Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՈՒՍՊ ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ

27/10/2017
- 27 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցնող օրերին Ադրբեջանն առաջնագծում երկու անգամ կիրառեց «Սպայկ» համակարգըՙ արկակոծելով մեր դիրքերը: Դիրքերին, փառք Աստծո ոչինչ չի եղել, նրանք ինչպես մնում էին, այդպես էլ մնացել ենՙ նույն տեղում, ոչ մի թիզ այս կողմ: Ու չնայած վերջին օրերին զոհեր ունեցանք, բայց դրանցից առնվազն երկուսը հակառակորդի արձակած կրակոցների հետ կապ չունեին. զենքի հետ անփույթ գործողությունների պատճառով, չնայած մեկի մահվան գործում կրտսեր սերժանտ է ձերբակալվել, մյուսի պարագայումՙ մայոր: Ընդհանուր առմամբՙ անցնող օրերին հակառակորդը մեր դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց (բացի «Սպայկի» գործածումից, հրազենային): Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել առաջնագծի ամբողջական վերահսկողությունը եւ, ուշադրություն, առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի կարգավիճակում : Անկեղծ ասածՙ Արցախի ՊԲ-ում նման տեքստեր գրողների փոխարեն ես չէի շեշտի, որ առաջնագծում ՊԲ-ն է մնում թելադրողը, քանի որ ստեղծվում է տպավորություն, որ ՊԲ-ն է թելադրել ադրբեջանցիներին «Սպայկ» կիրառել, օրինակ:

Ինչեւէ, ՊԲ-ից հայտնում են նաեւ, որ առաջնագծում նկատվող որոշակի լարվածության եւ, ինչը պակաս ուշագրավ չէՙ լարվածության նկատվող աճի պայմաններում, ՊԲ-ն շարունակում է ցուցաբերել զսպվածությունՙ կարեւորելով սահմանին իրավիճակի լարման բացառումը : Դե այսինքն ադրբեջանցիները կրակում են, մերոնք թելադրում են նրանց խաղաղություն, բայց ադրբեջանցիներն էլի են կրակում, սակայն մերոնք մնում են առաջնագծում թելադրողի կարգավիճակով:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը օրերս հայտարարեց, թե խաղաղասիրությունը հայ ժողովրդի մոտ դարձել է հոգեկան հիվանդություն, որից պետք է ձերբազատվել : Ի դեպՙ քաղաքագետների մասին. նրանցից շատերը (ազգությամբ հայ) նկատում են, որ ԼՂ բանակցություններում Հայաստանը կարծրացրել է իր դիրքորոշումը , օրինակ Ժնեւում, Ալիեւը, ըստ հայ քաղաքագետների, խեղճացած տեսք ուներ (այդ երբվանի՞ց է քաղաքագիտությունն ուսումնասիրում այս կամ այն առաջնորդի տեսքը), իսկ այ Սարգսյանը բավականին վստահ էր: Այսինքն բանակցությունների սեղանի շուրջ էլ, ինչպես առաջնագծում, հայկական կողմը թելադրողի կարգավիճակում է: Հնարավոր է, ամեն դեպքում, Ալիեւը Ժնեւում այնքան սարսափելի չէր, որքան նրա մասին խոսում են: Սակայն, ի՞նչ է նշանակում Հայաստանը կարծրացրել է իր դիրքորոշումը: Ասենք ի՞նչ է ասել նախագահ Սարգսյանը, եւ որն ավելի կարեւոր է, ինչի՞ շուրջ են Հայաստանի թելադրանքով պայմանավորվել բանակցող կողմերը: Նախագահ Սարգսյանը, հիշեցնեմ, բանակցությունների ավարտին Ժնեւում տեղակայված մեր դեսպանատանը շվեյցարահայերի հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ալիեւի հետ պայմանավորվել ենՙ թոթափել սահմանին լարվածությունը, որպեսզի այլեւս զոհեր չլինեն , ու որ Ադրբեջանի նախագահը եւս, իր պես, համաձայն է դրան: Ժնեւից երկու օր անց, հակառակորդի արձակած կրակից զոհվեց հայ զինվոր, հաջորդ օրը Ադրբեջանը հայտնեց ի՛ր զոհի մասին, թեեւ ճիշտ է, որ Արցախի ՊԲ-ն հայտարարեց, թե ինքը Ադրբեջանի զոհի հետ որեւէ կապ չունի: Ստացվում է, որ մենք երկիր ենք, որին խաբում են ՙ ամենաբարձր մակարդակով, ու որն ավելի ցավալի էՙ երկիր ենք, որն անպատիժ է թողնում բոլորին, ովքեր իրեն խաբում են, ընդ որում խաբում են ոչ թե էժան գազ խոստանալով, բայց թանկը տալով, օրինակ, կամ խաբում են ոչ թե ռազմավարական բարեկամություն երդվելով, իրենք էլ վազում ուրիշների մոտՙ նրանց անվանելով եղբայրներ, այլ խաբում ենՙ ասելով, որ չեն կրակելու, ու կրակում են: Ու մենք սա թողնում ենք անպատիժ, քանի որ կարեւորում ենք սահմանին իրավիճակի լարման բացառումը:

Ամեն դեպքում սպասենք Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպմանը, մանավանդ որ ՀՀ նախագահը, ինչպես ինքն է ասել անցյալ երեքշաբթի, անհամբեր է սպասում այդ հանդիպմանը, որպեսզի հարցնի Ալիեւին, թե այդ ի՞նչն էր նրան այդքան զայրացրել Ժնեւից հետո: Նախագահը հենց այդպես էլ ասել էՙ Ես անհամբեր սպասում եմ Իլհամ Ալիեւի հետ մեր հաջորդ հանդիպմանը, որպեսզի պարզեմ, թե այդ ի՞նչն էր նրան այդքան զայրացրել : Վատն այն է, որ նախագահն այդ հանդիպմանը սպասում է ոչ թե որպեսզի Ալիեւին թելադրի իր իսկ ստանձնած պարտավորությունների կամ խոստումների կատարումը, այլ որ պարզի, թե ինչո՞ւ է զայրացել: Ճիշտ է, նախագահը նաեւ նշել է, որ կամ կրակում ենք, կամ էլՙ բանակցում. մենք երկուսին էլ պատրաստ ենք, բայց երկուսը միաժամանակ չի լինում , բայց կարեւորն այն է, որ ՀՀ նախագահին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է զայրացել Ալիեւը: Լավ, ենթադրենք Ալիեւն էլ ասաց, թե ինչու է զայրացել, հետո՞, օրակարգը սպառվելո՞ւ է, էլի պայմանավորվելու ենՙ թոթափե՞լ սահմանի լարվածությունը, մի-մի հատ բացօթյա ծխելու են ու միջնորդներին, լրագրողներին ժպտալով միմյանց ցտեսությո՞ւն են ասելու, թե՞ Սարգսյանը Ալիեւին թելադրելու է մի տեքստ, որի տակ Ալիեւը ստիպված ստորագրելու է, այդ տեքստը հրապարակվելու է ու դրանից հետո սահմանին էլ ոչ ոք չի զոհվելու: Լավ, ավելի կարեւոր է պարզել, թե ինչու է Ալիեւը զայրացե՞լ, թե՞ ինչու է Ալիեւը խաբում եւ կամ որքա՞ն է խաբելու:

Եթե Ադրբեջանի նախագահը որոշել է հավերժ խաբել (չնայածՙ ինչո՞ւ եթե), ապա առաջարկում եմ նրա հետ հաջորդ հանդիպմանը պայմանավորվել ոչ թե առաջնագծում լարվածության թոթափման մասին, այլ պատերազմ սկսելու: Հենց այդպես, հանդիպեն Սարգսյանն ու Ալիեւը, օրինակ Վենետիկում (իսկ ինչո՞ւ ոչ), միասին նստեն փոքրիկ գոնդոլը ու հենց դրա մեջ պայմանավորվեն սկսել պատերազմ: Ապա հասնեն ափ ու հայտարարեն, որ «մենք որոշել ենք պատերազմ սկսել», միմյանց ցտեսություն ասեն, ժպտան ու հեռանան: Ես վստահ եմ, որ միայն այդ դեպքում պատերազմը չի սկսվի նորից… Չնայած ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր անհամբեր սպասում են, թե երբ պետք է սկսվի պատերազմը, որպեսզի իրենք, առաջնագիծ մեկնելու հարցում, ցուցաբերեն զսպվածություն:

Նախորդ գրառումը

ԼՈԼԻԿ, ՎԱՐՈՒՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՄ ԵՎ ԵԱՏՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ

Լրահոս

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։ Ինչպես այսօր...

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական