Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈԼԻԿ, ՎԱՐՈՒՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

27/10/2017
- 27 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրապետության նախագահը երկուշաբթի մասնակցեց ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին: Սերժ Սարգսյանը բավականին երկար ելույթ ունեցավ եւ ափսոս, որ այդ ընթացքում հեռուստաէկրաններից երեւում էր միայն նախագահը, կամ ոստիկանապետը (որը բեմում էր նստած), եւ կամ ոստիկանների առաջին, այլ ոչ թե վերջին շարքերը, քանի որ շատ հետաքրքրական կլիներ տեսնել, թե ինչպե՞ս են ոստիկանության վերջին շարքերում արձագանքում նախագահի ելույթին: Հետաքրքրական եւ շա՛տ կարեւոր. բանն այն է, որ նախագահն իր ելույթի զգալի մասի ընթացքում հենց այդ վերջին շարքերի մասին էր խոսում, օրինակՙ պետավտոտեսուչներից նրանց, որոնց լկտիությունն արդեն այնքան բարձր մակարդակի է հասել, որ չեն քաշվում անգամ իրենց վրա տեղադրված տեսախցիկներից… Նախագահը հենց այդպես էլ ասացՙ պետավտոտեսուչներ, որոնց լկտիության մակարդակը…

Հեռուստատեսությունում մի կանոն կա. եթե օրինակ լրագրողը կադրից դուրս պատմում է լոլիկի մասին, ապա նպատակահարմար չէ վարունգ ցույց տալ, եւ ուրեմն երբ նախագահը խոսում է լկտի պետավտոտեսուչներից, նպատակահարմար է հենց նրանց ցույց տալ, եթե իհարկե նախագահը ճիշտ է ասում, որ նման պետավտոտեսուչներ համակարգում կան: Ի դեպ, շատ հնարավոր է, որ ճիշտ չի ասում, չի բացառվում, որ բոլորից առաջ հանրապետականները շուտով հակադարձեն Սերժ Սարգսյանինՙ պնդելով, նույնիսկ ապացուցելով, որ ոստիկանության համակարգում լկտի պետավտոտեսուչներ չկան, քանի որ Հայաստանի ոստիկանությունը, Հայաստանն առհասարակՙ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ վաղուց արդեն երկրում հաստատել է լրիվ օրինականություն եւ հիմա կյանքի գնով պահպանում է այդ օրինականությունըՙ ի նպաստ պետության եւ ի փառս հայ ժողովրդի: Հենց այդպես էլ կասեն, ամեն դեպքում, երբ նախագահի փոխարեն այլ մեկն է պետավտոտեսուչների մեջ կամ ոստիկանության համակարգում առհասարակ նկատում լկտիների, հարձակվում են վրանՙ պնդելով, որ Հայաստանըՙ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ… ի փառս հայ ժողովրդի:

Բայց նախագահը ոստիկանների հետ հանդիպմանը մեկ այլ, շատ ավելի կարեւոր բացահայտում է արել: Պարզվում է, որ մենք հիմա այդքան էլ ապահով Հայաստանում չենք ապրում, դե այսինքն երբ մի քանի տարի առաջ սկսեցինք շարժվել դեպի ապահով Հայաստան, հիմա դեռ չենք հասել, առաջ գնում ենք (ըստ նախագահի), բայց դեռ տեղ չենք հասել (ըստ նախագահի): Ավելի կոնկրետ նախագահն ասել է. Օրը ցերեկով, շատերի աչքի առջեւ հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երեւույթը մտահոգիչ է նաեւ այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալովՙ ստանում են առավել հանդուգն դրսեւորումներ: Դե սա արդեն խայտառակություն է, պարոնայք. նախագահը, պարզվում է, չգիտի, որ Հայաստանում օրը ցերեկով ոչ ոք հրազեն չի կիրառում, կիրառում են միայն գիշերը, այն էլ սահմանին, այն էլ, եթե կա «կրակ» հրամանը, այլ ցանկացած պարագայում հրազեն Հայաստանում չի կիրառվում, ու այդ մասին, փաստորեն, նախագահը չգիտի: Չգիտի նաեւ, որ արդեն շուրջ տասը տարի է, ինչ ինքը նախագահ է ու երկրում ոչ մի ծանր հանցագործություն չի կատարվելՙ ոչ օրը ցերեկով, ոչ ուշ գիշերին, ոչ աղջամուղջին, մթնշաղին, կամ այգաբացին, երբեք, ոչ մի ժամի: Հետեւաբար չգիտի, որ ծանր հանցագործությունների թիվը Հայաստանում ոչ թէ ավելանում է, այլ առհասարակ թվեր չկան, քանի որ մեր ոստիկանությունը, Հայաստանն առհասարակ, Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ… ի փառս հայ ժողովրդի:

Իսկ այդ ժողովրդին մնում է հիմա հասկանալ. ո՞րն է խայտառակությունը. այն որ ապահով Հայաստանում օրը ցերեկով, շատերի աչքի առջեւ հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ, եւ որ այս երեւույթը մտահոգիչ է նաեւ այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, ավելանալում ենՙ ստանալով առավել հանդուգն դրսեւորումնե՞ր, թե՞ այն որ նախագահը իրազեկված չէ երկրի անցուդարձից ու չգիտի, որ Հայաստանում վաղուց արդեն ծանր, թեթեւ, միջին հանցագործություններ տեղի չեն ունենում: Սերժ Սարգսյանն ասում է, որ առաջին դեպքն է, ՀՀԿ ակտիվը պնդում է, որ երկրորդ դեպքն է: Իրենք իհարկե չեն ասում, որ նախագահն իրազեկված չէ, բայց նախագահն ասում է այնպիսի բաներ, որոնք նրանք հերքում են, թաքցնում են, ցույց չեն տալիս: Ճիշտ հեռուստաէկրաններց երեւացող ոչ պրոֆեսիոնալ կադրերի պես, երբ լրագրողը խոսում է լոլիկի մասին, իսկ էկրանին երեւում է վարունգ: Ի դեպ, սա եւս խայտառակություն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՐԻՆ ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻՆ

Հաջորդ գրառումը

ԶՈՒՍՊ ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԶՈՒՍՊ ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական