Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ԱՆԻԾՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻ ՀԵՐԸ

06/05/2016
- 06 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կառավարությունը պատրաստում է օրենքի նախագիծ, որով 18 տարին լրացած ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները (բացառությամբ որոշ մասնագիտությունների) պարտավոր են անցնել զինվորական պարտադիր ծառայություն, անկախ նրանիցՙ սովորո՞ւմ են բուհում, թե՞, ենթադրենք, ջութակահար են որոշել դառնալ: Այսինքն կառավարության նոր օրինագծով, որն, ի դեպ, դեռ պատրաստ էլ չէ, առաջարկվում է հանել զորակոչային տարիքում գտնվող ՀՀ արական սեռի քաղաքացիների տարկետման իրավունքը, եւ եթե անգամ այդ տարիքի քաղաքացին բուհ է ընդունվել` անկախ նրանից` վճարովի թե անվճար, պարտավոր կլինի ուսումը կիսատ թողնել, գնալ բանակ, գալ, նոր շարունակել, եթե, իհարկե, ցանկանում է: Ցանկանալն այստեղ ամենակարեւորն է: Բանն այն է, որ մարդիկ գիտնական, ջութակահար, պարող, նկարիչ, ֆուտբոլիստ, պարզապես «բարձրագույնավարտ» կամ որեւէ մասնագետ դառնում են միայն այն պարագայում, երբ ցանկանում են: Այսինքն, եթե մեկը հինգերորդ դասարանից որոշել է ֆիզիկոս դառնալ եւ շատ նպատակասլաց տղա է, նաեւ խելացի, ֆիզիկայից էլ միշտ գերազանց է ստանում, ապա նա հաստատ ֆիզիկոս կդառնա, եթե անգամ մինչեւ դառնալը երկու տարով գնա բանակ:

Այսինքն, առնվազն անհասկանալի է այսՙ դեռեւս ոչ պատրաստ օրինագծի ընդդիմադիրների հիմնավորումները, ըստ որոնց, եթե ՀՀ 18 տարին լրացած արական սեռի բոլոր քաղաքացիներին բանակ տանեն, ապա դրանով հիմնավորապես կխարխլեն, կփլուզեն մեր կրթությունը, կամ ինչպես նրանցից ոմանք են ասումՙ ինտելիգենցիան: Տպավորություն է առաջանում, որ կանայք չեն կրթվում Հայաստանում, կամ ինտելիգենցիայի հետ կապ չունեն, բայց սա` իմիջիայլոց:

Դառնանք տղաներին: Գիտե՞ք, ես անձամբ ճանաչում եմ հինգ մարդու (անշուշտ այդպիսի մարդիկ ավելի շատ են), ովքեր ոչ մի բուհ չեն ավարտել, բայց ինտելիգենտ են, այսինքն` ինտելիգենտ լինելը բուհ ավարտելու հետ կապ չունի: Ավելին, եթե ամեն օր, մի քանի ժամով գնաս եւ կանգնես, ենթադրենք ԵՊՀ բանասիրության կամ իրավագիտության ֆակուլտետի դիմաց, բայց այնպես, որ մեծ դասամիջոց լինի, շատ քիչ ինտելիգենտ տղաների կհանդիպես, բայց տղաների, ավելի շատ տղաների, քան աղջիկների, կհանդիպես:

Հարց է առաջանում, մի՞թե մեր հասարակությունում բարձրագույն կրթության ավելի շատ տղաներն են ձգտում: Օրինակՙ Սովետական Հայաստանում, ըստ բաց աղբյուրների, ավելի վաղ տարիներին բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմել են եւ այն ավարտել են մոտավորապես նույն թվով աղջիկներ եւ տղաներ, իսկ ավելի ուշ, սովետական տարիներին, բուհ դիմող եւ այն ավարտող աղջիկներն ավելի շատ են եղել տղաներից: Ուրեմն ի՞նչ է փոխվել: Նկատի ունեմ` անկախությունից հետո: Վարկածը, որ անկախ Հայաստանին բարձրագույն ավարտ տղաներ են պետք, հասկանալի է, որ լուրջ չէ: Բոլորս էլ այս երկրում ենք ապրում եւ գիտենք, թե տղաների մեծ մասն ինչո՞ւ է բուհ ընդունվում` «ամեն գնով» փորձելով սովորել անվճար համակարգում, ընդ որում, ենթադրենք ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետ, այն պարագայում, երբ ինքը չգիտի, թե երկրաբանությունն ինչ է: Ուրեմն ինչո՞ւ: Պարզ է, որ դա նրան ազատում է բանակից, այսինքն շատ տղաներ բուհ են ընդունվում ոչ թե որպեսզի բարձրագույն կրթություն ստանան (բարձրագույն կրթությունն ու դիպլոմը տարբեր բաներ ենՙ ըստ շատ տղաների մամաների եւ պապաների), ոչ թե որովհետեւ ուզում են ինտիլիգենտ դառնալ, այլ որպեսզի բանակ չգնան: Հետեւաբար, շատ տղաների, ավելի ճիշտՙ շատ տղաների ծնողների համար կրթությունը դարձել է կոռուպցիայի տեղ: Բանն այն է, որ երեխան պետք է անպայման ընդունվի բուհ եւ ամեն կերպ փորձի մնալ անվճար համակարգում` ուսման ընթացքում հավաքելով համապատասխան միավորներ, բայց երեխան բուհ ընդունվելու, մանավանդ այնտեղ սովորելու համար բավարար գիտելիքներ չունի եւ ամենակարեւորըՙ չի էլ ուզում ունենալ, քանի որ ինքը հո գիտի՞, թե ինչի համար է բուհ ընդունվել, եւ որ սովորել իրեն պետք չէ. երկու բան է պետքՙ բանակ չգնալ եւ դիպլոմ: Կնշանակի տարկետման իրավունքը կոռուպցիոն ռիսկ է, բայց սա դեռ ամենասարսափելին չէ. այդ իրավունքը մեր գիտության եւ կրթության հերն անիծել է եւ շարունակելու է անիծել այնքան, քանի դեռ կա:

Պարզ է չէ՞, որ այս իրավունքի առկայությամբ ուսանող տղերքի որոշ մասին գիտություն-կրթությունը չի հետաքրքրում, եւ պարզ է չէ՞, որ նրանք բուհն ավարտելուց հետո անպայման պետք է ձգտեն ասպիրանտուրա էլ ընդունվել, որպեսզի արդեն վերջնականապես լուծեն բանակի հարցը, քանի որ գիտնականներին բանակ չեն տանում: Եւ վերջապես պարզ է չէ՞, որ այսպիսով մենք ունենում ենք նախՙ միայն տղամարդ գիտնականներ, հետո էլՙ արդյո՞ք գիտնականներ:

Կնշանակի տարկետման իրավունքի հանումը մի զարկով երկու նապաստակի որս է: Բանն այն է, որ այսպիսով տղաներն ու իրենց մամա-պապաները փող չեն հավաքի, որ տղուն «անվճար ընդունել տան ու ավարտացնեն», քանի որ միեւնույն է, տղան բանակ է գնալու, ինչն էլ լուծելու է բանակի չբարձրաձայնվող համալրման խնդիրը: Բացի այդ, եւ երեւի ամենակարեւորը, գիտնական կդառնան նրանք, ովքեր ուզում են գիտնական դառնալ, այլ ոչ թե նրանք, ովքեր չեն ուզում բանակ գնալ:

Իսկ գիտնական դառնալ կարելի է նաեւ բանակից հետո, ավելինՙ կարելի է նույն օրինագծում մի դրույթ մտցնել, որով այն արական սեռի քաղաքացիները, ովքեր վերադարձել են բանակից եւ ցանկանում են բուհ ընդունվել, ապա եւ ասպիրանտուրա, ընդունելության քննությունները հանձնում են ավելի մատչելի եղանակով: Սա կնշանակի, որ ոչ թե բուհն ազատում է բանակից, այլ բանակը բացում է բուհի դռները:

Նաեւ արվեստի: Ի դեպ, բանակում ես ընկերներ ունեի, ովքեր հենց զորամասում (երբեմն նաեւ դիրքերում) ջութակ էին նվագում, որ չմոռանան, եւ կամ նկարում էին, էլ չեմ խոսում երգիչների մասին, առանց որոնց լսելու մեր դասակը չէր քնում:

Բայց մի բան էլ. բոլոր նրանց, ովքեր այս օրինագծի վրա աշխատողներին շարունակում են հայհոյել, իսկ այդպիսիք կան, առաջարկում եմ «ինտելիգենցիայի» շահերը ինտելիգենտ եղանակով պաշտպանել: Ի դեպ, պաշտպանելը լավ բառ է, թեմայի հետ ուղիղ կապ ունեցող:

Նախորդ գրառումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԼԵՅՍԹԵՐԸ»

Հաջորդ գրառումը

«ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԱՍ ԵՆ, ԻՍԼԱՄԸՙ ՈՉ »

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԱՍ ԵՆ, ԻՍԼԱՄԸՙ ՈՉ »

Լրահոս

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական