Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԻՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

14/07/2018
- 14 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ներկայացնելով ՀՀ Քննչական կոմիտեի նոր նախագահ Հայկ Գրիգորյանին` վարչապետ Փաշինյանն ասել է, որ մեր խնդիրը (մեր` այսինքն ժողովրդական կառավարության) ոչ թե մարդկանց բանտերը լցնելն է, այլ երկրում օրինականության ապահովումը: Ավելի վաղ վարչապետն ասել էր, որ ինքը ԱԱԾ-ին ասել է, որ ոչ թե գնա որոշ ընտանիքների կամ անհատների տները, այլ երկրում հաստատի օրինականություն: Չէ, այն որ վարչապետը երկու դեպքում էլ լավ բաներ է ասել, չի քննարկվում, բայց սա վարչապե՞տը պետք է ասի, նոր Հայաստանո՞ւմ էլ ԱԱԾ-ին ու ՔԿ-ին պետք է վարչապետն ասի: Օրինակ Քննչական կոմիտեն կամ ԱԱԾ-ն ինքնուրույն չե՞ն հասկանում, գիտակցում, որ երկրում պետք է ապահովել օրինականությունը, դա հասկանալու համար պետք է անպայման վարչապետին կի՞ց լինել ու նրանից հորդորվե՞լ: Ի դեպ, ի՞նչ է նշանակում ՀՀ վարչապետին կից Ազգային անվտանգության ծառայություն: Չէ, ես գիտեմ, որ ԱԱԾ-ն դարձել է վարչապետին կից այն ժամանակ, երբ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը չէր էլ քննարկվում, ավելինՙ երբ վարչապետի պաշտոնում որեւէ մեկը չէր քննարկվում` մեկից բացի, բայց հիմա, երբ իրավիճակ է փոխվել, վարչապետ Փաշինյանը ուզո՞ւմ է թողնել ԱԱԾ-ն` իրեն կից: Եթե այս թեմայով դեռ չի խոսել, ուրեմն կա՛մ սրանից ավելի կարեւոր գործեր կան, օրինակ կոռուպցիոն բացահայտումներ ու ֆեյսբուքյան պարբերական ուղիղ եթերներ, կամ էլ Փաշինյանն ուզում է, որ ԱԱԾ-ն իրեն կից մնա, գոնե միառժամանակ, մինչեւ արտահերթ ընտրությունները, հետո` ինչպես ժողովուրդը կորոշի, ինչպես անցյալ ապրիլին որոշեց Հանրապետության հրապարակում:

Լավ, ենթադրենք վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը, որը «168 ժամին» հայտնել է, որ ինքը «Կյանքի խոսքից» է ու դա է իր հավատքը, ազգային անվտանգությանը սպառնացող ինչ-որ գործերի մեջ է ներքաշվում, կրկնում եմ` ենթադրենք, ԱԱԾ-ն կարո՞ղ է ընթացք տալ այս գործին, թե՞, հաշվի առնելով իր` վարչապետին կից լինելը, պետք է սպասի, որ վարչապետն ասի: Եւ ամենակարեւորը, այդ ժամանակ վարչապետն ասելո՞ւ է, որ Հայաստանում հանցագործությունների, չարաշահումների, կոռուպցիոն գործարքների բացահայտման հարցում կապ չունեն մարդկանց անուն-ազգանունները, թե՞ ոչ ուղիղ եթերում, ոչ տեսախցիկների ներքո, հորդորելու է ԱԱԾ-ին այս անգամ բավարարվել դեղին քարտով ու կարմիրը պահել: Անշուշտ հիմք չկա պնդելու, որ իր մերձավորների, թիմի ներկայացուցիչների ապօրինությունների, ազգային անվտանգության հանդեպ սպառնալիքների պարագայում վարչապետը հորդորելու է ԱԱԾ-ին`չտեսնելու տալ, բայց այդ պարագայում ինչո՞ւ է Փաշինյանն այս ծառայությունը, ոստիկանությունը պահում իրեն կից, իսկ օրինակ Բաղրամյան 26-ի նստավայրից հրաժարվում է, այն պարագայում, երբ ե՛ւ ԱԱԾ-ն, ե՛ւ Բաղրամյան 26-ն իրենով անելու որոշումը Սերժ Սարգսյանինն էր…

Այնպես որ, նոր Հայաստանը երեխաների հետ պաղպաղակ ուտող նախագահը կամ եվրոպացի պաշտոնյաների հետ անգլերեն խոսող վարչապետը չեն, նոր Հայաստանը կին պաշտոնյաների առատությունը կամ ծիրանի` գրանցված աննախադեպ արտահանման ծավալը չեն, նոր Հայաստանը նույնիսկ Սերժ Սարգսյանի եղբորորդուն կալանավորելը ու նրան մահափորձի մեջ մեղադրելը չէ, կամ Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին այս շոգ հուլիսի վերջին ՀՔԾ հարցաքննությանը կանչելը: Նոր Հայաստանն այն է, երբ վարչապետը իրավապահ մարմիններին ոչինչ չի ասում եւ այն է, երբ ոչ թե օրինականություն է հաստատվում, այլ օրինախախտումներն են կանխվում…

Նոր Հայաստանը կառավարական աշխատասենյակների դռների վրա ցուցանակների մեջ գրված նոր անունները չեն, կամ օրը մի կոռուպցիոն բացահայտումը. նոր Հայաստանը ազատությունն է, ոչ թե «Սասնա ծռերի», այլ երկրի, իրավապահ մարմինների, դատարանների ու քաղաքացու: Հույսը կա՞, գուցե, բայց մենք Քրիստոսի երկրորդ գալստյան հույս էլ ունենք, Ագռավաքարի բացվելուն էլ` արդեն 2 հազար տարուց ավելի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻ ԱԹՈՌԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐՙ ՋԱՎԱԽՔԻ ՎՐԱ՞

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐՙ ՋԱՎԱԽՔԻ ՎՐԱ՞

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական