Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԶՈՐՔ ԿՈՒՂԱՐԿԻ ԻՐԱՔ

Պ. Ք.

Թուրքիան մտադիր է հավելյալ զորքեր տեղաբաշխել Իրաքի հյուսիսում, քրդական Բաշիկա բնակավայրում (Մոսուլից 17 կմ հյուսիս-արեւելք): Այդ մասին դեկտեմբերի 22-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Բլումբերգ գործակալությունը նշում է, որ որոշված է մարտիկների վարժանքները եւ դեպի Իրաք ռազմահանդերձանքի մատակարարումները շարունակել մինչեւ Մոսուլի ազատագրումը:

Իրաքի ԱԳՆ-ն Բաղդադում Թուրքիայի դեսպանից պահանջել է անմիջապես դուրս բերել թուրքական զորքերը Հյուսիսային Իրաքից: ԱԳՆ-ն նաեւ հայտարարել է, որ Անկարան զորքեր է ուղարկել առանց Բաղդադի համաձայնության, որը դա գնահատում է իբրեւ «թշնամական քայլ»: Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը պահանջել է թուրքական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերում, դրանց ներկայությունն անվանելով «միջազգային նորմերի եւ իրավունքի խախտում»:

Ավելի վաղՙ դեկտեմբերի 4-ին, Թուրքիան մոտ 130 զինծառայող, տանկեր եւ հրետանի էր տեղաբաշխել քրդական աշխարհազորի ճամբարում, որտեղ Անկարան քուրդ մարտիկներին մարզում է «Իսլամական պետության» զավթած Մոսուլի վրա գրոհելու համար: