Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՆԸ ՄԽԻԹԱՐԻՆ ՈՒՆԵ՞Ք. ԶԳՈՒ՛ՅՇ ԸՄՊԵՔ, ՄԻՆՉ ԿԳՏՆԵՆ ՄԽԻԹԱՐԻՆԻՙ ԱՌԱԺՄ ՉԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ

02/02/2018
- 02 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Վիեննայի 7-րդ թաղամասում գտնվող Մխիթարյան միաբանության ու նրանց պատրաստած խմիչքիՙ Մխիթարինի մասին ծավալուն հրապարակում է արել «Ցայթ» շաբաթաթերթը, որին տեղի սղության պատճառով անդրադառնում ենք մեծ կրճատումներով: Հայ կաթոլիկ հայրերը սերնդե սերունդ իրենց միաբանության հայտնի լիկյորն են պատրաստելՙ Մխիթարինը: Բաղադրատոմսը հույժ գաղտնի է պահվել, ու հանկարծՙ մարդ չկա, որ փոխանցի դրա գաղտնիքը,գրում է«Ցայթ»- ի հոդվածագիր Յուդիթ Իններհոֆերը : Հոդվածին կից տպագրվել են նաեւվիեննաբնակ իտալացի արվեստագետ Ջիանմարիա Գավայի լուսանկարները:

200 տարուց ավել է, ինչ Վիեննայում տեղակայված հայ կաթոլիկ միաբանության անդամները վանքի լաբիրինթոսում հյուրընկալվածներին ծիսակարգի մաս կազմող Մխիթարինի համուհոտին են ծանոթացնում, գրում է թերթըՙ հայր Վահանի զգույշՙ խմիչքը լցնելու արարողության մասին գունեղ պատմելով: Խիտ կարմրաշագանակագույն հեղուկը «շատ թունդ է», հայր Վահանի զգուշացումն է: Մեծ տպարան ունեին, բայց վաղուց ի վեր այն վանականների կենսապահովման միջոց չէ, 1889- ից ի վեր մխիթարյաններն իրենց լիկյորն են թորում վանքի նկուղում ու աշխարհով մեկ վաճառումՙ իրենց եկամտի գլխավոր միջոցն ապահովելով: Խմիչքը, որ կաթիլ- կաթիլ հյուրասիրեց հայր Վահանը ձմեռվա հետմիջօրեին, եւ որը 1909- ին համտեսած պիտի որ լինի Ֆրանց Յոզեֆ կայսրը, կարող է վերջինը լինել, գրում է ավստրացի լրագրողըՙ նշելով, թե բաղադրատոմսը գաղտնի է պահվել, ավանդույթի համաձայն վիեննաբնակ երկու վանահայր են այն իմացել միայն, նրանցից մեկը մահկանացուն կնքել է վերջերս, իսկ երկրորդը տառապում է դեմենց հիվանդությամբ, որը ճիշտ է, սկզբնական փուլում է, բայց խնամյալների տանը հանգրվանած վանականն այլեւս այն ի զորու չէ հիշել: «Չգիտեմՙ ինչպես պատահեց, որ բաղադրատոմսը ժամանակին չփոխանցվեց հաջորդ սերնդին», հառաչելով պատմել է Վիեննայի միաբանությանում 44 տարի ծառայող սիրիահայ հայր Վահանը, որ երջանկանում է, երբ վանքի այցելուներին ծանոթացնում է իրենց առաքելությանը, վանական համալիրին: Հայր Վահանի պատմելով, իրենց լիկյորի համը սերնդե սերունդ են բարելավել: 37 մուգ շագանակագույն մոտ 2500 լիտր տարողությամբտակառ կողք կողքի շարվածՙ նրանց մեջ 36 տարատեսակ համեմունքներ եւ 12 տեսակ հարավային պտուղներ, բոլորըՙ բիո (օրգանական), հայր Վահանիՙ Մխիթարինի բանաձեւի մասին «հպարտ» մեկնաբանությունն է փոխանցում «Ցայթի» հեղինակը: Եթե բոլոր բաղադրիչները պարզապես իրար խառնենք, մի՞թե չի հաջողվի վերստանալ խմիչքը: «Ամեն բաղադրիչ իր ժամանակն ունի», ասում է հայր Վահանըՙ բաղադրատոմսի գաղտնիքն ու դրա դժվարությունն ընկալելի դարձնելով: Շշալցված լիկյորը մեկ տարվա վաճառքի համար կբավարարի, իսկ նկուղում առկա հումքին Մխիթարյան միաբանության վանական հայր Վահանը ձեռք տալ չի ուզում, մինչեւ փորձ չանի ու չգտնի իսկական բաղադրատոմսը:

Մինչ այդ Լիբանանից, Արգենտինայից, աշխարհի տարբեր ծագերից միաբանություն այցելած սփյուռքահայերը, որ չէին մոռանում Մխիթարինը որպես հուշանվեր գնել նաեւ բարեկամ մերձավորների համար, տեղյակ էլ չեն, որ իրենց գնած սիրելի լիկյորը կարող է էլ չլինել, ափսոսանքով հոդվածն է եզրափակում «Ցայթը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՏՈՄԱԿԱՅԱՆՙ «ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ»-Ն ՈՒ «10 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏԸ» ՀՈՄԱՆԻՇՆԵՐՆ ՉԵՆ, ԿԱՄՙ ԳՈՐԾԻ Է ԴՐՎՈՒՄ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ԵԶԴԻՆԵՐԻ ՑԱՎԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ԵԶԴԻՆԵՐԻ ՑԱՎԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական