Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ

26/09/2014
- 26 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

Մ. Խ.

Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովում հնչեցրած իր ելույթում երկու առաջարկ արեց. ստեղծել համահայկական տնտեսական ֆորում` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ձեւավորել համահայկական երիտասարադական միություն` ընդունելով նաեւ երիտասարդության մասին օրենք: Առաջինը` լուծելու համար տնտեսական զանազան խնդիրները, որոնք Հայաստանի զարգացման եւ Հայաստանի հետ համագործակցության համար խոչընդոտ են, երկրորդը` կարեւորելու համար երիտասարդության դերը Հայաստանի ապագայի տեսակետից:

Արա Աբրահամյանը գոհ էր սփյուռքի նախարարության գործունեությունից, քանի որ, նրա կարծիքով, այդ օղակը ստեղծվելով, նպաստել է Հայաստանի հետ սփյուռքի կառույցների ավելի սերտ աշխատանքին: Կոնգրեսն աշխատում է նախարարության հետ` պատրաստ լինելով նաեւ աշխատելու բոլոր մյուս կառույցների հետ:

Արա Աբրահամյանը նույնպես, ինչպես համաժողովի շատ այլ մասնակիցներ, գտնում է, որ Հայոց ցեղասպանության խնդիրը ճանաչման փուլից իրավական ուղղությամբ արդեն պետք է տանել: «Ազգի» հետ փոքրիկ զրույցը սկսվեց հենց այս թեմայից.

– Մենք մոտ տասն տարի առաջ գրավոր դիմեցինք Հայաստանի նախագահին, նշելով, որ մենք իրավական ճանապարհով պետք է սկսենք լուծել այդ խնդիրը: Դա ցեղասպանության խնդիրներով զբաղվող հինգ միջազգային իրավաբան-փորձագետների հավաքի որոշման արդյունք էր: Պրոֆեսոր Յուրի Բարսեղովը նույնպես ճիշտ ճանապարհ էր համարում, որ մենք գնանք դատարան: Հիմա պետք է մտածել պրոֆեսիոնալ իրավաբաններ ունենալու մասին, որոնք կստանձնեն Հայոց եղեռնի դատապաշտպանությունը, ունենանք փորձագետներ, պատրաստենք մասնագետներ այդ միջազգային դատերը շահելու համար: Այո, դա կարեւոր խնդիր է, եւ այդ ուղղությամբ Հայաստանի հետ համագործակցում ենք:

– Եվրասիական միությանն անդամակցության պայմանագրի կնքումը Հայաստանի հետ հոկտեմբերի 10-ին Ձեր կարծիքով տեղի կունենա՞, այս պահին բավական բարդ տնտեսական կացություն է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի համար…

– Գիտեք ինչ կա` միշտ էլ ժամանակը բարդ է, ե՞րբ է հեշտ եղել Հայաստանի համար վերջին երկու հազար տարվա մեջ: Մենք պետք է գնանք առաջ, մենք էսօր իրավունքն չունենք կանգնելու: Մենք տեղեկություն ունենք, որ ամեն ինչ ընթանում է այնպես , ինչպես պետք է: Կան խնդիրներ, իհարկե, դուք բոլորդ մեզանից լավ գիտեք` Ուկրաինայում խնդիրներ կան, միջազգային սանկցիաներ կան Ռուսասատանի դեմ: Դա ընդհանրապես չի կարող չազդել Հայաստանի վրա ե՛ւ անդամակցության, ե՛ւ տնտեսության, ե՛ւ զարգացման առումով: Մի մոռացեք, որ Ռուսաստանում երկուսուկես միլիոն հայություն կա, եւ էդ երկուսուկես միլիոն հայությունն անմիջական կապ ունի (այդ հարցերի հետ): Բայց որքան Ռուսաստանը զարգանա եւ կայունանա, Հայաստանի հետ կապերը սերտանան` Հայաստանի օգուտն է:

– Իսկ հենց այդ օրը կստորագրվի՞ պայմանագիրը:

– Ես պատճառներ չեմ տեսնում չստորագրելու:

– Դուք գործարար եք, որը ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում բիզնեսներ ունի. ԵՏՄ-ին անդամակցության պարագայում Հայաստանում արժեզրկման տեմպը որպես գործարար հաշվարկե՞լ եք:

– Ոչ մի արժեզրկում էլ չի լինի: Ինձ չի թվում, որ այսօր մի քայլից պետք է հետ կանգնենք կամ պատճառ ունենք հետ կանգնելու, այդպիսի պատճառ այսօր ես չեմ տեսնում: Տնտեսական, քաղաքական, ռազմավարական բոլոր խնդիրները մենք պետք է հանգիստ, առանց որեւէ աղմուկի քննարկենք եւ լուծենք:

– Լեւոն Հայրապետյանի վիճակը փոխելու հետ կապված ի՞նչ է արվում:

– Դուք ինքներդ տեսնում եք ընթացքը: Պետք է մի քիչ համբերություն ունենանք, ինձ թվում է ամեն ինչ կպարզվի, Լեւոն Հայրապետյանը դուրս կգա, բոլորս` երկուսուկես միլիոն հայություն Ռուսաստանում մտահոգված է այդ խնդրով: Հիմա նորից քայլեր ձեռնարկվում են, ես նոր եմ վերադարձել արտերկրից, փորձեմ նորից վերադառնալ էդ խնդրին, տեսնել` կարո՞ղ եմ նորից մի բան անել, որովհետեւ բոլորդ գիտեք Հայրապետյանի առողջական վիճակի մասին. մեր բոլորի առաջնային խնդիրն է, որ Հայրապետյանը գոնե այս ընթացքում տանը լինի, տնային կալանքի:

Լեւոն Հայրապետյանը, բոլորս գիտենք, օգնել է Հայաստանին, ակտիվ հայրենասեր-բարերար է, հիմա ժամանական է, որ մենք մեր խոսքն ասենք նրա նկատմամբ: Ռուսաստանի հայությունն ուզում է, որ էդ մարդը դրսում սպասի դատավարության ժամանակին: Եթե մարդ մեղավոր է, ոչ մի բարերարություն չի օգնի, մենք պետք է լինենք իրավական դաշտում, սակայն ես համարում եմ, որ այդ մարդն արդար է:

– Գործի ընթացքի վրա ինչը կարող է կամ ինչպե՞ս կարելի է ազդել:

– Կարելի է ազդել, որ գործն ավելի արագ ընթանա: Գիտեք` Եվտուշենկովն (խոսքն «ԱՖԿ Սիստեմա» ընկերության հիմնադիր Վլադիմիր Եվտուշենկովի մասին է-Մ.Խ.) ամենակարեւոր, ամենաազդեցիկ մեկն է, հայ ժողովրդի բարեկամն է, բավական ներդրումներ է արել, նրա խոսքը կարագացնի պրոցեսը: Բայց տեսնում եք` որքան բարդ խնդիր է, ու հատկապես Հայրապետյան Լեւոնի մեղավորությանը չի վերաբերում, խնդի՛րը պետք է պարզվի. Եվտուշենկովն ինքը բոլոր հարցերին հենց պատասխանեց, նույն օրը Հայրապետյան Լեւոնը դուրս կգա:

Հ.Գ.- Մեր կողմից նշենք, որ Վլադիմիր Եվտուշենկովի համար սահմանված խափանման միջոց տնային կալանքն էլ մի քանի օր առաջ փոխարինվեց երկիրը չլքելու մասին ստորագրությամբ, իսկ թե ինչպես է ազդելու Եվտուշենկովի ցուցմունքը Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցի վրա, պարզ չէ, քանի որ կալանքի ժամկետը երկարացվել է մինչեւ հունվար: Ամեն դեպքում Արա Աբրահամյանը հույսը չէր կորցնում, որ այդ ուղղությամբ աշխատելով կարելի է հասնել դրա փոփոխմանը:

Նախորդ գրառումը

ՆՈՐԻՑ ՏԽՐԱՀՌՉԱԿ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ… ԵՎ ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ... ԵՎ ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական