Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ

Պ. Ք.

Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 15-ին հայտարարել է հակաահաբեկչական Իսլամական ռազմական կոալիցիայի ստեղծման մասին:

Սաուդցիների պետական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կոալիցիայի մեջ կմտնի 34 երկիր: Արաբական թերակղզու երկրներից այդ ռազմական դաշինքին կմասնակցեն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, Եմենը:

Աֆրիկյան երկրներից կոալիցիայի մեջ կմտնեն Բենինը, Չադը, Տոգոն, Թունիսը, Ջիբուտին, Սենեգալը, Սուդանը, Սիեռա Լեոնեն, Սոմալին, Գաբոնը, Գվինեան, Կոմորյան կղզիները, Փղոսկրի ափը, Լիբիան, Մալին, Եգիպտոսը, Մարոկկոն, Մավրիտանիան, Նիգերը եւ Նգիերիան:

Բացի դրանից, կմասնակցեն Հորդանանը, Պաղեստինը, Լիբանանը, Թուրքիան, Պակիստանը, Բանգլադեշը, Մալդիվները եւ Մալայզիան:

Տարածաշրջանում սաուդցիների գլխավոր մրցակից Իրանը կոալիցիային չի հարել: Բացակայում են նաեւ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող Սիրիան, Իրաքը եւ Օմանը:

Կոալիցիայի օպերատիվ կենտրոնը գտնվում է Էր-Ռիադում: Միավորման նպատակը ռազմական գործողությունների համակարգումն է: Կոալիցիայի առաքելությունը համարվում է իսլամական ազգի պաշտպանությունը չարիք ու մահ բերող ահաբեկչական խմբից ու կազմակերպություններիցՙ անկախ դրանց բնույթից եւ անվանումից:

Սիրիայի նախագահի խնդրանքով սեպտեմբերի 30-ից այդ երկրում «Իսլամական պետության» դիրքերին հարվածող Ռուսաստանը որեւէ կոալիցիայի մեջ չի մտնում:

Իսլամական ռազմական կոալիցիայի հիմնադրման փաստաթղթում արաբական երկրներին կոչ է արվում համագործակցել ԱՄՆ-ի եւ Իրաքի հետ: