Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԱՆԳԱՌԻ ՀԵՏ

18/12/2015
- 18 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

– Բարեւ,- ասում եմ կանգառին:

– Բարեւ,- պատասխանում է նա անտարբեր:

(Դե՛, գիտեք, սա պայմանական եմ ասում, քանի որ կանգառը հո մարդ չէ, որ ինձ պատասխանի: Ես ուղղակի մտածում եւ հարցեր եմ տալիս նրան, իսկ կանգառը կամ մայթը կպատասխանեն նշանների լեզվով, կարծեմ` սուրդո, ես էլ կթարգմանեմ մարդկային լեզվով, ինչքան որ կկարողանամ: Ուրեմն պայմանավորվեցի՞նք):

– Անունդ ի՞նչ է,- հարցնում եմ կանգառին:

– Անցորդները ինձ Mercedes Benz են անվանում, բայց անձնագրային անունս չգիտեմ:

– Բայց ինչո՞ւ են այդպես քեզ կոչել, մի կարգին հայկական, հայաշունչ անուն չկա՞ր:

– Դե, այս անունը հնչեղ է եւ առայժմ այստեղի ամենանշանավոր շինությունն է, որտեղ այդ մակնիշի ավտոմեքենաներ են արտասահմանից ներկրում եւ այս տաղավարում վաճառում,- ցույց է տալիս դիմացի շինությունը, որի ճակատին հայերեն գրված է` «Ավանգարդ Մոթորս»:

– Բայց հայերեն տառերով գրվածը հայերեն արտահայտություն չէ:

– Է, ես ի՞նչ անեմ, գնա անուն դնողներին հարցրու,- նեղսրտում է կանգառը:

– Իսկ այն ի՞նչ անհասկանալի դրոշներ են ծածանվում «Mercedes Benz» ցուցանակի կողքին:

– Չգիտեմ, երեւի արտադրող երկրի, քաղաքի, գործարանի…

– Հասկանալի է: Իսկ ինչո՞ւ այս կանգառի ուղեւորասրահը չկա:

– Չգիտեմ, չեմ հետաքրքրվել, բայց վերջերս գեղեցիկ նստարաններ են դրել Երեւանի համացանցային կայքի մակնիշով, կարող ես էլեկտրոնային նամակով կապվել եւ իրենց տալ բոլոր այն հարցերը, որոնք ինձ ես տալիս:

– Դե լավ, մի նեղսրտիր, հաջողություն, գնում եմ առաջ, հիմա արդեն մայթի հետ կզրուցեմ:

– Բարի… մայթ:

– Բարեւ, մայթ,- ասում եմ ես:

– Բարեւ,- ծուլորեն, հորանջելով պատասխանում է մայթը:

– Սկիզբդ լավ էր, ոչինչ, մաքուր էր, սալահատակված, բայց այստեղ ասֆալտը քանդվել է, վրան ծխախոտի կոթուկներ են թափված, ցելոֆանե տոպրակներ…

– Հալա մի քիչ գնա, նոր կիմանաս, թե կեղտոտությունը ինչ է:

– Լավ, կնայեմ, իսկ այս նեղլիկ միջանցքը ո՞ւր է տանում:

– Չես տեսնո՞ւմ, շուկա է:

– Բայց սա ի՞նչ շուկա է, ընդամենը նեղ արահետ է, հազիվ են մարդիկ անցնում երկու կողմում շարված միրգ-բանջարեղենի սեղանիկների միջով:

– Դե, շուկան քանդեցին, խորհրդային կարգերի ճարտարապետական մնացուկ էր, դուրները չէր գալիս: Հիմա հինգ հարկանի շինություն են կառուցում, առաջին հարկը արդեն օգտագործում ենՙ դեռ կարգին չհարդարված, երեւի օրավարձը թանկ է, սրանք էլ չեն գնում ներս, այստեղ ավելի էժան է, գետնի վրա:

– Բա սա ի՞նչ է:

– Ծաղիկ են վաճառում, կողքինը` լոտոների սեղանիկն է, ուզում ես բախտդ փորձիր, սա էլ գլխարկներ վաճառելու ձող է, որի վրա ցուցադրվում է տեսականին: Սա էլ` Սեւան քաղաքի հացի գործարանի «բուտիկ»ն է, երեւի այստեղի հաց արտադրողները չեն բավարարում մայրաքաղաքի բնակչության պահանջները: Բայց առաջդ նայիր, մի շեղվիր, ոտքդ փոսերի մեջ կգցես, վնասվածք կստանաս, այս մասում այդպիսիք շատ կհանդիպեն:

– Շնորհակալություն հոգատարությանդ համար, իսկ այն հեռվում երեւացողը ի՞նչ շինություն է:

– Արդեն ասացի` հին փակ շուկան քանդել են, բազմահարկ «սուպերմարկետ» են սարքում:

– Բարի՛, գնամ առաջ, տեսնեմ, բայց քո վրայով քայլելը այնքան էլ դյուրին չէ:

– Դե, ի՞նչ ասեմ, ավելի վատ տեղեր կան, բավականին քայքայվել եմ, փոսեր են առաջացել վրաս, բայց ուշադրություն դարձնող չկա: Հա, ձախ կողմից ծաղիկների վաճառման տաղավարներ են, աջից դեղատունն է, դիմացդ` արգելափակոց է SYT- հանրախանութ մտնող ավտոմեքենաների համար, չգիտեմ ինչի՞ համար է այդ, եթե այն անընդհատ բաց է, խնդրում եմ զգուշացիր մեքենաներից:

– Ահա, մի կերպ անցա այս հատվածդ էլ, ավտոմեքենայի տակ չընկա, իսկ սա ի՞նչ է:

– Գրիլանոց է, հավերի խորովածանոց: Զգույշ քայլիր, մաշվել եմ, ասֆալտը լրիվ քայքայվել է, քարերը դուրս են ցցվել, վերեւի մասում անցյալ տարի նորոգեցին, իսկ այստեղ կիսատ մնաց:

– Բա սա ի՞նչ է:

– Երկու տարի առաջ մեկը բերեց, տեղադրեց այս երկաթե «տաղավարը», մի ժամանակ ծաղիկ վաճառեց, երեւի բիզնեսը հաջող չստացվեց, չգիտեմ ի՞նչ է լինելու սրա վերջը:

– Պահո՜, իսկ այս մայթի ուղիղ մեջտեղում ի՞նչ շինություն է:

– Որ ասեմ կհավատա՞ս, զուգարան է, անցյալ գարնանն են սարքել, ընդլայնել են իրենց տարածքը, ձուկ են վաճառում, համ էլ ճաշարանի պես մի բան են սարքել: Բա էս ուտողները որտեղ պիտի… Գոնե շինաղբն ու անպետք իրերը տանեին, տեսքս լրիվ գցում են, ախր, շատ տգեղ է, բա էս պատի մնացորդը ի՞նչ է, չեմ հասկանում:

– Բայց ո՞վ է թույլատրել մայթի վրա զուգարան կառուցել, գոնե ներսում տեղ գտնեին:

– Ես ի՞նչ իմանամ:

– Իսկ սա ի՞նչ շենք է, բավականին գեղեցիկ է, դիմացի մայթն էլ բարեկարգ ու մաքուր:

– Սա հին պատմություն է. այստեղ մի ժամանակ ինչ-որ մեկը պուրակի պես մի բան էր հիմնել, ինչ որ բիզնես էր անում, բայց քեռիները եկան, չափեցին, ձեւեցին ու մի տարում «Տաշիր Պիցայի» շենքը կառուցեցին, հետո էլ, երեւի դրանց նախանձեցին ու «ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի մասնաճյուղի շենքը կառուցեցին` ոչնչացնելով մնացած ծառերն ու կանաչը: Բայց փառք այս երկու շենքերի տերերին, դիմացի մայթը բարեկարգեցին, սալահատակեցին, ծառեր տնկեցին ու կանաչապատեցին. ինչպես տեսնում եսՙ բավական գեղեցիկ է: Երեք հատ էլ դրոշակ են տնկել, մեկը մերն է, մյուս երկուսը չգիտեմ ու՞մն են: Բայց մի զմայլվիր դրանով, դեմդ նայիր, մայթային խաչմերուկ է, երեւի տեսած չկաս, կյանքդ վտանգի մի ենթարկիր, զգույշ անցիր:

– Դե՛, լավ մինչեւ հաջորդ կանգառ դեռ ահագին ճանապարհ կա անցնելու, ես էլ շտապում եմ, մի ուրիշ անգամ կգամ, կշարունակեմ, ցտեսություն, մայթ:

– Ցտեսությու՛ն, բայց չմոռանաս, անպայման կգաս, դեռ շատ բաներ ցույց կտամ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈՐԶՈՎԱՆ ՀԱՅԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՖԱՇԻԶՄԻ՞ ՄԵՋ

Հաջորդ գրառումը

ՀԻՄԱ ԷԼ ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵ՞ՐՍ ԵՆՔ ՓՈԽՈՒՄ…

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՏԱՆ ՊՐԱՈՒՆ ԵՒ ԻՐ «ԴԺՈԽՔ»Ը INFERNO

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական