասեմ, որ մարդն ամենեւին էլ երջանկության համար չի ստեղծվել, քանի որ աշխարհում ավելի կարեւոր բաներ կան: Օրինակ կյանքը, որի միայն մի մասն է երջանկություն, այն էլՙ չնչին: Չնայած սրանՙ Հայաստանի նոր կառավարության ծրագրում կարդում ենք, որ կառավարության նպատակը Հայաստանի քաղաքացիներին երջանիկ դարձնելն է: Ցավոք չեն մանրամասնել, թե Հայաստանի քաղաքացիները պետք է երջանիկ լինեն ամբողջ կյանքո՞ւմ եւ օրվա բոլոր ժամերի՞ն: Իսկ սա շատ կարեւոր է, քանի որ համատարած եւ հավերժ երջանկությունը հոգեբանության մեջ հիվանդություն է, եւ ես մեծ հույս ունեմ, որ կառավարությունը այս մասին չգիտի, հակառակ դեպքում նպատակ չէր ունենա Հայաստանի բոլոր քաղաքացիներին հիվանդացնել:

Բոլոր պարագաներում կառավարության այս նպատակը օրերս քննարկեցին Ազգային ժողովում: Կարող եք հավատալ, կարող եքՙ ոչ, բայց պատգամավորներն ու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շատ լուրջ դեմքերով, նույնիսկ կոշտ բանավեճերով, փորձել են պարզել, թե ի՞նչ է երջանկությունը: Սա այն պարագայում, երբ աշխարհի ոչ մի փիլիսոփա, ինչ աշխարհը փիլիսոփայում է, չգիտի այս հարցի պատասխանը: Նախարար Զեյնալյանն, օրինակ, ասել է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքացիները իրենց ավելի երջանիկ են համարում, քանի որ եթե առաջ ստանում էին աղքատության 16 հազար նպաստ, ապա հիմա ստանում են 25 հազար դրամ: Նախարարը, սակայն, չի մանրամասնել, թե ինչպե՞ս կարող է մարդն իրեն երջանիկ համարել, երբ աղքատության նպաստ է ստանում, թեկուզ 9 հազար դրամով ավելին, քան առաջ, բայց դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Ազգային ժողովում այդպես էլ չեն հասկացել, որ երջանկությունը չի կարող ունենալ հստակ սահմանում, բանաձեւ եւ լինել համընդհանուր: Օրինակ Էստոնիայում մարդիկ երջանկանում են, երբ օրը արեւոտ է լինում (ի դեպ, Ֆինլանդիայում էլ), իսկ օրինակ Չադում ամենաերջանիկ օրերը մռայլ օրերն են, իսկ եթե նաեւ անձրեւ է գալիս, ապա չադեցիները պարզապես դողում են երջանկությունից: Կամ, ասենք Նյու Յորքի ֆոնդային բորսայում աշխատողը երջանկանում է, երբ նավթի համաշխարհային գները տատանվում են, քանի որ այդ տատանումներից ինքը միլիոններ է աշխատում, իսկ օրինակ Բուենոս Այրեսի արվարձանում ապրող ձկնորսը երջանկանում է, երբ գտնում է այն միակին, որի հետ ամբողջ կյանքում երազել է տանգո պարել: Առհասարակ մարդիկ երջանկանում են տարբեր առիթներով, քանի որ նրանց տխրության պատճառներն են տարբեր: Օրինակ պերուացի գրողը անտարբեր է, երբ իր եղբայրը հիվանդ է, բայց տխրում է, երբ իմանում է, որ Անտարկտիդայում մանուշակներ չեն աճում:

Իմիջիայլոց, չնայած աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է, բայց աշխարհի ամենաերջանիկ մարդն ամենեւին էլ Ֆինլանդիայում չի ապրում, ավելինՙ ֆինն էլ չէ: Ըստ միջազգային հետազոտողներիՙ նա ծագումով ֆրանսիացի Մատյե Ռիկարդն է, որն ապրում է Հնդկաստանի բուդդայական վանքերից մեկում: 66-ամյա վանականը բուդդիզմով զբաղվում է արդեն 40 տարի եւ թողել է փարիզյան քաղաքակիրթ եւ բարեկեցիկ կյանքըՙ հանուն… երջանկության: Ռիկարդը համարվում է Դալայ Լամայի ընկերը:

Հայաստանը անցյալ տարվա համեմատ 13 կետով առաջադիմել է երջանկության ցուցանիշներով: Եւ հիմա 116-րդն էՙ… 156 երկրի մեջ:

Երջանիկ եղեք:

Նախորդ գրառումը

ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ԴԱՍԸ

Հաջորդ գրառումը

ԻՍԿ ԳԻՏԵ՞Ք ՈՐ…

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԻՍԿ ԳԻՏԵ՞Ք ՈՐ...

Լրահոս

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական