Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ ԳԻՏԵ՞Ք ՈՐ…

22/03/2019
- 22 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Ազգային ժողովի պատգամավոր Լուլուի (Լուսինե Բադալյան) երկրորդ գրառումըՙ միեւնույն թեմայի շուրջ ինձ գոնե ավելի հետաքրքրական թվացՙ առաջինից: Ի դեպ, Լուսինե Բադալյանին Լուլու ասել կարելի է: Օրինակՙ Առաքել Մովսիսյանինՙ Շմայս, Սամվել Ալեքսանյանինՙ Լֆիկ ասել չի կարելի, իսկ Լուսինե Բադալյանին կարելի է, քանի որ մարդն իր ֆեյսբուքյան էջում, այնտեղ, որտեղ գրանցում են անունը, գրել էՙ Լուսինե Բադալյան (Լուլու):

Հիշեցնեմ, առաջին գրառումով Լուլուն պատերազմ է հայտարարում հայկական լրատվամիջոցներին: Ոչ բոլորին, իհարկե: Օրինակՙ «Հայկական ժամանակին»ՙ ոչ, Հանրային հեռուստաընկերությանըՙ ոչ, Սիվիլնեթին, 1.am-ին եւ «Հետք»-ինՙ ոչ: Մնացած բոլոր լրատվամիջոցները, ըստ Լուլուի կա՛մ Ռոբերտ Քոչարյանինն են, կա՛մ Սերժ Սարգսյանինն են, կամ էլ պարզապես ճշմարտությունը չեն ներկայացնում, քանի որ դրականը չեն տեսնում:

Լուլուի այս գրառումը լայն արձագանք ստացավ: Նորմալ է, մարդը 32 անգամ խմբագրել է իր ֆեյսբուքյան գրառումը, այսինքն լուրջ աշխատանք է տարել, որպեսզի այն հանճարեղ ստացվի: Կարելի է, անշուշտ, լրագրությունից բան չհասկացող մարդկանց բացատրել, թե ի՞նչ է լրագրությունը, բայց դա համարում եմ անիմաստ գործ, մանավանդ որ լրագրության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածներից շատերը նույնպես այդպես էլ չեն հասկանում, թե ինչ է լրագրությունը:

Երկրորդ գրառմամբ Լուլուն շնորհակալություն հայտնեց, որ իր նախորդ գրառումը տարածել են (քննադատելու համար), եւ իրՙ «նվաստի» նշանակությունը, փաստորեն, կարեւորել ու ընդգծել են: Այս գրառումն ինձ հատկապես կարեւոր թվաց, քանի որ այստեղ հարցը միայն Լուլուն եւ նրա մտքերը չեն: Խնդիրն այն է, որ Հայաստանում շատ մարդիկ չգիտեն, թե նրանք ի՞նչ են անում եւ որտեղ են աշխատում: Առաջ էլ էր այդպես: Օրինակՙ նույն Առաքել Մովսիսյանը, երբ Ազգային ժողովում հայհոյում էր, լրագրողներին էլ բռնաբարության մասին հարցազրույցներ էր տալիս, չէր հասկանում, թե ինքը որտեղ է: Կամ, երբ Սամվել Ալեքսանյանը այդպես էլ գոնե մեկ անգամ ելույթ չունեցավՙ ԱԺ ամբիոնից, չհասկացավ, որ ինքը պատգամավոր է, իսկ պատգամավորները ելույթ են ունենում: Հիմաՙ Լուլուն է. մարդը չի հասկացել, որ ինքն արդեն Ազգային ժողովի պատգամավոր է, եւ ուրեմն ինչ էլ ասի, որտեղ էլ ասի, ում մասին էլ որ ասի, դա տարածվելու է, քանի որ ինքը նաեւ հայտնի պատգամավոր է: Ավելին, քանի որ ինքը իշխանական թիմի պատգամավոր է, ուրեմն նրան քննադատելու են ավելի շատ, քան գովելու են, որովհետեւ իշխանությանը գովում են այն երկրներում, որոնց կոչում են բռնապետություն:

Ե՞րբ կսովորեն մեր պատգամավորները, որ իրենք արդեն պատգամավոր են, կամ նախարարները, որ իրենք նախարարներ են, կամ վարչապետը, որ Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիները գիտեն, թե Ֆեյսբուքն ինչ է, բայց Հայաստանի բոլոր քաղաքացիներն են հպարտ:

Նախորդ գրառումը

ԴԱԼԱՅ ԼԱՄԱՅԻ ԸՆԿԵՐԸ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԵՏՄ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ՆԻՍՏԻՑ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԵՏՄ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ՆԻՍՏԻՑ

Լրահոս

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական