Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՂԱԿԱՆ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼՈՎ

30/06/2017
- 30 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թեթեւ արդյունաբերությունը Խորհրդային Հայաստանի տնտեսության խոշոր ճյուղերից էր: Համաձայն 1985 թվականի պաշտոնական տվյալների, թեթեւ արդյունաբերությունն իր ծավալներով Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում երկրորդն էրՙ մեքենաշինությունից (էլեկտրատեխնիկա, հաստոցաշինություն, գործիքաշինության, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն) հետո: Եթե մեքենաշինության բաժինը արդյունաբերական արտադրանքի 30,3 տոկոսն էր տալիս, ապա թեթեւ արդյունաբերությունըՙ 25 տոկոսը: Ընդ որում, 15 տոկոսը միայն կոշիկի արդյունաբերությունն էր: Նշենք նաեւ, որ երրորդ տեղում էր սննդարդյունաբերությունը, որը տալիս էր արդյունաբերական ամբողջ արտադրանքի 18,8 տոկոսը: Սակայն, ի տարբերություն 2000-ականներից վերակագնված եւ լուրջ զարգացում արձանագրած սննդարդյունաբերության, թեթեւ արդյունաբերության համար երբեմնի հզորությունների վերակագնումն ու արտադրանքի ծավալները երազ կարող են թվալ:

30-40 տարի առաջ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում եւ մի քանի այլ բնակավայրերում գործում էին տեքստիլ, տրիկոտաժի, բամբակե, բրդի եւ այլ մի քանի տասնյակ արդյունաբերության գործարաններ, որտեղ ներգրավված էր Հայաստանի կին ազգաբնակչության մի զգալի մասը: Այս ճյուղի մեջ մտնող կոշկագործությունը, մասնավորապես «Մասիս» ապրանքանիշը Հայաստանի բրենդն էր նախկին ԽՍՀՄ-ում: Ընդ որում, թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունները խորհրդային վերջին տարիներին վերազինվեցին տվյալ պահին նորագույն համարվող հաստոցներով եւ այլ սարքավորումներով: Դժբախտաբար, այս ամենը փլուզվեց հետխորհդրային առաջին տարիներին եւ նման հզորությունների գործարկումն այժմ քիչ հավանական է թվում, թեեւ այս ճյուղի վերականգնման ուղղությամբ փորձեր եղել են:

Մոտ 20 տարի առաջ փորձ արվեց հայկական թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունն աշխուժացնել արտերկերյա պատվերներ ներգրավելուՙ այսպես կոչված տոլինգի միջոցով: Այսինքն, պատվիրատուն հոգում էր հումքի ձեռք բերման, պատրաստի արտադրանքի իրացման ամբողջ ծախսերը եւ վճարում էր միայն գործարանում կատարված աշխատանքի համար: Արտադրանքի վրա թեեւ գրվում էր «Պատրաստված է Հայաստանում», բայց այն համարվում էր ոչ թե հայկական տվյալ գործարանի, այլ պատվիրատու ընկերության արտադրանքը:

Բնական է, որ այս ճանապարհով հնարավոր չէր զարգացնել այս ճյուղը: Առավել եւս, որ նույն պատվիրատուները ավելի էժան աշխատուժ ունեցող շուկաներում (Չինաստան, Բանգլադեշ եւ այլն) սկսեցին գործել: Բացառությամբ դժվարությամբ առաջ շարժվող եւ որոշակի արդյունքի հասած մի քանի թեթեւարդյունաբերական ձեռնարկությունների, մյուսները դարձյալ մատնվեցին պարապուրդի:

Թեթեւ արդյունաբերությանը պետական աջակցություն ցույց տալու մասին սկսեցին խոսել մի քանի տարի առաջ, բայց առանց գործնական հետեւանքների: Ավելին, Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում հայկական թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունները հնարավորություն չէին ունենում գոնե հավասար մրցակցության մեջ մտնել ներմուծվող արտադրանքի հետ, չխոսելով արդեն ավելի բարենպաստ ռեժիմներ ակնկալելու մասին: Բանն այն է, որ ներմուծվող հագուստը հարկվում է ըստ նրա քաշի, իսկ արտադրվողըՙ հատով: Այսինքն, մի քանի կգ քաշով մի քանի միավոր ներմուծվող հագուստից եւ մեկ միավոր տեղում արտադրվող հագուստից գրեթե նույն չափի հարկ է գանձվում:

Ճյուղին պետականորեն աջակցելու մասին վերջերս հայտարարեց ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը , ներկայացնելով այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ: Ըստ վարչապետի, արտոնություններ պետք է սահմանվեն տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության եւ գորգագործության ոլորտների համար: Մարզերում ճյուղի զարգացումը խրախուսելու համար արտոնություններ պետք է լինեն Երեւանից դուրս գործունեություն ծավալողների համար, խրախուսվելու են նոր աշխատատեղ ստեղծողներն այստեղ, լինելու է սուբսիդավորում: Կոշկագործության վերաբերյալ ռազմավարություն եւ ծրագիր է մշակվելու:

Դեռ վաղ է խոսել իհարկե, թե ինչպե՞ս եւ որքանո՞վ կիրականացվի այս ամենը, ինչպիսի՞ արդյունավետություն կունենա: Սակայն մինչ այդ, վերջապես պետք է համարձակություն ունենալ եւ մաքսատուրքի փոփոխությամբ վերացնել տեղական թեթեւ արդյունաբերական ապրանքների նկատմամբ ներմուծողի ունեցած ներկայիս արտոնյալ կացությունը: Խոսքը, մասնավորապես, թուրքական թեթեւ արդյունաբերական ապրանքների նկատամբ մինչեւ 15 տոկոս մաքսատուրք կիրառելու մասին է, ինչը ոչ միայն թույլատրվում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից, այլեւ անհրաժեշտ է մեզ շրջափակման ենթարկած եւ մեր ապրանքների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանած երկրի նկատմամբ: Չգիտես ինչու, տարբեր մակարդակներով խոսում ենք թուրքական ժխտողականության դեմ պայքարելու մասին, բայց մեր ներքին շուկան անարգել բաց ենք պահում թուրքական ապրանքների համար: Նման քայլի տնտեսական արդյունքն էլ այն կլինի, որ նախՙ հավասար մրցակցություն կստեղծվի տեղականի եւ ներմուծվողի միջեւ, ապաՙ թե՛ ներքին շուկայում, թե՛ արտահանման մեջ կավելանա հայկական թեթեւ արդյունաբերական ապրանքների բաժինը, նպաստելով տեղական արտադրության զարգացմանը: Մինչդեռ այս առումով վիճակն այժմ հիասթափեցնող է:

Համաձայն ազգային վիճակագրության հրապարակած ցուցանիշների, 2016-ին Հայաստանում արտադրվել է ընդամենը 12 մլրդ դրամի (մոտ 25 մլն դոլար) հագուստ եւ մանածագործական այլ իրեր, մոտ 1,5 մլրդ դրամի էլՙ կաշվե իրեր, հիմնականում կոշիկ: Համեմատության համարՙ Հայաստան է ներմուծվել 225 մլն դոլարի մանածագործական իրեր (հագուստ եւ կտորեղեն), 34 մլն դոլարի կոշկեղեն, գլխարկներ եւ հովանոցներ, 14 մլն դոլարիՙ կաշվից եւ մորթուց իրեր: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Հայաստան է ներմուծվել շուրջ 273 մլն դոլարի թեթեւ արդյունաբերական արտադրանք: Տեղում արտադրվողի եւ ներմուծվողի ծավալների միջեւ նման ահռելի անհավասարությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս: Եթե ներմուծվող հագուստի եւ ճյուղի մյուս ապրանքների ընդամենը 10 տոկոսը (մոտ 27 մլն դոլար) հաջողվի փոխարինել տեղականով, դա կնշանակի, որ տեղական թեթեւ արդյունաբերությունը առնվազն կկրկնապատկի տարեկան իրՙ գրեթե նույնքան կազմող ծավալը: Դրա համար բավական է կառավարության առայժմ մեկՙ հարկային հավասար պայմաններ ապահովողՙ վերեւում նշված քայլը կատարելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՈՐԴԻՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ «ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾ» ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ…

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ «ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾ» ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ...

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական