Առկա փաստերը հիմք են տալի պնդելու, որ այն դեպքում, եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու և մանդատների վերաբաշխման որոշում, Սահմանադրական դատարանում իր ելույթում այսօր հայտարարեց ՍԴ-ում ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
«Մենք խոսում ենք ոչ թե այն մասին, որ ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ. սխալ է փոխանցվել աղյուսակին։
Սա շատ ֆունդամենտալ խնդիր է. մի բան է, երբ մենք հաշվարկի ժամանակ ընտրատեղամասում սխալ ենք հաշվում. դրա գործիքը վերահաշվարկն է։ Մի բան է, որ ճիշտ հաշվել են, արձանագրությունը ճիշտ գրել են, ԿԸՀ-ն չի կարողանում այդ թվերն ինչ-որ ձևով մուտք անել։ Եթե ճիշտ հաշվեր, ամսի 8-ին ասելու էր, որ ԲՀԿ-ն հաղթահարել է շեմը։
Ի՞նչ է տեղի ունենում. համակարգչում այդ թվերն ուղղում են, այդ պահի դրությամբ ԿԸՀ-ն արդեն գիտի, որ ԲՀԿ-ն հաղթահարում է շեմը»,- ասաց փաստաբանը։











