Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍԱՏԱՐՈ~ՒՄ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Գ. Գ.

Նոյեմբերն սկսվեց գլխապտույտ առաջացնող քաղաքական լուրերով: Դրանցից ամենաանհավանականը, թերեւս, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գրասենյակի տարածած հայտարարությունն էր, որում նշվում է, որ Սուրիկ Խաչատրյանը «մի փոքր» ուշացումով (կես տարի անց) շնորհավորում է համաժողովրդական շարժումը եւ անվերապահորեն աջակցություն հայտնում երիտասարդներին:

«Այլեւս անհնար է անմասն մնալ մեր երիտասարդների արդար պոռթկմանը, ժամանական է միասին վերջ դնենք տասնամյակների թալանին եւ պաշտոնյաների բեսպրեդելին (մեջբերում եմ առանց շտկումների- Գ.Գ.)»,- ասված է հայտարարության մեջ: