Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐՏԻՆ ԼՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Ամբողջ այս տարվա ընթացքում Գերմանիայի տարածքում հիշատակի հանդիսություններով, եկեղեցական արարողություններով, համերգներով եւ ցուցահանդեսներով նշվեց «Լյութերյան տարի» հորջորջված գերմանական «Բողոքականության ռեֆորմացիայի» 500-ամյակը: Դրան մաս կազմեց նաեւ նոյեմբերի 11-ին Բոխում-Լինդենի ավետարանական եկեղեցում անցկացված միջոցառումը նվիրված հայերին եւ Հայաստանին», «Արմինյն Միրոր Սփեքթեյթրում» գրում է Մուրիել Միրաք-Վայսբախը , նշելով հետեւյալ մանրամասնությունները:

Գերմանիայում ամենահին հայկական ընկերակցությանՙ «Armenisch-Ajademischer Verein 1860 e V.-ի» (AAV) համագործակցությամբ գերմանական եկեղեցին դասախոսության եւ երաժշտության հետաքրքրական մի ծրագիր է պատրաստել: Պաստոր Ռոլֆ Շուլդը խոսել է իր ծխական համայնքի եւ Հայաստանի միջեւ հաստատված ջերմ հարաբերությունների մասին, սկսած գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի 2006-ին կերտած «Ներբող խաղաղության» բրոնզե քանդակի տեղադրման օրից: «Այդ հարաբերություններն այնքան են սերտացել, որ վերջին տարիներին բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ եւ ապրիլի 24-ի հիշատակի հանդիսություններ են տեղի ունեցել Գերմանիայում, իսկ Գյումրիի «Բեռլին-Արտ» հյուրանոցի առաջ տեղադրվել է նույնանման «Ներբող խաղաղության» քանդակը», ասել է նա:

«Հայաստանի եւ Լյութերի սերտ կապերը դարերի պատմություն ունեն», նշել է իր խոսքում Հալլե-Վիտենբերգ համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների դասախոս պրոֆ. Արմենուհի Դրոսթ-Աբարջանը , որի զեկուցման թեման եղել է «Հայոց այբուբենի ստեղծումը եւ 5-րդ դարում Աստվածաշնչի թարգմանությունը հայերեն»:

Նա նմանություններ է ցույց տվել Մեսրոպ Մաշտոցի եւ Մարտին Լյութերի միջեւ: «Երկուսն էլ պայքարում էին պահպանելու իրենց մայրենի լեզուն ի հակադրություն այդ ժամանակ ընդունված «սրբազան» լեզուների: Նրանք փաստորեն անկախացել են հռոմեական եւ բյուզանդական եկեղեցիներից: Երբ վաղ շրջանի ռեֆորմիստները արեւելք են մեկնել, ծանոթացել են հայերի հետ, որոնք 1,100 տարի առաջ հայերեն (գրաբար) էին թարգմանել Աստվածաշունչը: 1520-ին Լյութերը գրել է «Հույների եւ այլոց մասին, որոնք իրենց հարազատ լեզվով էին պատարագ մատուցում»: Իր ժամանակակից Թոմաս Մունցերը հստակեցրել է, որ այդ «այլոց» շարքերում են եղել հայերը», ասել է Դրոսթ-Աբարջանը շեշտելով հետագայում հայոց լեզվի խաղացած դերը մեր քաղաքական, տնտեսական, կրոնական եւ սոցիալ-մշակութային կյանքում:

Պրոֆ. Ութե Գաուսը Բոխումի Ռուր համալսարանից խոսել է Լյութերի կողմից Աստվածաշնչի գերմաներեն թարգմանության նշանակության մասին:

Իր եզրափակիչ խոսքում AAV-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը նշել է ընկերակցության գործունեության մանրամասնությունները:

Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ են ունեցել սոպրանո Լուսինե Առաքելյանը (Գյումրիից) եւ սոպրանո Անդերա Քամպմանը :

Նախորդ գրառումը

ՆԻՀԱՐՈՒՄ ԵՆՔ «…ԱՆՎՆԱՍ»

Հաջորդ գրառումը

Ո՞Վ ՇԱՀԵՑ ԹՐԱՄՓԻ «ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԻՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ո՞Վ ՇԱՀԵՑ ԹՐԱՄՓԻ «ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԻՑ

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական