Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ԱԹՈՌԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

14/07/2018
- 14 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար իհարկե կին է նշանակվել: Ինչո՞ւ իհարկե, քանի որ հիմա մեր քաղաքների` ինչպես ԱԱԾ-ն է ասում (մեկ այլ դեպքով) ցոփ ու շվայտ կյանքով ապրած պետերը որպես կանոն գեր տղամարդիկ էին ու քանի որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, այն էլ սկզբունքորեն, նրանց փոխարինելու են գալիս նրբակազմ կանայք: Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին նշանակելուց հետո, վարչապետ Փաշինյանը Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակել Լիլիթ Ստեփանյանին: Տիկին Ստեփանյանը 37 տարեկան է, մինչ այս եղել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճուղի տնօրենը: Որպես քաղաքապետի պաշտոնակատար իր առաջին հարցազրույցներից մեկում նա ասել է, որ իր նոր` Հրազդանի քաղաքապետի աշխատասենյակում առաջինը փոխելու է… աթոռը: Ընդ որում` տիկին Ստեփանյանը աթոռը փոխելու է ոչ թե այն պատճառով, որ այն նախատեսված է չափազանց գեր մարդու համար, օրինակ (չնայած Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը շատ գեր չէր), կամ ոչ թե, որովհետեւ այն սեւ կաշվից էր, իսկ ինքը չի սիրում սեւը ու չի հանդուրժում կաշվե իրերը, եւ վերջապես քաղաքապետի տիկին պաշտոնակատարը փոխելու է աթոռը ոչ թե այն պատճառով, որ դրա ոտքերից մեկն ասենք կոտրված է, կամ ճոճվում է, այլ, ուշադրություն, փոխելու է, քանի որ ինքը չի ուզում նստել այն աթոռի վրա, որի վրա նստել է Հրազդանի նախորդ քաղաքապետը: Ավելին, Լիլիթ Ստեփանյանը շեշտել է, որ ինքը առհասարակ չի ցանկանում օգտվել այն իրերից, որոնցից օգտվել է նախորդ քաղաքապետը: Թե ի՞նչ է պատրաստվում անել տիկինն իր նախորդի, օրինակՙ գրիչի հետ (եթե իհարկե պարոն Դանիելյանը գրիչ ունեցել է), կամ գրքերի հետ (եթե անշուշտ նախորդ` հանրապետական քաղաքապետը կարդացել է), Լիլիթ Ստեփանյանը չի մանրամասնել, փոխարենն ընդգծել է, որ աշխատասենյակում ստեղծելու է «աշխատանքին տրամադրող մթնոլորտ»` գուցե ակնարկելով, որ նախորդ քաղաքապետն իր աշխատասենյակում նման մթնոլորտ չէր ստեղծել, դրա համար էլ չէր աշխատում, դրա համար էլ Հրազդանն այս վիճակի մեջ է հայտնվել, դրա համար էլ ինքը նետվել է` փրկելու իր քաղաքը…

Ինչեւէ, տիկին Ստեփանյանի իրավունքն է իր ուզածով եւ ճաշակով ձեւավորել իր իսկ աշխատասենյակը, դեն նետել անպետք իրերը, ձեռք բերել նորերը, բայց այստեղ հարցը սկզբունքի մեջ է: Նոր ղեկավարներին իսկապե՞ս հներից որեւէ բան պետք չէ, նկատի չունեմ` աթոռ, կամ գրիչ, այլ օրինակՙ փորձ: ԱԺ-ում «Ելք» խմբակցության նոր պատգամավոր Ալեն Սիմոնյանն, օրինակ, մի առիթով, երբ նրան հարցրել են, թե նոր իշխանությունը փորձ չունի, չի՞ կարող արդյոք այս հանգամանքը բացասաբար ազդել եւ իշխանության, եւ որն ավելի ցավալի է, երկրի վրա, Սիմոնյանն ասել էր. «Այո, նոր իշխանությունը փորձ չունի, փորձ չունի կոռուպցիայի, չարաշահումների, հանցագործությունների,…»: Սա նշանակում է, որ նորերի կարծիքով հները միայն կոռուպցիայով են զբաղվել, օր չի եղել, որ չչարաշահեն ե՛ւ իրենց ղեկավարման տակ եղած բյուջեն, ե՛ւ իրենց իշխանության տակ եղած մարդկանց վստահությունն ու նյարդերը, եւ ահա իրենք եկել են, որպեսզի արմատախիլ անեն այս խարանը: Սա վտանգավոր թյուրիմացություն չէ՞: Այո նախկինում եղել են համայնքներ, որտեղ մարդիկ ապրել են հարուստ տների պարիսպներից այս կողմ եւ վախեցած, բայց մի՞թե մենք չենք ունեցել այնպիսի համայնքապետ, որի աթոռին արժե նստել ու որի գրիչով արժե ստորագրել: Եթե չենք ունեցել, ապա մենք սարսափելի երկիր ենք ու դեռ երկար այդպիսինը կմնանք, իսկ եթե ունեցել ենք, բայց չենք խոստովանում` տուրք տալով թավշյա նորաձեւությանը, ապա մենք ունենք վտանգավոր իրավիճակ, որն ավելի է խորանում: Բանն այն է, որ իշխանությունը, նույնիսկ ամենաժողովրդական ու սիրելին, «արյունախում» է դառնում ոչ թե որովհետեւ իշխանության ներկայացուցիչներն են հոգով վամբիր, այլ քանի որ ժողովուրդն է կույր` ե՛ւ իր դաժանության, ե՛ւ իր սիրո մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՐԸ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԻՐ ՉԷ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԻՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԻՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական