Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ԴԱՍԸ

22/03/2019
- 22 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դիմել է ղազախ ժողովրդին: Եւ քանի որ ղազախ ժողովուրդը մեզ համար ռազմավարական դաշնակից է, դարավոր էլ կասեիՙ ուղղակի պատմության իմացությունս թույլ չի տալիս, ուրեմն մենք էլ լսենք, թե ի՞նչ է ասել Նուրսուլթան Աբիշեւիչը: Մենք բոլորս տեսնում ենք, որ աշխարհը փոխվում է, տեղում չի մնում: Ի հայտ են գալիս նոր հնարավորություններ, նոր գլոբալ տեխնոլոգիական, ժողովրդագրական մարտահրավերներ: Աշխարհի անկայունությանը մենք հետեւում ենք ամեն օր: Յուրաքանչյուր սերնդի տրված է լուծելու իր ժամանակի խնդիրները: Ես եւ իմ սերունդը մեր երկրի համար արել ենք այն ամենն, ինչ կարող էինք, թող հաջորդ սերունդը Ղազախստանն ավելի լավը դարձնի: Նոր սերունդը թող աշխատի հանուն երկրի, հանուն ժողովրդի, որ կյանքն ավելի լավը լինի, քան մեր ժամանակ էր:Նազարբաեւն էլի շատ բան է ասել, բայց կարեւորն այն է, որ հետսովետական տարածաշրջանում ամենաերկարակյաց նախագահը հրաժարական է տվել: Շատ կարեւոր է այն, որ Նազարբաեւը 79 տարեկան է եւ Ղազախստանի 29 տարվա նախագահն է, եթե եւս մեկ տարի մնար, ապա կլիներ 80 տարեկան եւ Ղազախստանի 30 տարվա նախագահը, բայց մարդը թիթիզությունների հետեւից չի ընկել եւ դժվարին որոշում է կայացրել: Հեռանալը միշտ դժվար որոշում է, կապ չունիՙ երկրի՞ց, կնոջի՞ց, ամուսնո՞ւց, ծնողի՞ց: Հեռանալը ամենադժվար որոշումն է հատկապես երբ հեռանում ես իշխանությունից:Ես չեմ ուզում խոսել աշխարհում կատարվող փոփոխությունների մասին, որոնց ամեն օր հետեւել են Ղազախստանի նախագահի աշխատակազմում եւ զեկուցել Նազարբաեւին, առավել եւս չեմ ուզում խոսել Ղազախստանի մասինՙ Նազարբաեւից հետո: Միայն ասեմ, որ Նազարբաեւը նախագահական լիազորությունները հանձնել է Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւին, որն իմիջիայլոց 62 տարեկան է եւ արդեն առաջարկել է երկրի մայրաքաղաք Աստանան անվանափոխելՙ Նուրսուլթան:Ես ուզում եմ խոսել Նազարբաեւի տված դասից: Նախ նա չմնաց այնքան, որ ղազախները Աստանայիցՙ մինչեւ Ալմա-Աթի բղավեն «Նուրսուլթան, հեռացիր», ինչն ի դեպ նույնիսկ Ղազախստանում է հնարավոր: Մարդն ինքը որոշեց հեռանալու իր ժամանակը: Ընդ որում, քանի որ իրեն ոչ ոք չի հեռացրել, Նազարբաեւը մնում է իշխանության: Նա շարունակելու է լինել Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ինչը Սահմանադրությունը Նազարբաեւին թույլ է տալիս, եւ մնալու է իշխողՙ Նուր Օթան կուսակցության նախագահը, այսինքն երկրի հաջորդ նախագահը, ով էլ որ նա լինի, եւ հասկանալի է, որ նուրօթանցի է լինելու, հաշվետու է լինելու ոչ միայն ղազախ ժողովրդին, այլեւ Նազարբաեւին, գուցե նույնիսկ նախ Նազարբաեւին կամ միայն Նազարբաեւին: Ղազախստանի արդեն նախկին նախագահը խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն չի մաղթել իր երկրին, քանի որ կարողացել է հեռանալ այն ժամին, երբ ինքը դեռ այդ ամենի համար կարող է լինել պատասխանատու: Նազարբաեւը նաեւ ասել է մի շատ կարեւոր բանՙ աշխարհի հետ պետք է փոխվենք նաեւ մենք:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ԴԱԼԱՅ ԼԱՄԱՅԻ ԸՆԿԵՐԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԴԱԼԱՅ ԼԱՄԱՅԻ ԸՆԿԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
Նորություններ

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը պարզապես անհնար է. Տիգրան Աբրահամյան

09/05/2026

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է։ Արցախի դրոշի, Արարատ սարի և գաղափարի դեմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական