Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆ ԲՈՍՏՈՆՈՒՄ

27/10/2017
- 27 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Առաջիկա օրերին, նոյեմբերի 2-ին եւ 3-ին, Բոստոնում յուրահատուկ կերպով նշվելու է հայկական անգլիատառ հնագույն թերթիՙ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթըր» շաբաթահանդեսի 85-ամյակը: Յուրահատուկՙ հայաստանցիներիս համար, որ սովոր ենք նման հանդիսությունները վերածել անձնագովության, ինքնափառաբանանքի, գովեստաշատ խոսքերի, շքանշանների ու գովասանագրերի մատուցման խրախճանքի, որի ավարտին, սովորաբար, թե՛ ստացողների, թե՛ մատուցողների կոկորդում մնում է շաքարախեղդության զգացումը: «Միրոր-Սփեքթեյթըրն» իր հոբելյանը նշում է սիմպոզիումով, որի թեման որքան կարեւոր, նույնքան արդիական է. «Լրագրություն եւ կեղծ լուրեր. Ցեղասպանություն եւ Ղարաբաղ» (Journalism and “Fake News”. The Armenian Genocide and Karabagh) վերնագրով, մասնակցությամբ ամերիկյան եւ անգլիական մամուլի հայ եւ օտար հայտնի անունների:

Սա հենց այն է, որի անհրաժեշտության մասին գրել էի ամիսներ առաջ, երբ Երեւանում «մենք ասենք – մենք լսենք» սկզբունքով կազմակերպվում էր լրագրողների համահայկական չգիտեմ քանիերորդ բազմամարդ եւ ավելորդամարդ համաժողովը: Մինչդեռ, հատկապես մեզ պարտադրված «քարոզչական պատերազմի» պայմաններում, շատ ավելի քիչ միջոցներ ծախսելով անհրաժեշտ էր մեր դիմագրաված հիմնահարցերի շուրջ ներգրավել օտար լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներին ու նրանց օտարազգի գործընկերներին, ոչ թե նրանց համոզելու (իսկական լրագրողների մոտ դա հակառակ ազդեցությունն է թողնում), այլ նրանցից լսել-սովորելու տեղեկատվական ներկայիս բարդ հարաբերություններում բազմաթել հանգույցներից ճիշտ թելերը քաշելու իմացությունը, միաժամանակ նրանց ներկայացնելու մեր դիմագրաված խնդիրների բուն էությունը:

Հենց այս իմաստով կարծում եմ հատկանշական է լինելու նաեւ 85-ամյակի նշման 2-րդ օրը, նոյեմբերի 3-ը, Բոստոնի «Նյուտոն Մարիոթ» հյուրանոցի մեծ դահլիճում Հարվարդի համալսարանի Մարդասիրական նախաձեռնության շարժման ղեկավար Անահիտ Նահիքյանի հանդիսապետությամբ կայանալիք գալա-ընթրիքը, որի ընթացքում երախտագիտական պարգեւների են արժանանալու միջազգային մամուլի երեք ներկայացուցիչներՙ «Ինդիփենդենտ» (The Independent) անգլիական թերթի (այժմՙ համացանցային) Միջին Արեւելքի բազմամյա թղթակից, ըստ ինձՙ ապրող ամենահայտնի հետաքննող լրագրող, Բրիտանական մամուլի ամենամյա մրցանակի յոթնակի դափնեկիր եւ տարվա լավագույն լրագրողի տիտղոսակիր Ռոբերտ Ֆիսքը, բրիտանական նշանավոր մեկ այլ պարբերականիՙ Թուրքիայում «Էկոնոմիստ» (The Economist) շաբաթահանդեսի նախկին թղթակից, Diken եւ Al Monitor լրատվամիջոցների սյունակագիր Ամբերին Զամանը, եւ ամերիկյան Այլընտրանքային ռադիոյի (Alternative Radio) հայազգի հիմնադիր-տնօրեն Դեյվիդ Բարսամյանը: Լրագրողներՙ որոնց կարդում-լսում են միլիոնավոր մարդիկ, եւ որոնք տարիներ շարունակ ծառայում են արդարությանը եւ ճշմարտությանը, իրենց մասնագիտության նկատմամբ անզիջող հավատարմությամբ, բոլոր առիթներով պաշտպանելով նաեւ հին ու նոր անարդարությունների ենթակա մեր ժողովրդին:

Այսպիսով, փաստորեն, 85-ամյա «Միրորն» ու նրա մեջքին կանգնած Ռամկավար Ազատական կուսակցությունը ստանձնել են հայկական կառավարության կարեւոր բացթողումներից մեկը դույզն չափով լրացնել-ծածկելու պարտականությունը, որը վաղուց պիտի կատարած լինեին մեր պետական համապատասխան օղակները, մանավանդ երբ թուրք-ազերիական հակահայ քարոզչական մեքենան աշխատում է շոգեպինդՙ չկանգնելով անպարկեշտ ու հանցագործ ոչ մի գործարքի առջեւ:

Անշուշտ, տոնակատարության ընթացքում երախտագիտության խոսքեր կհնչեն եւ մեկ առ մեկ կհիշատակվեն նաեւ թերթը նախաձեռնողները եւ հաջորդական 11 խմբագիրներըՙ սկսած հիմնադիր խմբագիր Եղիա Չրաքյանիցՙ հասնելով մինչեւ ներկա խմբագիրըՙ պրոֆեսիոնալ լրագրող Ալին Գրիգորյանը, դրվատանքի խոսք ասելով նաեւ գլխավոր աշխատակիցների եւ հատկապես 20 տարուց ի վեր խմբագրականների հեղինակ Երվանդ Ազատյանի հասցեին, որի հոդվածների մեծ մասը թարգմանաբար տպագրվում է նաեւ մեր թերթում: Կշեշտվի նաեւ թերթի հավասարակշիռ, լայնախոհ ու ծանրախոհ նկարագիրը, ընթերցողին միայն ստույգ եւ հավաստի տեղեկություններ մատուցելու նրա նախանձախնդիր կեցվածքը, իր բովանդակության բազմակարծությամբ ամերիկահայության համար վստահելի ֆորում հանդիսանալու նրա վաստակը:

Սակայն չգիտեմ, պատշաճ կերպով կբացատրվի՞ արդյոք այնՙ առաջին հայացքից տարօրինակ իրականությունը, որ հոբելյար թերթը Ռամկավար Ազատական կուսակցության օրգանը լինելով հանդերձՙ կուսակցական թերթ չէ: Այն զերծ է նեղմտությունից ու կողմնակալությունից, քանզի ծառայում է ողջ հայությանը եւ առաջին հերթինՙ ամերիկահայությանը, ինչպես իրեն պահող ու սնող կուսակցությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՈՐԴԻ 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ ԴԵՄ Է ՄԱՐՏՆՉՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸՙ ԳԻՏՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՇԽԱՐՀԻ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՔՈՂԱԶԵՐԾՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական