Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԵՏ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ՀԵՏՈ

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱՄԼԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Լրագրող, դիվանագետ, Շառլ Ազնավուրի «Անցած օրեր» հուշերի թարգմանիչ

Այդ խզված, հեռուներից եկող թախծոտ ձայնը մեր կյանք ներխուժեց անցյալ դարի 60-ականներին, Էդիթ Պիաֆի եւ Ժակ Բրելի զգայացունց ձայների հետ միասին: Այնուհետեւ Շառլն այլեւս չլքեց մեզ, ուղեկցեց ողջ կյանքի ընթացքումՙ մեր վշտերի, տառապանքների եւ հույսերի հետ: Մենք ապրում, սիրում ու տանջվում էինք նրա նման:

1964թ. Հայաստան թռուցիկ այցից հետո նա մեզ համար ֆիզիկապես անհասանելի էր: Նրա մասին կցկտուր տեղեկություններ էինք քաղում այստեղ-այնտեղիցՙ խորհրդային մամուլ սպրդած մի կարճ նյութ կամ լուսանկար, «Մելոդիա» ֆիրմայի թողարկած ֆրանսիական շանսոնի հավաքածուի մեջ մեկ-երկու կատարում, եզակի ֆիլմեր («Սատանան ու իր տասը պատվիրանները»): Անգամ մեզ, Համալսարանի ֆրանսիական բաժնի ուսանողներիս համար դժվար էր նյութեր հայթայթել Շառլի մասին, էլ չասած ուրիշների: Շառլի երգերի տեքստերը ճիշտուսխալով վերծանում էինք ռենտգենի «պլյոնկայի» վրա արված անորակ ձայնագրություններից: (Տարիներ անց, երբ ձայնապնակները մոդայից դուրս էին եկել, չկարողացա դիմադրել եւ Պրոսպեկտի Բուկինիստականում գնեցի Շառլի գրեթե ողջ հավաքածուն, որ մինչեւ հիմա մասունքի պես պահում եմ):

Դեռ լավ էր, որ Հայկական ռադիոն «Համերգ սփյուռքահայ երգիչների կատարմամբ» շարքում բավականին տեղ էր տալիս Ազնավուրին: Իսկ հեռուստատեսությամբ սրտատրոփ սպասում էինք Արմեն Հովհաննիսյանի «10.30» հաղորդմանըՙ ըմբոշխնելու համար ֆրանսիական շանսոնի գոհարները, որոնց մեջ, իհարկե, Շառլին: 1968թ. Աբրահամ Ալիքյանի թարգմանությամբ Ազնավուրի «Սեր սրտի չափով» հայերեն լղարիկ ժողովածուն փոքրիկ մխիթարանք էր: 1976թ. հարձակվեցինք Սուրեն Բուրսալյանի թարգմանությամբ «Ազնավուրը Ազնավուրի մասին» հուշերի գրքի վրա ու լափում էինք ամեն մի մանրամասն: Համալսարանում բերանբաց լսում էինք մեզ Ֆրանսիայի պատմություն դասավանդող Մարատ Խարազյանի պատմածները կուռքի մասին (Խարազյանը ժամանակին աշխատել էր Փարիզում ԽՍՀՄ դեսպանատանը եւ առիթ ունեցել Շառլին տեսնելու նրա հորՙ Միշայի տանը):

Ո՜վ կմտածեր, որ տարիներ անց շատերիս բախտ էր վիճակվելու շփվելու կենդանի լեգենդի հետ: Երբ մի հանդիպման ժամանակ դողդողալով Շառլին ցույց տվեցի նրա մասին տարիների ընթացքում իմ հավաքած նյութերի եւ լուսանկարների դեղնած կապոցը, իրեն հատուկ հումորով ասացՙ տե՜ս է, բանից պարզվում է Սովետում լուսանկարներս ծախում էին առանց ինձ բաժին հանելու…

Շառլը երկրորդ անգամ Հայաստան եկավ 1988թ. երկրաշարժից հետո: Դա նրա մեծ վերադարձն էր: Այդ պահից սկսեց երեւալ իր արմատների հետ նրա կապը, որ մինչ այդ հանրության համար մշուշոտ էր (ժամանակին արտիստը շատ չէր խոսում դրա մասին եւ շատերս կասկածանքով հարց էինք տալիս, թե ինչքանո՞վ է այդ հռչակավոր մարդն իրեն հայ է զգում, հայերեն գիտի՞, ինչքա՞ն է կապված հայկական մշակույթին): Շառլն այդ ամենին վերջ տվեց իր հայտնի ձեւակերպումովՙ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ եւ 100 տոկոսով հայ: Ավելին, նա մխրճվեց հայաստանյան կյանքի մեջ: Ահա՛ իմ մարմինըՙ կերեք այն. մոտավորապես այս էր վարպետի հավատամքը, երբ նա ստանձնում էր իրեն առաջարկված դիվանագիտական պաշտոններն ու առաքելությունները:

Դժվար է չափել այն օգուտը, որ արտիստն իր անունով մատուցում է Հայաստանին եւ հայ ժողովրդին, եւ դեռ պիտի մատուցի:

Իսկ մենք, արբեցած այդ մեծ մարդու անունով ու հռչակով, աստղային կերպարից այն կողմ կարծես չենք տեսնում բուն մարդուն եւ ստեղծագործողին: Հակառակ հրապարակի վրա եղած թարգմանությունների (Սամվել Գասպարյան, Պերճ Թյուրաբյան, Վահագն Աթաբեկյան), այնքան էլ ծանոթ չենք Վարպետի բուն գրականությանըՙ պոեզիային, երաժշտական մասով առավել ճանաչում ենք կատարողին, ոչ այնքան երգահանին: Քիչ գիտենք նրա կինոդերերի մասին: Երբ միջազգային հայտնի մեծություններ եւ, իհարկե, ավագ ու կրտսեր սերնդի ֆրանսիացիներ, կատարում են Շառլի ստեղծագործությունները, մերոնց երգացանկի մեջ պեղելով հազիվ գտնես մեկ-երկուսը:

Այժմ, երբ արտիստը ֆիզիկապես այլեւս մեզ հետ չէ եւ կամաց-կամաց մեզ վրա պիտի նվազի նրա ներկայության կախարդանքը, ժամանակն է այս մասին խորհելու:

Շառլը աշխարհին հայտնի դարձավ ոչ որպես հայ, այլ որպես ֆրանսիական շանսոնի վարպետ: Ու միայն դրանից հետո նա լիակատարորեն մեջտեղ բերեց իր հայությունը:

Ֆրանսիական մասով Ազնավուրը ընդմիշտ մնալու է որպես ամենամեծ անուններից մեկըՙ Շառլ Տրենեի, Էդիթ Պիաֆի, Ժակ Բրելի, Ջոնի Հոլիդեյի եւ այլոց կողքին,- իր երկար եւ բեղուն կարիերայի շնորհիվ լինելով թերեւս նրանցից ամենամիջազգայինը: Հայկական մասով, որպեսզի նրա ինքնության այդ մասը ժամանակի հետ չմարի, մենք աշխատանք ունենք անելու: Խոսքն առաջին հերթին վերաբերում է մեզ համար Ազնավուրին վերաբացահայտելուն, նրան հայկական մշակույթի հետ կապելուն: Իսկ դրա համար անհրաժեշտ կլինի նախ ծանոթանալ Վարպետի ողջ ստեղծագործությանը, կատարել հետազոտություններ եւ ուսումնասիրություններ, թարգմանական ծավալուն աշխատանք: Պետք է ուսումնասիրել անցյալ դարասկզբի փարիզյան էմիգրանտական միջավայրը, որտեղ ծնվել եւ մեծացել է արտիստը, ֆրանսիականի եւ մյուս էթնիկ խմբերի հետ կապերն ու փոխազդեցությունները, զուտ հայկական համայնքի պատմությունըՙ դրամատուրգիա, թատրոն, երգուպար, որոնք կարող էին ձեւավորել ապագա արտիստին:

Այդ իմաստով շատ լավ նվեր է Կասկադի բարձունքում Ազնավուրի տունը, ուր հավաքվում են Վարպետի արխիվները: Բարեբախտաբար, արտիստի կենդանության օրոք այնտեղ ստեղծվել է Ազնավուրի կենտրոնը, որն այսուհետ պիտի ղեկավարի կրտսեր Ազնավուրըՙ Նիկոլան: Կենտրոնի գործունեության ուղղությունները երեքն ենՙ կինո, երաժշտություն եւ ֆրանսիական մշակույթ, որոնց վերաբերյալ վարպետության դասեր են տալու մշակույթի համաշխարհային գործիչներ: «Մենք բոլորս պետք է միացնենք մեր ջանքերը Հայրենիքի զարգացման համար, որպեսզի հայ երիտասարդությանը հնարավորություն տանք իրենց երազներն իրականացնել տանը, հարազատ միջավայրում», Կենտրոնի առաքելության կապակցությամբ ասում էր Ազնավուրը:

Կենտրոնի եւ Ազնավուրի անվան շուրջ կարելի է շատ բան կառուցել. Ազնավուրի միջազգային երաժշտական փառատոն, կինոփառատոն, պոեզիայի տոն եւ այլն: Դրա համար անհրաժեշտ կլինի այս գաղափարների շուրջ համախմբել թե պետական կառույցներին, թե ստեղծագործական միավորումներին, թե գործարար միջավայրին ու անհատներին: Այսպիսով, Ազնավուրը կշարունակի խորացնել իր արմատները հայրենի հողում եւ շաղկապել իր ինքնության երկու անբաժանելի մասերըՙ ֆրանսիականը եւ հայկականը: Ուրեմն, ի գործ:

Նախորդ գրառումը

ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական