Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՆՐՈՒՔՆԵՐ

16/06/2017
- 16 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Յաճախ մեծ բաներու մասին խօսուած ատեն նկատի չենք առներ մանր բաները, նշանակութիւն չտալով անոնց: Սակայն, կան այն տեսակի մանրուք բաներ, որոնք երբեմն կարեւոր դեր կը կատարեն: Օրինակՙ հսկայ մեքենայի մը կազմին զանազան մասերուն կիցՙ պտուտակները չեն երեւիր, թէեւ որոշ պտուտակ մը կրնայ ամբողջ մեքենայի մը ճակատագրին հետ խաղալ:

Ընդհանրապէս մարդոց ուշադրութիւնը կը գրաւեն քաղաքական, տնտեսական, ազգային, մշակութային, ապրուստի, կամ այլ մեծ իրադարձութիւններ, ատոր համար ալ թերթերն ու միւս լրատուական միջոցները ողողուած կ՛ըլլան անոնցմով:

Պետական անձնաւորութիւն մը անտառի ծառերը հատեր է ու անոնց տեղ առանձնատուն կը կառուցէ… Օ՜… գայթակղութիւն… բերնէ-բերան կը տարածուի, կը խօսին, կը քննադատեն, վախ-վախ կ՛ըսեն, մարդուն թշնամիները առիթ կը գտնեն զինք լաւ մը խաչելու, մինչեւ որ նոր հարց մը հրապարակը գրաւէ եւ մետիան կրկին աշխուժանայ:

Մինչդեռ Խորենացիէն-Տիգրան Մեծ տանող, Մ. Մկրտիչեանի անունով կնքուած բանուկ նեղլիկ թաղին մէջ ամիսներէ ի վեր ասֆալթը քանդուած է եւ երկու փոս բացուած, որոնք կեղտաջուրով լեցուած են ու անուշադիր վարորդները ճամբեզրէն քալող անցորդները կը «կ՛օծեն» այդ կեղտաջուրով: Հերաքրքրականը այն է, որ այդ թաղին մէջ հիւրանոց կայ, պետական հիմնարկներ ու ճաշատուներ կան, բայց… մանրուք է, որո՞ւ հոգը: Մե՜ծ հարցերը ձգած, մանր բաներով ո՞վ պիտի զբաղի:

Ընտրութիւններ, շահող-պարտուող, իրարանցում, աթոռներու բաժանում… բոլորին կեդրոնացումը հոն է, ուր, դարձեալ շնորհաւորող, քննադատող, գովերգող, բողոքող, պոռացող- կանչող, յաղթանակը ռեստորաններու մէջ տօնող… Այս թոհուբոհին մէջ ո՞վ պիտի տեսնէ Մաշտոցի պողոտային կից, Միսաք Մանուշեանի պուրակի դաշնամուրը, կամՙ ինչ որ մնացեր է անկէ:

Երեք տարի առաջ, երբ նոր եկած էի Հայաստան, տեսայ տեղադրուած նոր դաշնամուրը եւ անցորդներէն ոմանց նուագելը անոր վրայՙ ուղղակի հիացայ, ըսիՙ պռաւօ Հայաստան, պռաւօ քաղաքապետարան, ասիկա իսկապէս զարգացման ճչացող գրաւական է: Տարի մը չանցած, անոր ստեղներէն մի քանին «թռած» էին, քանի մը ամիս ետք առջեւի աթոռակը կոտրած էր, անցեալ տարի ստեղները տեղահան եղած էին, այս տարի դաշնամուրը լրիւ մերկացած է, երեսի փայտէ դռնակները չկան… անշուշտ ամռան տաք եղանակին պատճառով չէ որ մերկացած է:

Հիմա կը մտածեմ. քաղաքապե՛տ, լաւ ըրած ես տեղադրած ես դաշնամուրը, սակայն ո՞ւր է հոգատարը, այս պուրակը պահակ չունի՞, մարդիկ ինչ ուզեն կ՛ընե՞ն այստեղ: Իսկ, քանդուած խեղճ դաշնամուրը հնարաւոր չէ՞ր նորոգել, թէ՞ դիտումանւոր կերպով այդպէս ձգած էք, որ մարդիկ տեսնեն ու ամօթանք տան վանտալներուն. բայց չէ՞ք մտածեր որ մարդիկ ձեզի ալ կրնան ամօթանք տալ, որ անտարբեր մնացեր էք: Ես գրաւի կու գամ, որ այս «չփլախ» դաշնամուրի հետ կատարուածի մասին քաղաքապետը կամ քաղաքապետարանի աւագանիի անդամները լուր իսկ չունին եւ հաւանաբար տեղն իսկ չեն գիտեր: Կրկնե՛մ. Միսաք Մանուշեանի անուան պուրակ: Արդեօք տեղը գիտնալ-չգիտնալէն զատ կը ճանչնա՞ն անուան տէրը:

Ամէն անցնելուս կը տեսնեմ երախաներ, որոնք կեցած կը դիտեն երբեմնի ձայնաւոր գործիքը, որ հիմա լռեր է ու մորթուած, մաշկահան-մսազերծ կենդանիի մը կմախքին նմանՙ անոր ներքին մետաղեայ լարերը կ՛երեւին: Հաւանաբար գալ տարի այդ լարերն ալ կը թռին, քանի պղինձէ են ու պղինձի եւ պրոնզի գողերը, ինչպէս արձաններու մասեր կը տանին ու կը վաճառեն որպէս ջարդոն, այնպէս ալ ասոր լարերը կը տանին, եւ անշուշտ անցորդներն ու երեխաները կը շարունակեն զարմացած դիտել աւերակ դարձած դաշնամուրը:

Նախորդ գրառումը

ԵՍ ԵՂԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՏԱՔՍԻՆԵՐ ԱՌԱՆՑ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏԱՔՍԻՆԵՐ ԱՌԱՆՑ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Լրահոս

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից

17/07/2026

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից: Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա...

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. ՀՀ ԱՆ

17/07/2026

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է...

Թուրանի հեռանկարի երաշխիքը. Հակոբ Բադալյան

17/07/2026

Թրիփը մեր երաշխիքն է, որ Թուրան չի լինելու։ Սա ասում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը։ Հիշեցնեմ, ի դեպ,...

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

17/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կադրային փոփոխությունների շարքը կարող է շարունակվել, և...

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական