Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈՐԶՈՎԱՆ ՀԱՅԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՖԱՇԻԶՄԻ՞ ՄԵՋ

18/12/2015
- 18 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Հայաստանը դեռ խորհրդային տարիներին մոնոէթնիկ հանրապետություն էր, որ իր տարածքներում այլ ազգերի ճնշում կամ ստիպում էր ենթարկվել իրեն: Այժմ իրադրությունն առավել ծանր է: Վերջին 10 տարում Հայաստանից արտագաղթած ազգությունների 64 տոկոսը ռուսական ծագում ունեցող քաղաքացիներ են, դրանից բացիՙ ադրբեջանցիներ, վրացիներ, բելառուսներ, ուկրաինացիներ, որ դարեր շարունակ բնակվել են Հայաստանում եւ հարկադրած լքել են երկիրը: Հայաստանն այսօր հետապնդում է «Ով հայ չէ, մեր երկիրը պիտի լքի» մոնոէթնիկ քաղաքականությունը»: Դեկտեմբերի 14 – ին Մոսկվայում «Ինտերֆաքս» գործակալության մամուլի սրահում Ռազմավարական ուսումնասիրությունների եվրասիական ինստիտուտի փորձագետ Տատյանա Բորզովայի ասածն է փոխանցում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության թղթակից Ֆարիդա Աբդուլլաեւանՙ գործակալության գերմաներեն լեզվով տարածվող տարբերակումՙ նշելով, թե ռուս փորձագետը վերոհիշյալ միտքն է արտահայտել «Հայաստանի ռուսական ծագմամբ քաղաքացիների վիճակի հետազոտություն» թեմայի շրջանակներում: Ըստ ադրբեջանական գործակալության թղթակցի, փորձագետը նշել է, թե հայերի վերահսկման տակ գտնվող ԼՂ-ից ռուսալեզու բնակչությունը զանգվածաբար լքում է տարածքը, ինչը կարողացել են պարզել ԼՂ-ի ռուսալեզու համայնքի հետ հեռախոսահարցման միջոցով, ըստ որի, անցյալ տարի հազարավոր ռուսախոս ընտանիքներ Ղարաբաղից հեռացել են: Ըստ ադրբեջանական լրատվական գործակալության, Բորզովան պատմել է նաեւ իր Հայաստան կատարած այցի տպավորություններիցՙ ընդգծելով, թե մեծ տարբերություն կա իրական վիճակի եւ դրա մասին ռուսական մամուլի հաղորդագրությունների միջեւ:«Դեռ խորհրդային տարիներին եղել եմ Հայաստանում, բայց այս վերջին այցից ցնցված եմ. Նույնիսկ ԱՄՆ-ում դժվար չէր գտնել ռուսախոս մի բնակչի, որ ի վիճակի էր ճանապարհը ցույց տալ: Հայաստանում դրա հետ կապված մեծ խնդիր ունեցա: Ռուսերեն խոսող հյուրի հանդեպ վատ վերաբերմունքի ականատեսը դարձա»:

Մենք փորձեցինք համեմատել նույն օրվա «Ինտերֆաքս» գործակալության ռուսալեզու կայքի փոխանցածը, ըստ որի «ԱՊՀ-ում եւ Մերձբալթյան երկրներում ռուսախոս քաղաքացիների վիճակի ուսումնասիրություն» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ Բորզովան Հայաստանի մասին ասել է. «Ետխորհրդային տարածքում Հայաստանն առաջինն է երկրից արտագաղթած ընդհանուրի մեջ ռուսալեզու բնակիչների թվովՙ 64 տոկոս, երկրորդ տեղում Ղազախստանն էՙ 54 տոկոս, այնուհետՙ Մոլդովան եւ Մերձդնեստրըՙ 50-ական տոկոսով»: «Ինտերֆաքսը» նշում է, թե փորձագետի հիշյալ եզրակացությունը հենված է վերջին 12 տարվա սոցիոլոգիական հետազոտության հիման վրա: Հայաստանի վերաբերյալ միայն այսքանը: Ադրբեջանական գործակալության մատուցած Բորզովայի «մոնոէթնիկ» երանգավորումը «Ինտերֆաքսի» տրամադրած լրատվության մեջ բացակայում է, փոխարենն ընդգծվում է Ադրբեջանի որակական առավելությունն այս հարցում: Փորձագետը դրական զարմանքով է գնահատել «ռուսաց լեզվի պահպանմանն ուղղված պետական ակտիվ քաղաքականությունը եւ դրա հիմնապատճառներից մեկը նկատել ադրբեջանական ընտրախավի, այդ թվում քաղաքական վերնախավի ազատ տիրապետումը ռուսաց լեզվին: Ռուսախոսների արտագաղթը երկրից 35-ից 36 տոկոս է կազմումՙ 7-րդ տեղը զբաղեցնելով»:

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ, այդուհանդերձ փաստ է, որ «Ազերթաջ»-ը գերմաներեն տարածած իր հաղորդագրության մեջ մանրակրկիտ անդրադառնում է Բորզովայիՙ Հայաստանի մասին հնչեցրած քննադատությանըՙ հավելելով նաեւ իր մեկնաբանությունը, եւ որեւէ բառ չի փոխանցում իր երկրի մասին հնչեցրած գովեստից: «Ազերթաջի» ռուսերեն տարբերակում հիշյալ ասուլիսի մասին չգտանք, մնում է եզրակացնել հետեւյալըՙ ադրբեջանական պետական քաղաքականությունը հետեւողական է հակահայկական խեղաթյուրված նյութերով գերմանալեզու ընթերցողին սնելու հարցում, փոխարենը զգուշանում էՙ հույժ գաղտնի պահելով ռուսաց լեզվի հանդեպ իր սիրո մասին վկայող հրապարակումները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ» ԿԱՄ 3-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼԵԱՆ ՌԱԶՄԱԲԵ՞ՄԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԱՆԳԱՌԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԱՆԳԱՌԻ ՀԵՏ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական