Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ «ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

27/10/2017
- 27 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Այս տարի հիմնադրման 20-ամյակն է նշում Երեւանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը: Վերջինիս սրահում, որտեղ բացվել էր նաեւ կրթօջախի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային կառույցի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Փանոս Թերլեմեզյանի «Կյանքիս հուշերը» գրքի շնորհանդեսը: Հիշեցնենք, Թեքեյան մշակութային միության հրատարակած այս հույժ արժեքավոր գրքի շնորհանդեսը մայիս ամսին տեղի էր ունեցել մայրաքաղաքումՙ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, օգոստոսինՙ Նյու Ջերսիում, Բոստոնում եւ Լոս Անջելեսում, բայց կազմակերպիչները ցանկացել էին այն ներկայացնել նաեւ Գյումրիի արվեստասերներին ու ոլորտի ուսանող երիտասարդներին:

«Մեր կորսված հայրենիքն ու մեր կորսված հայրենիքի կյանքի ժամանակը մնացին գրքերում եւ զանազան գրվածքներում: 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայկական կյանքի պատկերը այսօր էլ մնում է թերի ու անկատար: Եվ անավարտ, որովհետեւ անկատար եղավ ինքըՙ կյանքը, դաժանորեն ընդհատված ու սպանված…»,- գրում է «Հուշերի» բնագիրը հրատարակության պատրաստած, առաջաբանի եւ ծանոթագությունների հեղինակ Երվանդ Տեր-Խաչատուրյանը : Այդ «կյանքի ժամանակն» ապրած մանավանդ մեծ անհատների այսպիսի գրությունները մեզ մտովի կրկին ու կրկին վերադարձնում են այնտեղ, վերստեղծում մեր առայժմ կորուսյալ հայրենիքի ու նրա երբեմնի բաբախուն կյանքի բազմակողմանի պատկերը, տալիս այն ճանաչելու եւ կատարվածը վերլուծելու, իմաստավորելու հարուստ նյութ: Ինչպես Գյումրու շնորհանդեսի ժամանակ նկատեց արվեստաբան Արաքս Մարգարյանը , ավելի քան 75-ամյա լռությունից կյանքի կոչված այս հուշերն ունեն նաեւ գրականագիտական արժեք, նաեւ ազգագրական արժեք, նաեւ կարեւոր են քաղաքական բացահայտումների տեսակետից:

Շնորհանդեսին այս հրատարակության կարեւորության ու գրքի արժանիքների մասին խոսեցին նաեւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը , ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը , ԵՊՀ դասախոս, արվեստաբան, գրականագետ, հուշերի գիրքը կազմող Երվանդ Տեր-Խաչատուրյանը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՂԱՒԱՂՈՒԱԾ ԱՅԲՈՒԲԵՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՓՈՂՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական