Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ «ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾ» ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ…

30/06/2017
- 30 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Երբ իրար են միացվում հյուսիսն ու հարավը

88-ի դեկտեմբերյան աղետից հետո Հայաստանում անհրաժեշտաբար ստեղծված Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ) կազմավորման ու կայացման արդեն քառորդդարյա ներկայանալի ճանապարհ է անցել: Եվ թվում էՙ այսօր այն իր ուրույն խնդիրներով պայմանավորված ճիշտ տեղաբաշխված համակարգ էՙ միասին հանրապետության եւ Արցախի ողջ տարածքն ընդգրկող իր հյուսիսային, հարավային, արեւմտյան եւ արեւելյան ծառայություններով:

Սակայն, ինչպես հաղորդվել է, կառավարության հունիսի 15-ին կայացրած որոշմամբ ՊՈԱԿ-ների միավորում ու կրճատումներ են կատարվելու նաեւ այստեղ: «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» (կենտրոնըՙ Գյումրի, ընդգրկում է Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը) եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» (Սյունիք) պետական ոչ առեւտրային կազմակերպությունները վերակազմակերպվելու եւ միացվելու են «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» (Երեւան եւ հարակից մարզեր) ՊՈԱԿ-ին, դառնալով կենտրոններ, այդ միացյալ կառույցն էլ վերանվանվելու է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ: Այսպիսով համակարգը կառուցվածքային առումով բաղկացած կլինի միայն գլխադաս «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունից եւ մեկ տարածքային ստորաբաժանում-ՊՈԱԿ-ից ՀՀ-ում, մեկ էլՙ Արցախում: Բոլոր նշված կառույցներից կկրճատվի ընդհանուր հաշվարկով 50 աշխատողի հաստիք, կատարվող փոփոխություններով կտնտեսվի տարեկան 76,5 մլն դրամ…

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պարզաբանման, այս օպտիմալացումն իրականացվում է համակարգի կառույցների գույքագրման, նրանց գործառույթների, խնդիրների արդիականացման (՞ – Գ. Մ.), կիրառվող տեխնոլոգիաների թվայնացման եւ նման այլ նպատակներով: Ասվում էՙ օպտիմալացվում են ոչ թե մասնագիտական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները, այլ վարչական ապարատը. միավորվելու են միմյանց գործառույթները կրկնող ստորաբաժանումները:

Սեյսմիկ պաշտպանությունը խիստ զգայուն ոլորտ է, մանավանդՙ բոլոր նրանց համար, ովքեր տեսել են կործանարար տարերքի ողջ դիվային զորությունը: Այս առումով սույն որոշումը հասկանալի մտահոգություն է հարուցում նախ որպես ոլորտի նկատմամբ երկրի իշխանության վերաբերմունքի շարունակվող հետընթաց փոփոխություն: Ժամանակին հանրապետության կառավարությանն առընթեր ստեղծված Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության բարձր կարգավիճակը հետագա տարիներին իջեցվեց. կառույցին տրվեց գործակալության կարգավիճակ, այն դարձվեց նախ ավելի նեղ խնդիրներ ունեցող արտակարգ իրավիճակների վարչության, հետո տարածքային կառավարման նախարարության ստորաբաժանում… Վերջին տարիներին ԱԻՆ համակարգում գործող կառույցի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» պաշտոնական անվան մեջ արդեն չկա «ազգային» բառը, իսկ «ծառայությունը» տվյալ դեպքում կարելի է համարել սոսկ ավանդական գործածություն: Եվ ահա հիմա էլ կառավարության նոր որոշմամբ «վերակազմակերպվում» ու իրար են միացվում տարածքային ծառայությունները: Դեռ լավ է, եթե այդպես արեւմտյան ծառայությանը միացող մյուս երկուսը գոնե դրա կենտրոնների կարգավիճակ կպահպանեն:

Իսկ կարգավիճակների տարբերությունը նշանակում է առնվազն ոլորտի խնդիրների անհրաժեշտ ուսումնասիրության, քննարկման ու համակարգման լծակների, նյութական ու այլ ռեսուրսների, առկա եւ ծագող խնդիրների ժամանակին լուծման, որոշակի իրավիճակներումՙ արագ ու արդյունավետ գործելու հնարավորությունների բավական մեծ տարբերություն: Ինչը այստեղ երբեմն կարող է նաեւ բախտորոշ նշանակություն ունենալ:

Մասնագետները, բազմիցս նշելով, որ Սպիտակի ուժգնության երկրաշարժը այդքան զոհերի ու ավերածությունների պատճառ չպետք է դառնար, որպես օրինակ այն համեմատում են 1989 թ. Սան Ֆրանցիսկոյի շրջանում տեղի ունեցած Լոմա-Պրիետայի նույն ուժի երկրաշարժի հետ, որից զոհվել է ընդամենը 64 մարդ… ՍՊ հյուսիսային ծառայության հեղինակավոր երեք տարբեր մասնագետներՙ գիտության դոկտորներ, անցյալ տարվա աշնանը բաց նամակով դիմեցին վարչապետին, հորդորելով ՊՈԱԿ-ների միացման ծրագրից զերծ պահել կենսականորեն կարեւոր ուրույն խնդիրներ լուծող այս համակարգը, որպեսզի այն չթուլանա: Սակայն նրանց լսող չեղավ: Կարելի է հասկանալ տարբեր բնույթի այն կառավարչական ստորաբաժանումների միավորումը, որոնք միմյանց գործառույթներն են կրկնում միեւնույն տարածքում: Բայց մեկը երկրի ծայր հյուսիսում ու մյուսըՙ ծայր հարավում թեկուզ համանման գործառույթ իրականացնող այս կարգի ծառայությունների միավորումը տրամաբանորեն դժվար է հասկանալ:

Ավելացնենք, որ Սպիտակի երկրաշարժ տեսած Հայաստանի հյուսիսը մնում է սեյսմիկ ամենաակտիվ գոտիներից մեկը, իսկ այն սպասարկող ՍՊ հյուսիսային ծառայությունը 1992-ին ստեղծվել էր նաեւ որպես մայրաքաղաքի որեւէ արտակարգ իրավիճակի դեպքում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կրկնորդ…

Իսկ որ ասվում է, թե կրճատվում են հիմնականում թափուր եւ տեխնիկական հաստիքները, նկատենք, որ նշված հյուսիսային ծառայությունում կրճատվելու է, օրինակ, այս ծառայության հիմնադիր տնօրեն, վերջերս թոշակի անցնելուց հետո տնօրենի խորհրդական, ոլորտի ճանաչված բազմափորձ մասնագետ, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հաստիքը: Նման մասնագետների փոխարեն ո՞ր երիտասարդ կադրային ռեզերվից են մարդիկ բերելու:

Աստված չանի, որ մի պետության համար խորհրդանշական ընդամենը 76,5 մլն դրամի տնտեսումը երբեւէ թանկ նստի մեզ վրա:

Նախորդ գրառումը

ՏԵՂԱԿԱՆ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼՈՎ

Հաջորդ գրառումը

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական