Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏՕ-Ն ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՊԱՏԵՐԱԶՄ

15/07/2016
- 15 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Արցախում հնարավոր են բարդացումներ

Վարշավայում օրերս ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները մեկնաբանելիս բրիտանական Անդրատլանտյան եւ կովկասյան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Զիբա Նորմանն ասել է. «Ներկայումս շատ կարեւոր պահ է ՆԱՏՕ-ի եւ արեւմտյան դաշինքի համար: Brexit-ը ստիպել է վերաիմաստավորել Եվրոպայում խաղաղությունը պահպանած վաղեմի դաշինքների կառուցվածքները: Վարշավայի գագաթաժողովը հաստատում է նպատակների միասնությունը…»: Նորմանի խոսքերովՙ ՆԱՏՕ-ն «գիտակցում է Եվրոպայի արեւելքում անվտանգությունն ապահովելու, փաստորեն ՆԱՏՕ-ի մեջ չմտնող երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու ու խորացնելու անհրաժեշտությունը»: Նա հնարավոր է համարել «առաջիկա ամիսներին ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ էլ ավելի խոր կապերի ստեղծումը», ինչպես նաեւ «նոր ու շահավետ դաշինքների ձեւավորումը: Այս առումով Վարշավայի գագաթաժողովում Արցախի խնդրի քննարկումը (թեեւ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործն է) պատահական չէ եւ, Նորմանի խոսքերովՙ ՆԱՏՕ-ն «պետք է անհապաղ ծանրութեթեւ անի այդ հակամարտության կարգավորման մեջ նկատվող առաջխաղացումը»:

Ի դեպ, Վարշավայում էին անդրկովկասյան երեք երկրների ղեկավարները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում դեմ արտահայտվեց այդ համաժողովում Արցախի հարցի քննարկմանը: Դեռ 2014 թ. սեպտեմբերին ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի մասնակիցները մտադրել էին Արցախի հարցը ներառել ամփոփիչ հայտարարության մեջ, եւ Սարգսյանը կոչ էր արել «ղարաբաղյան խնդրին առնչվող փաստաթուղթ ընդունելիս ղեկավարվել ողջամտությամբ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոգով»:

REGNUM գործակալության հուլիսի 10-ի հրապարակման մեջ ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշում է, որ Ուելսում ուրվագծվել էր երկու տարբերակՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը եւ ընդհանուր խոսքերով Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցող եւ Թուրքիայի պաշտպանությունը վայելող բանաձեւը: Նույնը տեղի ունեցավ Վարշավայում: Մի կողմից, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հանդիպումներ էին ունենում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ քննարկում Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված կոնկրետ համաձայնությունների կատարմանն ուղղված քայլերը, իսկ մյուս կողմից, Վարշավայի գագաթաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ վերացական ձեւով գրված է. «Մենք առաջվա պես աջակից ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը: Այս կապակցությամբ շարունակում ենք հավանություն տալ Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերինՙ այդ սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա»:

Ուելսի գագաթաժողովից հետո անցել է երկու տարի, բայց ոչինչ չի փոխվել, չհաշված շփման գծի վրա պարբերաբար տեղի ունեցող սրացումները, որոնք ս.թ. ապրիլին քիչ էր մնում վերաճեին տարածաշրջանային պատերազմի: Վարշավայի համաժողովից հետո Բաքուն խոսում է տեղեկատվական հաղթանակի մասին, հակամարտության կարգավորման իրական օրակարգը (առաջին դիրքորոշում) նենգափոխելով «լայն կարգավորման» (երկրորդ դիրքորոշում) հեռանկարներով: Ուստի տեղին է Վարշավայումՙ մամլո ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արած հայտարարությունը. «Ադրբեջանը վերստին փորձում է ձեւացնել, թե խնդրի կարգավորմանը վերաբերող եւ ՆԱՏՕ-ի սույն գագաթաժողովի հայտարարություններում, հռչակագրերում արտացոլվող ձեւակերպումները, ես կասեիՙ ընդհանուր ձեւակերպումները իբր իրենցից ներկայացնում են Բաքվի մոտեցումների պաշտպանություն: Իհարկե, իրավիճակը բնավ այդպիսին չէ: Դուք գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Հյուսիսատլանտյան դաշինքի մի մասն են եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Ռուսաստանի հետ համատեղ արած հինգ հայտարարություններում նրանք հստակորեն արտահայտել են իրենց դիրքորոշումը այն սկզբունքների ու տարրերի վերաբերյալ, որոնք պետք է հիմք ծառայեն տվյալ հակամարտության կարգավորման համար»: Տվյալ փուլում խոսքը Վիեննայում մայիսի 16-ին եւ Սանկտ-Պետերբուրգում հունիսի 20-ին ՀՀ եւ ԱՀ նախագահների ձեռք բերած համաձայնությունների կատարման մասին է: Բայց ՆԱՏՕ-ն ինչո՞ւ է օբյեկտիվորեն բարդություններ ստեղծում դաշինքի անդամ երկրներ ԱՄՆ-ի ու ֆրանսիայի մասնակցությամբ մշակված համաձայնությունների իրականացման ճանապարհին, եւ որքանո՞վ են իրական Զիբա Նորմանի կանխատեսումները:

Վերջերս «Վաշինգտոն փոստ» թերթին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխ. քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարեց. «Այն տպավորությունն է ստեղծվում, որ մենք երկարաժամկետ ռազմավարական մրցակցության մեջ ենք մտնում Ռուսաստանի հետ»:

ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառույցը ակտիվորեն մոտեցվում է ՌԴ (առայժմ) արեւմտյան սահմաններին: Բացառված չէ, որ դաշինքի սեւեռուն ուշադրության կենտրոնում հայտնվի նաեւ Անդրկովկասը: Ռուսական «սպառնալիքի» պատրվակով Վրաստանում արդեն տեղաբաշխվել են ՆԱՏՕ-ի կառույցներ: Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Զիրիկբան օրերս հայտարարեց. «Վրաց-աբխազական հակամարտությունն ավարտված չէ: Ըստ որում, Թբիլիսին հրաժարվում է ստորագրել ռազմական գործողությունները չվերսկսելու համաձայնագիր»: Վերջերս Վրաստանում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխ. քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վարշավայի գագաթաժողովից հետո կայացած մամլո ասուլիսում հայտնեց, որ մտադիր է աշնանն այցելել Վրաստան: «Մենք կրկին հավաստում ենք Բուխարեստի գագաթաժողովում ընդունված որոշումը: Դրա հետ մեկտեղ հաստատակամորեն արտահայտում ենք այն ուղերձը, որ պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ուստի մենք տարբեր տարրեր ներածեցինք առկա միջոցառումների փաթեթի մեջ: Մենք կշարունակենք գործնական եւ քաղաքական աջակցությունը Վրաստանին», ընդգծեց Ստոլտենբերգը:

Վրաստանի արտգործնախարար Մխեիլ Ջանելիձեն էլ ավելի հեռու գնաց եւ հայտարարեց. «Կարեւոր է, որ Արեւելյան Եվրոպայի երկրների պաշտպանունակության ուժեղացումը քննարկելիս ՆԱՏՕ-ի անվտանգության հայեցակարգում տեղ գտնի նաեւ Սեւ ծովը»:

Ի դեպ, Վրաստանում վերջերս անցկացված վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունների առիթով բերվել էր ամերիկյան ռազմական տեխնիկա: Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց. «ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից վրացական տարածքի այդքան հետեւողական «յուրացումը» համարում ենք սադրիչ քայլ, որը միտված է Անդրկովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության միտումնավոր ապակայունացմանը: Դրան զգալի չափով նպաստում է նաեւ Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների կողմից Թբիլիսիի ռեւանշիստական նկրտումների բացահայտ հրահրումը»: Վրաստանում վաղուց լուրեր են պտտվում, թե Բրյուսելը մշակում է Սաակաշվիլու կողմնակիցների իշխանությունը վերականգնելու ծրագրեր եւ պատրաստվում է երկրում տեղաբաշխել հակաօդային պաշտպանության սեփական համակարգեր:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո հնարավոր դաշինքների ստեղծմանը, Բրյուսելը սկսել է եռանդագին սիրաշահել նաեւ Ադրբեջանին, որը Վրաստանի հետ փաստացի ռազմավարական դաշինքի մեջ է, բայց մինչեւ վերջերս նախընտրում էր հենվել Ղարաբաղի հարցում իրեն համակողմանիորեն օգնող Թուրքիայի վրա: Այժմ Մոսկվա-Անկարա հարաբերությունները սկսել են վերակարգավորվել, սակայն նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, զգուշավոր դիրք կբռնի Անդրկովկասի հարցում, նկատի ունենալով Թուրքիայի ինչպես ներքին խնդիրները, այնպես էլ Սիրիայի եւ Իրաքի հետ կապված բարդությունները:

Ուստի բացառված չէ, որ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը Բաքու-Անկարա շփումների շրջանակից դուրս կխորանա ՆԱՏՕ-Վրաստան զույգի հարաբերությունների սկզբունքների հիման վրա, որոնցից մեկը ՆԱՏՕ-ի հռչակած «տարածքային ամբողջականության պահպանումն» է: Պատահական չէ, որ Վարշավայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե «Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի գործընկերությունը հիմնվում է միջազգային իրավունքի եւ անվտանգության անքակտելիության վրա»: Նա բարձր գնահատեց «ՆԱՏՕ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության պաշտպանությունը»: Միեւնույն ժամանակ, անդրադառնալով ստատուս-քվոյի անընդունելիության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարություններին, Ալիեւը նշեց, որ դրանով ինքը հասկանում է միայն «ադրբեջանական տարածքների ազատագրումը օկուպացիայից»:

Այսինքն առաջարկվում է հետեւյալ հայեցակարգային սխեման. եթե Բրյուսելի եւ Թբիլիսիի աչքին Մոսկվան «նախահարձակ» է, ապա Բաքվի աչքին այդպիսին է Երեւանը, որին ՀԱՊԿ շրջանակներում աջակցում է Մոսկվան: Ըստ այդմ Անդրկովկասում ստեղծվում է նոր աշխարհաքաղաքական կառուցվածք, որը ի հայտ է բերում ապրիլյան քառօրյա պատերազմի որոշ իրական պատճառներ. կա՛մ Ռուսաստանին հրահրել որոշակի գործողությունների, կա՛մ էլ նրան տարածաշրջանից դուրս մղել ՆԱՏՕ-ի գործողությունների համակարգերի ուժեղացման միջոցով: Ո՞ւմ է ձեռնտու ռազմաքաղաքական գծի այսօրինակ «շտկումը»: Ստանիսլավ Տարասովի պատասխանը միանշանակ էՙ ՆԱՏՕ-ին: Այդ նոր քաղաքականությունը կարող է անչափ ծանր հետեւանքներ ունենալ Անդրկովկասի եւ սահմանակից երկրների համար: Սակայն դա բնավ չի նշանակում, թե Բաքուն կհասնի ցանկալի նպատակինՙ սեփական սցենարով Արցախի խնդրի լուծմանը: Ադրբեջանցի հմուտ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն Haqqim.az կայքին տված հարցազրույցում ասել է, թե «Վաշինգտոնը հակամարտությունն Ադրբեջանի օգտին լուծելու պատճառ չունի, բայց կարելի է «ձեռք առնել» Հայաստանին եւ Ռուսաստանին:

Նախորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՅԸ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԴՅՈՔ «ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք» Է ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԴՅՈՔ «ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք» Է ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական