Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ԹՈՒՐՔ ԲԺԻՇԿՆԵՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ

Հ. Ծ.

«Ֆայնենշըլ թայմս» թերթը Ստամբուլից տեղեկացնում է, որ ոստիկանները ձերբակալել են թուրքական բժշկական ասոցիացիայի, ըստ պետական «Անադոլու» գործակալության, տասնմեկ անդամների, որոնց մեղադրանք է առաջադրել «ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու եւ հասարակայնությանը հրահրելու» համար, ձերբակալված բժիշկների թվում են եղել խմբակցության նախագահ Ռաշիտ Թուքելը եւ վարչության այլ անդամներ:

Ասոցիացիան ներկայացնում է 80 հազար բժիշկների, որոնք բարձրաձայն քննադատել էին Աֆրինում քրդերի դեմ կատարվող գազանային հարձակումները: «Ամեն բախում, կամ պատերազմ, ֆիզիկական, հոգեբանական, սոցիալ եւ առողջապահական խնդիրներ է առաջացնում եւ պատճառ դառնում մարդկային ողբերգությունների», նշել էին նրանք եզրակացնելով, որ անհրաժեշտ է վերջ տալ գրոհներին եւ անմիջապես խաղաղություն հաստատել: Նրանց հրապարակած հայտարարությունից հետո բռնության սպառնալիքներ են տեղացել կազմակերպության հասցեին եւ ութ տարբեր նահանգներում ուժեղացվել են ոստիկանական խուզարկումները:

Նյու Յորքում գործող «Բժիշկներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը խստորեն դատապարտել է ձերբակալությունները, նշելով, որ բժիշկները ազատություն պետք է ունենան ահազանգելու մարդու առողջության սպառնալիքների մասին:

Էրդողանն իր գործողությունների քննադատողներին «իմպերիալիզմին ծառայող» անհատներ է որակել:

Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո ավելի քան 160 հազար մարդ ձերբակալված է կամ աշխատանքից հեռացված: