Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԱՎՈՐՈՂՆ ԱԶԳԱՆՈՒՆՆ Է

15/07/2016
- 15 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵՐԻ ԻՍԱՅԱՆ

«Աբրահամյաններ». այս խորագիրն է կրում Հայաստանի ազգային պատկերասրահում բացված 15 արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը: Կարդալով խորագիրըՙ առաջին պատկերացումն այն է, որ ցուցահանդեսում ներկայացված են նույն գերդաստանի մարդկանց աշխատանքները, այնինչ նրանց միավորողը միայն ազգանունն է: Մինչ այս նման նախաձեռնություն չէր եղել: Մտահղացումը «Հայ նկարիչների կենտրոն»-ի տնօրեն Խաչիկ Աբրահամյանինն է, ըստ որի, եթե ցանկությունը մեծ է, ապա հետաքրքրական ինչ-որ բան անպայման կստեղծվի: Ցուցահանդեսը բացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Աշխատանքների հեղինակները երեք սերնդի ներկայացուցիչներ են: Ցուցահանդեսը բազմաժանր է. ներկայացված է գրաֆիկա, գեղանկար, դեկորատիվ-կիրառական արվեստ, քանդակագործություն: Երիտասարդ քանդակագործ Գեղամ Աբրահամյանի խոսքերով` ցուցահանդեսին մասնակցելու առաջարկը սիրով ընդունել է. «Ներկայացված քանդակները նոր չեն, հատուկ այս ցուցահանդեսի համար արված աշխատանք չունեմ: Քանդակներ կան, որոնք տարիների աշխատանք են պահանջում, քանդակագործությունն ընդհանուր գործընթաց է եւ գործն ավարտին հասցնելու հստակ սահմանված ժամանակ չունի: Ամեն քանդակ իր պատմությունն ունի, բոլորն էլ հոգեհարազատ են»,-ասաց քանդակագործը: Գեղամ Աբրահամյանի աշխատանքները ցուցադրվել են նաեւ եվրոպական երկրներում եւ արժանացել բարձր գնահատականի: Առաջիկայում սպասվում է աշխատանքների ցուցադրություն ԱՄՆ-ում:

Տպագրվել է նաեւ պատկերագիրք, որում սեղմ ներկայացված են ցուցահանդեսի մասնակիցների աշխատանքները:

Ըստ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի ՙ արվեստը կոնցեպցիա, միտք, իմաստ պետք է ունենա, ինչը, իր խոսքերով, այս ցուցահանդեսում ինքը չտեսավ:

«Աբրահամյաններ» ցուցահանդեսում ներկայացված է հայկական կերպարվեստի մի քանի շրջափուլ, որն ընդգրկում է 20-21-րդ դարերի նկարչության զարգացումը:

«Ինձ համար ստեղծագործելու հիմքը եւ ոգեշնչման աղբյուրը կինն ու բնությունն են»,-մեզ հետ զրույցում նշեց նկարիչ Խաչիկ Աբրահամյանը :

Ցուցադրված նկարների մեծ մասը աչքի են ընկնում հարուստ գունային երանգներով: «Երբ թեման արդեն գլխումդ պտտվում է, գույներն էլ ակամայից ընտրվում են: Ոչ անհատական ցուցահանդեսներում ամենադժվարը նկարչի համար ցուցադրվող նկարների ընտրություն կատարելն է, քանի որ չգիտեսՙ քո աշխատանքի կողքին ինչպիսի աշխատանք է կախվելու, եւ այդ պարագայում նկարը կարող է «շահել» կամ «տուժել»:

Նկարների ստեղծման շարժառիթներ, միանշանակ, լինում են, օրինակ, երկրաշարժից հետո 2 տարի ոչինչ չեմ նկարել, միայն մատիտով գծագրել եմ, որոնք ոչ մի կոնկրետության չեն ենթարկվել. չգիտեմՙ մտքերս ուր են գնացել, դրանք կտավի չեմ վերածել: Կան նկարներ, որոնք այնքան հոգեհարազատ են, որ անգամ վաճառքից հետ եմ բերել, ունեմ նաեւ աշխատանքներ, որոնք չեմ ցուցադրում»,- ասաց նկարիչ Սարգիս Աբրահամյանը :

Նկարիչ Դավիթ Աբրահամյանն էլ, ով բնության մեծ սիրահար է, մեզ հետ խոսելիս նշեց, որ նախատեսում է շուտով իր անհատական ցուցահանդեսը ներկայացնել: «Ունեմ նատյուրմորտներ, կոմպոզիցիոն աշխատանքներ, բայց ինձ ավելի հոգեհարազատ է բնանկարը»,- հավելեց նկարիչը:

«Հայ նկարիչների կենտրոն»-ի տնօրեն Խ. Աբրահամյանն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը, Ազգային պատկերասրահին եւ բոլոր հյուրերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԴՅՈՔ «ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք» Է ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԻՄԱ՞ՍՏ Է, ԹԵ՞ ԱՆԻՄԱՍՏ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԻՄԱ՞ՍՏ Է, ԹԵ՞ ԱՆԻՄԱՍՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական