Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ՌԱԿ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունեցել աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռամկավար Ազատական կուսակցության Գերագույն խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը:

ՌԱԿ պատվիրակության կազմում էր Գերագույն խորհրդի ատենապետ ՎարդանՆազիրյանը, անդամներՙ դոկտոր Արշավիր Գյոնջյանը, գրող, հրապարակախոս Հակոբ Վարդիվառյանը, Գեւորգ Մարաշլյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ինչպես նաեւ մեր երկրի որդեգրած բարեփոխումների ուղին:

ՌԱԿ պատվիրակները ՀՀ վարչապետի հետ զրուցել են նաեւ հայրենիքում կուսակցության կողմից առավել ընդգրկուն քաղաքականություն իրականացնելու հարցի շուրջ:

Քննարկվել են Հայաստան-Սփյուռք առավել ամուր համագործակցությանն առնչվող առաջնահերթ հարցեր: