Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

28/09/2018
- 28 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ

Ինչպես արդեն հայտնի է, Վրաստանի կառավարությունը որոշում էր ընդունել արգելել հացահատիկի եւ հացազգի այլ կուլտուրաների ներկրումը եւ արտահանումը իր երկրի տարածքով տրանսպորտային միջոցների օգտագործմամբ: Խոսքը 20 եւ ավելի տոննա բեռնատարողություն ունեցող մեքենաների մասին է, որոնցով Ռուսաստանից Վրաստանով Հայաստան է ներմուծվում ռազմավարական նշանակություն ունեցող այդ ապրանքըՙ հացահատիկը:

Տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում Վրաստանի իշխանությունները հետաձգել են այդ որոշման իրականացումը մինչեւ հոկտեմբերի 1-ը, սակայն շարունակվող բողոքի ակցիաների հետեւանքով այն հետաձգվեց միչեւ 2019թ. հունվարի 1-ը: Սակայն պարզ է, որ այս հետաձգումները հարցի լուծում չեն եւ այս որոշումը սպառնալիք է առաջին հերթին Հայաստանի համար, որը այսպիսով հայտնվում է ամբողջական կախման մեջ Վրաստանից, որը ցանկանում է դեպի Հայաստան հացահատիկի ներկրումը կազմակերպել իր ընկերությունների միջոցով:

Հայտնի է, որ պաշտոնական Թբիլիսին առաջարկում է հացահատիկի ներկրումը այսուհետ կազմակերպել ծովովՙ Փոթի նավահանգստով եւ ապա վրացական երկաթուղով: Այսինքն, եթե մինչ այդ դեպի Հայաստան հացահատիկը մեքենաներով ներկրում էին հայկական ընկերությունները, ապա այսուհետ այս հարցում հայտնվում է վրացական մենաշնորհ, որը եւ տիրապետելու է ՀՀ հացահատիկի ներմուծման իրավունքին:

Այս որոշման արդյունքում Հայաստանը հայտնվում է, մեղմ ասած, լուրջ դժվարությունների առաջ, ինչը անդրադառնալու է թե՛ պարենային անվտագության եւ թե տնտեսական ու վերջապես ազգային անվտանգության խնդիրների վրա: Նախ կրկնակի թանկանում է հացահատիկի ներկրումը դեպի Հայաստան, սա խոստացած 52% երկաթուղային զեղչի պայմաններում, ապա հայկական մեկ տասնյակից ավելի ընկերություններ հայտնվում են փակման վտանգի առաջ, իսկ հազարավոր վարորդներ դառնում են գործազուրկ:

Նկատենք նաեւ, որ այս որոշումը տարածվում է ոչ միայն հացահատիկի, այլ նաեւ հացահատիկային մյուս մշակաբույսերի ներմուծման վրա եւս: Մասնավորապես, արգելվում է նաեւ եգիպտացորենի, գարու եւ այլ տեսակի կուլտուրաների ներմուծումը ավտոտրանսպորտով:

Հանուն ճշմարտության նշենք, որ այս որոշումը տարածվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ, ըստ պաշտոնական Թբիլիսիի հայտարարության, տարածաշրջանի մյուս պետությունների վրա եւս: Ավտոտրանսպորտով հացահատիկի ներմուծումը արգելվում է դեպի Վրաստան եւս: Այս որոշումը, ինչպես եւ սպասվում էր, առաջացրել է նաեւ վրացի բեռնափոխադրողների դժգոհությունը, որոնք արդեն քանի օր է գործադուլ են անում` սպառնալով փակել դեպի Վրաստան մտնող բոլոր հիմական ուղիները:

Վրաստանի այս որոշումից, սակայն, առաջին հերթին տուժում է Հայաստանը, քանի որ Ադրբեջանը սահման ունի Ռուսաստանի հետ եւ իր հացահատիկի միայն մի մասն է ներմուծում Վրաստանով, իսկ հետագայում կարող է ընդհանրապես հրաժարվել այդ ուղղությունից: Հասկանալի է, որ տուժում են նաեւ վրաց փոխադրողները եւս, բայց հիմնական հարվածն ուղղված է Հայաստանին, քանի որ այսպիսով հայտնվում են լրջագույն ռիսկեր, որոնք անդրադառնում են նաեւ պետության ազգայինՙ պարենային, տրանսպորտային, տնտեսական անվտանգության հիմնախնդիրներին:

Իհարկե այստեղ բնական հարց է առաջանում, թե ո՞րն է այս որոշման իրական պատճառը եւ ի՞նչ նպատակ է հետապնդում Վրաստանը մտցնելով այս արգելքները: Ըստ մասնագետների, հիմնական խնդիրը Փոթիի նավահանգստի ծանրաբեռնումն է, որը վերջին տարիներին աշխատում է միայն իր հզորությունների կեսի չափով:

Իրավիճակի նման փոփոխությունը, այսինքն վրացական նավահանգիստների բեռնաթափումը, պայմանավորված է այն քաղաքականությամբ, որ վերջին երկու տասնամյակներում վարում է պաշտոնական Թբիլիսին, իր երկիրը դարձնելով տարանցիկՙ ադրբեջանական ապրաքների համար: Խոսքը այստեղ, առաջին հերթին, նավթի ու նավթամթերքների առաքման մասին է, որը արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ չի իրականացվում վրացական նավահանգիստներով:

Հիշեցնենք, որ 2006թ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումից հետո ադրբեջանական հում նավթը միջազգային շուկա է հասնում շրջանցելով վրացական նավահանգիստները` հասնելով Միջերկրական ծովի թուրքական ափ: Դեռ ժամանակին, երբ նախագծվում եւ ապա կառուցվում էր այդ նավթամուղը, վրաց որոշ փորձագետներ փորձում էին բարձրաձայնել իրենց մտահոգությունը, նշելով, որ այսպիսով կդատարկվեն վրացական նավահանգիստները, իսկ խողովակաշարի բերած օգուտը, մոտ 50 միլիոն դոլար տարեկան, չի փոխհատուցի այն վնասները, որը կհասցվի այդ երկրի տնտեսությանը:

Սակայն այդ մասնագետների ձայները լռեցվում էին տվյալ խողովակաշարի «աշխարհաքաղաքական» ու «աշխարհառազմավարական» նշանակության մասին բարձրագոչ հայտարարություններով: Ինչպես միշտ, այս դեպքերում հայտնվում էին լավ վարձատրվող «փորձագետներ», որոնք հանրային կարծիք ստեղծելու համար գովերգում էին այդ ծրագրերը:

Բառացի նույն իրավիճակը ստեղծվեց, երբ խոսվում էր Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման մասին. Վրաստանի շահերով մտահոգ վրացի մասնագետները նշում էին, որ այդ երկաթուղին կդատարկի վրացական նավահանգիստները: Սակայն ինչպես միշտ ի հայտ էին գալիս վճարովի «փորձագետներ», որոնք պնդում էին, որ այս երկաթուղով չինական ապրանքները Արեւելքից «կհորդեն» դեպի Եվրոպա` Վրաստանին բերելով բազմամիլիարդանոց օգուտներ: Որեւիցե այլ կարծիք խեղդվում էր Վրաստանի աշխարհառազմավարական կարեւորության մասին բարձրագոչ հայտարարությունների ներքո:

Թբիլիսի-Կարս երկաթգծի սպասված էֆեկտը չի գործում, այն փաստորեն կարգին չի էլ աշխատում, իսկ վրացական նավահանգիստները, որոնք այդ պետության տնտեսության կարեւորագույն հանգույցներն են, այս քաղաքականության արդյուքնում տուժում են եւ աշխատում են իրենց հզորությունների հազիվ կեսի չափով: Վրաստանը տարանցիկ պետություն դարձնելու Թբիլիսիի քաղաքականությունը ոչ միայն իրեն չի արդարացնում, այլեւ վնասում է այդ պետության տնտեսությանը:

Հիշեցնենք նաեւ, որ Բաքու-Ջեյհան նավթամուղի գործարկման արդյունքում դադարեց գործել նաեւ Բաքու-Սուփսա (Վրաստանի սեւծովյա ափ) խողովակաշարը: Տարանցման այս ծրագրերը Վրաստանին ռազմավարական նշանակության օգուտ չբերեցին, դրանք որոշակի արդյունավետություն ունեին, երբ կառուցվում էին, սակայն շահագործումից հետո պարզ դարձավ, որ հեռանկարում դրանք աշխատելու են ի վնաս Վրաստանի, հատկապես վրացական նավահանգիստների:

«Հացահատիկային» այս ողջ գործողության նպատակն է ավելացնել այդ նավահանգիստների բեռնվածությունը եւ դա արվում է ի հաշիվ Հայաստանի: Սա մի իրավիճակ է, որը պետք է դառնա Հայաստան-Վրաստան բանակցությունների առանցքային թեման, պաշտոնական Երեւանը շուտափույթ կերպով պետք է այս հարցը որպես առաջնային ու շտապ լուծման խնդիր մտցնի երկու բարեկամ պետությունների միջեւ քննարկվող խնդիրների օրակարգ: Չի կարելի թույլ տալ, որ վրացի որոշ գործիչների սխալի արդյունքում տուժի Հայաստանըՙ վտանգելով պետության պարենային անվտանգությունը, փակվեն տրանսպորտային ընկերությունները ու գործազուրկ դառնան հազարավոր վարորդներ:

Նախորդ գրառումը

ՌԱԿ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

Ո՞ՐՆ Է ՇՏԱՊԵԼՈՒ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ՐՆ Է ՇՏԱՊԵԼՈՒ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ

Լրահոս

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»

17/07/2026

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի...

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական