Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ

12/02/2016
- 12 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Զվարթ տատի անձնագրի օգտագործման ժամկետն անցել էր: Տներում թոշակ բաժանող փոստային առաքիչ Դավիթը խիստ զգուշացրեց.

– Զվարթ տատի, եթե մյուս անգամ անձնագիրդ փոխած չլինես, ինձանից չնեղանաս, թոշակդ չեմ տալու, դրա համար ինձ են պատժելու, եթե իմանան:

– Հա՛,- ասաց Զվարթ տատը,- էս անգամ տուր, հաջորդ անգամ մի բան կանենք:

Հաջորդ օրը, քանի որ Զվարթ տատը քայլելու հետ խնդիրներ ուներ, Վազգեն պապը փողոցից տաքսի բերեց իրենց շենքի մոտ (զանգահարելու եւ տաքսի պատվիրելու դեպքում շատ պիտի սպասեր) եւ կնոջը տարավ իրենց վարչական շրջանի անձնագրային բաժին: Տեղ հասնելով, Վազգեն պապը տաքսու վարորդից հարցրեց, թե ինչքան պետք է վճարի, լսեց նրա կարճ ու կտրուկ պատասխանը.

– Մինիմալ:

– Էդ մինիմալը ո՞րն է,- հետաքրքրվեց Զվարթ տատը:

– Մինիմալը այն է,- ասաց Վազգեն պապը,- որ եթե տաքսու դուռը բացել ես, նստել եւ նույնիսկ մեկ մետր ես շարժվել, ուրեմն բարի եղիր վճարել վեց հարյուր դրամ:

– Հա՜,- ծոր տվեց տատը:

Անձնագրային բաժնի տարածքի ընդհանուր տեսքը եւ այնտեղ տիրող աղմկոտ մթնոլորտը իրար հակասող էին: Տարածքը բավականին շոգ էր, աղմուկը` չափից ավելի, որոշ խցիկների պատուհանների մոտ էլ` ստվար հերթեր, իսկ նստելու համարՙ ընդամենը երեք տեղանոց նստարան եւ այն էլ հնից մնացած:

Վազգեն պապը մոտեցավ պատահական ապակե խցիկին, սիրալիր բարեւեց այնտեղ նստած աշխատակցուհուն եւ հարցրեց.

– Մեր տիկնոջ անձնագրի ժամկետը անցել է, ո՞ւմ պետք է դիմենք դրա համար:

– Մոտեցեք իններորդ պատուհանին, բայց մինչ այդ բանկոմատում մուծեք երեք հազար դրամ, եթե նույնականացման քարտ եք ուզում, կամ քսանհինգ հազար դրամՙ եթե կենսաչափական:

Վազգեն պապը կնոջը հորդորեց նստելու երեքտեղանոց նստարանի վրա, որի նստատեղի վրայի արհեստական կաշին պատռված էր, իսկ երկու աթոռակները` ինչոր ծռմռված երկաթով ամրացված: Բայց Զվարթ տատը գերադասեց կանգնած մնալ:

Բանկոմատի մոտ կանգնած աշխատակցուհին մերժեց գանձում կատարելը, քանի որ տատի սոցիալական քարտը չէին բերել:

Կամ պետք է գնային տուն եւ հաջորդ օրը ներկայանային, կամ պետք է Զվարթ տատը սպասեր այդտեղ եւ Վազգեն պապը գնար տուն եւ բերեր սոցիալական քարտը կամ երկուսով միասին պիտի հաղթահարեին առաջացած արգելքը: Սակայն, Զվարթ տատը, որը միշտ էլ գտնում էր դժվարությունից դուրս գալու առավել հարմար ելքը, ասաց.

– Վազգե՛ն, գնա դրանց պետի մոտ, խնդրի, գուցե կընդառաջի, մի բան կանի:

– Բայց, ինչպե՞ս,- հակաճառեց Վազգեն պապը:

– Ուրեմն, ինձ տար պետի մոտ, ես կխնդրեմ,- համառեց կինը:

Պետը սիրալիր ընդունեց եւ ծանոթանալով իրողությանը` Վազգեն պապին հորդորեց մոտենալ թիվ չորս պատուհանին եւ իր անունից աշխատակցուհուն խդրել` համակարգչի միջոցով տրամադրելու սոցիալական քարտի համարը:

Բայց ավելի դժվարինը դեռ առջեւում էր: Սոցիալական քարտի համարը թղթի մի կտորի վրա ստանալուց հետո, Վազգեն պապը մոտեցավ բանկոմատի նույն աշխատակցուհուն, մուծումը կատարեց, ներկայացրեց համապատասխան պատուհանին` անձնագրի հետ միասին, որտեղ մի ստվար բանակ սպասում էր իր հերթին: Մեկ ժամ հետո Զվարթ տատի հերթը վերջապես հասավ:

Աշխատակցուհին տատին բացատրեց, որ պետք է ուղիղ կանգնի ու երկու ձեռքերի ցուցամատերը ամուր սեղմի իր առջեւ պատուհանի գոգին դրված ինչ- որ կանաչ լույսով ողողված սարքի վրա: Բայց քանի որ Զվարթ տատի ցուցամատերը արդեն կորացած էին եւ նորմալ չէին հպվում այդ սարքի հարթությանը, աշխատակցուհին մի քանի անգամ իր ձեռքերով սեղմեց տատի կոշտացած մատներին, որ լավ հպվեն, թե չէ մատնահետքերը լավ չէին դուրս գալու: Հետո տատը պոչին հաղորդալար կապած գրիչով` իբր ստորագրեց մի այլ սարքի ապակե էկրանին:

Երեւի գործողությունը ստացվեց եւ Զվարթ տատը հրավիրվեց կողքի խցիկ` նկարահանվելու: Մի կերպ այս գործողությունն էլ դրական ավարտ ունեցավ, քանի որ կորացած ողնաշարի պատճառով տատը ուղիղ չէր կարողանում դիրքավորվել ֆոտոխցիկի առջեւ: Դրանից հետո Զվարթ տատը կրկին մոտեցավ նույն պատուհանին, այս անգամ իսկական գրիչով ստորագրեց աշխատակցուհու կողմից իրեն պարզած իսկական թղթի վրա եւ ստացավ գրություն` հին անձնագրի հետ:

– Հիմա ո՞ւմ ենք մոտենալու,- հարցրեց Զվարթ տատը:

– Ոչ մեկին էլ չեք մոտենալու,- կտրուկ ասաց աշխատակցուհին,- կգնաք տուն եւ քսան օրից հետո կգաք նույնականացման քարտը ստանալու, այդ թղթի վրա ամեն ինչ գրված է:

– Բա, հեռուստատեսությամբ ասում էին…,- մոլորված փնթփնթաց Վազգեն պապը:

– Իսկ էդ մատնահետքերը ինչի համար էի՞ն,- հարցրեց Զվարթ տատը:

– Եվրոպան է էդպես պահանջում, մտածում են մեր անվտանգության մասին, ահաբեկչության եւ լրտեսության դեմ պայքարելու համար,- բացատրեց Վազգեն պապը:

– Հո՛, մենք ութսուն տարեկանում շպիոն չենք դառնալո,- եզրակացրեց Զվարթ տատը:

– Ի՜նչ իմանաս,- ժպտաց Վազգեն պապը:

Հիմա տարեցները ահով սպասում են, թե քսան օր հետո ինչ փորձություններ դեռ պետք է հաղթահարեն, իսկ Զվարթ տատը բարձրաձայնում է.

– Ախր, ինչո՞ւ տարեցներին առանձին չեն սպասարկում կամ տուն հաճախում կամ էլ` ուղղակի եղած անձնագրի պիտանելիության ժամկետը երկարացնում, բա էսպես էլ բա՞ն կլինի, տեսնես Եվրոպայո՞ւմ էլ են այսպես անտարբեր վարվում մեծերի նկատմամբ…

Իսկ քանի որ Վազգեն պապը մի քիչ հասկանում է տեխնիկայից, քաղաքական եւ սոցիալական հարցերից` հանգստացնում է կնոջը:

– Այ կնիկ, հո էդ սարքերը չեն վերցնելու ու քո տուն գան`մատնահետքերը վերցնելու, նկարելու, ժամանակ է պետք, գուցե մի օր էլ դրան կհասնենք եւ տարեցներին պետությունը սրտացավ վերաբերմունքի կարժանացնի, հո էսպես չի մնալու:

Նախորդ գրառումը

ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԳՈՒՑԵ ԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

ՆԱՀԱՆՋ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՀԱՆՋ

Լրահոս

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական