Շաբաթ, Մայիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՂԴԱԴԸ ԵՎ ԷՐԲԻԼԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆ ՔԻՐՔՈՒԿԻ ՀԱՄԱՐ

20/10/2017
- 20 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Մերձավոր Արեւելքում կրկին զարգանում է քաոսի սցենարը

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում, ներառյալ նավթառատ Քիրքուկի նահանգում եւ մի քանի շրջաններում, անցկացվեց անկախության հանրաքվե, Իրաքում իրադարձությունները սկսեցին զարգանալ կանխատեսվող սցենարով: Բաղդադը ոչ միայն չճանաչեց հանրաքվեն, այլեւ հայտարարեց, թե չի բանակցի ինքնավարության կառավարության հետ: Բացի դրանից, սկսեց նախապատրաստել Քիրքուկի շրջանի ազատագրման գործողություն: Էրբիլը իր հերթին սկսեց Քիրքուկի շրջան ուղարկել աշխարհազորայիններ եւ ինքնապաշտպանության «փեշմերգա» ջոկատներ:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարեց, թե բանակը չի պատերազմի երկրի քաղաքացիների դեմ, բայց քրդերից պահանջեց հանուն երկխոսության հրաժարվել հանրաքվեի արդյունքներից: Էրբիլը պատասխանեց, որ պատրաստ է երկխոսությանը, բայց մտադիր չէ որեւէ բան չեղարկել:

Ռազմական դիմակայության գոտուց վերջին օրերին ստացվում են հակասական հաղորդումներ: Իրաքյան Al Sumariya հեռուստաալիքը, սեփական աղբյուրներ վկայակոչելով, հաղորդեց, որ իրաքյան զորքերը Քիրքուկից հարավ բախվել են քրդական աշխարհազորի հետ: Որոշ տվյալների համաձայն, հոկտեմբերի 17-ին իրաքյան բանակը շիա աշխարհազորայինների հետ մտել է Քիրքուկ: Քրդական Դուքան բնակավայրում անարդյունք են ավարտվել Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի եւ քրդական ինքնավարության ինքնավար ղեկավար Մասուդ Բարզանիի, քրդական Ժողովրդավարական եւ Հայրենասիրական միության ներկայացուցիչների բանակցությունները: «Հանրաքվեն չի չեղարկվի, բայց հարկավոր է շարունակել երկխոսությունը Բաղդադի հետ», հայտարարվեց բանակցություններից հետոՙ այն հույսով, թե Բաղդադը մտադիր չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

Ներկայումս որեւէ մեկը չի կարողանում կանխատեսել, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները: Այս կապակցությամբ Իրաքի վարչապետը կոչով դիմել է բոլոր կողմերին, քաղաքացիական կազմակերպություններին, ՄԱԿ-ին, ԱՄՆ-ին, Եվրոմիությանը, «Իսլամական պետության» դեմ կռվող պետություններին, ՄԱԿ-ի ԱԽ-ին, ինչպես նաեւ բոլոր հարեւան երկրներինՙ «միջամտել, դեր խաղալ տարածաշրջանում նոր պատերազմի կանխման մեջ»: Միեւնույն ժամանակ իրաքյան Բասրա նահանգի խորհուրդը հայտարարել է ինքնակառավարման մտադրության մասին, եթե կենտրոնական իշխանությունը շարունակի անտեսել նահանգների ֆինանսական իրավունքները: Դա վկայում է Իրաքի տրոհման շղթայի սկզբնավորման մասին: «Ռեգնում» գործակալությունն ամփոփում է հետեւյալ կարեւոր գործոնները:

Առաջին. Իրաքյան Քրդստանի հանրաքվեի հետ կապված ճգնաժամը հետզհետե խորանում է: Շարունակվում են Իրաքի սահմանների մոտ սկսված զորավարժությունները: Թուրքիան, Իրանը եւ Իրաքը դադարեցրել են օդային հաղորդակցությունը Էրբիլի հետ: Վիճելի տարածքներում, այդ թվում Քիրքուկում նկատվում է «փեշմերգա»-ների եւ դաշնային բանակի ներկայության ուժեղացում: Շատ կարեւոր է նաեւ այն, թե հետագայում ինչպես կգործի «Իսլամական պետությունը» եւ թե ինչպիսի քայլեր կձեռնարկի Մոսուլում եւ Ռաքքայում պարտվելուց հետո, որոնք կհանգեցնեն տարածաշրջանային եւ ընդհանուր ընդգրկման նոր երեւույթների: Եթե ոչ այսօր, ապա վաղը քրդական հարցը կծառանա նաեւ Սիրիայում, եւ կարեւոր կդառնա Դամասկոսի դիրքորոշումը: Առայժմ նա հակված է քրդերի ոչ թե քաղաքական, այլ վարչական ինքնավարությանը: Ակնհայտ է նաեւ, որ Սիրիայում եւ Իրաքում քաղաքացիական պատերազմների ընթացքները փոխկապակցված են: Հայտնի չէ, թե ինչ կանեն քրդերը Թուրքիայում: Այս կապակցությամբ հնարավոր է Անկարա-Թեհրան-Դամասկոս-Բաղդադ նոր կոալիցիա: Բայց դա տարածաշրջանում կկանխի՞ արդյոք էթնիկական, կրոնական եւ հասարակական նոր բեկումների առաջացումը:

Երկրորդ. Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել է Իրաքի սահմանադրության 140-րդ հոդվածն ընդգրկող նախագիծ, որպեսզի Էրբիլ-Բաղդադ լարվածությունը չեզոքացնելու համար: «140-րդ հոդվածը, որը նախատեսում է Քիրքուկում հանրաքվեների անցկացում, պետք է իրականացվի ոչ թե որպես միակողմանի ներածություն, այլ որպես կողմերի փոխհամաձայնության հանրաքվե», ասվում է Դավութօղլուի հայտարարության մեջ: Նրա կարծիքով 140-րդ հոդվածը պարունակում է Իրաքի վիճելի տարածքների խնդրի լուծման բանալինՙ բռնի տեղահանված քուրդ բնակիչների վերադարձ, մարդահամար եւ հանրաքվե այն մասին, թե այդ շրջաններն ուզո՞ւմ են արդյոք լինել Քրդստանի մասը: Սահմանադրության համաձայն, այդ հոդվածը պետք է կիրառվեր 2007-ի վերջերին, բայց մինչեւ օրս դա տեղի չի ունեցել: Միեւնույն ժամանակ Դավութօղլուն կարծում է, որ սեպտեմբերի 25-ի հանրաքվեի բոլոր արդյունքները, այդ թվում Քիրքուկի կարգավիճակը, պետք է սառեցվեն բանակցությունները հնարավոր դարձնելու համար: Նախկին վարչապետը նաեւ առաջարկել է քրդերի, արաբների եւ թուրքմենների հավասար մասնակցություն քաղաքի գործերի կառավարմանը, որպեսզի հնարավոր լինի խուսափել հակամարտություններից: Հրապարակվել է նաեւ ալ-Աբադիի առաջարկածՙ Քիրքուկի դաշնային կառավարման հատուկ մոդելը, որին հավանություն են տվել թուրքմենները:

Երրորդ. Իրաքյան Քրդստանի հանրաքվեն կարող է դառնալ սակարկության առարկա, որը Բարզանիի համար կապահովի լայն լիազորություններ ու հնարավորություններ: Դա կարեւոր քաղաքական քայլ է դեպի անկախություն տանող ճանապարհին: Եթե ինքնիշխան պետություն ունենալու քրդերի ցանկությանը խոչընդոտեն, եւ քրդերը միառժամանակ հետաձգեն անկախության հռչակումը, ապա փոխարենը նրանք Բաղդադից կպահանջեն անցում Իրաքի դաշնային կառուցվածքից դեպի համադաշնություն (կոնֆեդերացիա): Ըստ որում, Թուրքիան կամ Իրանը դժվար թե միասնաբար կամ առանձին-առանձին դիմեն ռազմական միջամտության: Դա թերեւս գլխավոր հետեւությունն է: Այդուհանդերձ, պետք է պատրաստ լինել Իրաքում իրադարձությունների խիստ անհավանական զարգացումներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԻ ՀԵՏ ԹՐԱՄՓԻ ԱՆՀԱՋՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՈՐԴԻ 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՈՐԴԻ 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախից բռնի տեղահանված հայությունը պետք է վերադառնա իր բնօրրան տիրոջ իրավունքով և կարգավիճակով. Ստեփան Հասան-Ջալալյան

29/04/2026

2026թ. ապրիլի 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին, որոնք մինչև այսօր մնում են Ադրբեջանում գերության մեջ. Բարոնուհի Քոքս

01/05/2026

Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ և Հայաստանով հետաքրքրվող բոլոր անձինք, 2025 թվականի փետրվարի 5-ին հրապարակված իմ հայտարարության մեջ նշեցի, որ պատրաստվում եմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական