Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԳՈՒՇԱՆԱՆՔ ԿՐԵՏԻ ԲՈՒՅՆԸ ՓՈՐՓՐԵԼՈՒՑ

30/05/2014
- 30 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայ-հրեական հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն եւ արտահայտվում են տարբեր ոլորտներում: Երկու ժողովուրդներին կապող հիմնական օղակը զանգվածային սպանության զոհ դառնալն է: Էթնիկական զտումների եւ բնաջնջման ենթարկված լինելու սարսափները կրելով նրանք շատ ավելի լավ են հասկանում միմյանց, քան այլ խմբավորումնր:

Այդուհանդերձ, այդ հարաբերությունները տարբեր ձեւով են դրսեւորվում, երբ քաղաքական հաշվարկներն են գերիշխում: Այն փաստը, որ Իսրայելի պետությունը հայերի Ցեղասպանությունը ճանաչած քսանից ավելի երկրների թվում չէ, ցավալի սեպ է այդ հարաբերություններում: Բարեբախտություն է, սակայն, տեսնել Իսրայելում ճշմարիտ ու արժանապատիվ գիտնականներ եւ օրենսդիրներ, որոնք ի հեճուկս քաղաքական նպատակահարմարության, բարձրաձայնում են հայերի Ցեղասպանության ճանաչման բարոյական պարտավորվածության օգտին:

Հետին մտքեր չպետք է որոնել, երբ նկատենք, որ Իսրայելն ու նրա քարոզչական թեւը ինչպիսի մեծ ազդեցություն ունեն Ամերիկայի օրենսդիրների վրա: Այնպես որ, ամերիկյան կառավարությունից Ցեղասպանության ճանաչում կորզելու հայերիս ջանքերը պետք է առաջին հերթին ուղղված լինեն այդ քարոզչական խմբավորումների պաշտպանությանն արժանանալու գործընթացին: Կարեւոր է նաեւ համակարգման եզրեր գտնելով ներդաշնակել մեր շահերը այդ խմբավորումների քաղաքական շահերի հետ: Առանձին նպատակներ հետապնդելը միայն պարտություն է բերելու:

Վերջին տարիներին տարաձայնություն է առաջացել հայ-հրեական հարաբերություններում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հակա-Զրպարտչական Լիգայի (ՀԶԼ-ADL) որդեգրած քաղաքականության, եւ մասնավորապես նրա տնօրեն Աբրահամ Ֆոքսմանի գործունեության եւ խոսքերի հետեւանքով:

Հիմնականում Նյու Ինգլենդում ուժգին պայքար էր ծավալվել (այլ վայրերում առավել նվազ չափսերի) բացահայտելու ՀԶԼ-ի ակտիվ համագործակցությունը Թուրքիայի հետՙ տապալելու հայերի Ցեղասպանության բոլոր բանաձեւերը Մ. Նահանգների կոնգրեսում:

Այդ պայքարը որոշ դրական ազդեցություն ունեցավ, հատկապես արժեզրկելու խմբավորման «No Place for Hate» (Ատելությանը տեղ չտալ) ծրագիրը, որով քողարկվում էր այլոց մարդու իրավունքների դեմ գործադրված արշավը:

Վստահաբար անուղղակի հաղթանակ կարելի է համարել այն, որ 2014 թվի Ցեղասպանության հիշատակի ոգեկոչման նախօրյակին Ամերիկահրեաների կոմիտեն հրապարակեց հայանպաստ աներկդիմի մի հայտարարություն, որտեղ ասվում էր. «Անցյալ դարաշրջանի անգութ դաժանությունների հանդիսավոր ոգեկոչումների այս ամսում, երբ նշում ենք Ռուանդական ցեղասպանության 20-րդ տարելիցը եւ մասնակցում Հոլոքոսթի ամենամյա միջոցառումներին Իսրայելում եւ ԱՄՆ-ում, սգում ենք հիշատակը այն մեկուկես միլիոն հայերի, որոնք զոհ գնացին Մեծ եղեռնինՙ Օսմանյան կայսրության վերջին տարիներին գործադրված հայերի Ցեղասպանությանը»:

Մասնակի հաղթանակ էր նաեւ Մասաչուսեթսի Գերագույն դատարանի դատավոր նշանակվելու Ջոզեֆ Բերմանի թեկնածության տապալումըՙ լավ կազմակերպված արշավի հետեւանքում: Մի շարք բացասական գործոններ նրա գործունեության մեջ նպաստեցին դրան: Իսկ ՀԶԼ-ի հետ նրա կապը հավանաբար այն վերջին կաթիլն էր, որ լցրեց նրա ընդդիմադիրների համբերության բաժակը: (1)

Այդ վատահամբավ կազմակերպության եւ նրա ղեկավար Ֆոքսմանի դեմ ծավալված արշավը չի թուլացել վերջին տարիներին: Ընդհակառակը, ավելի է ուժգնացել: Դրա վերջին դրսեւորումը «Մարդու իրավունքների Մեծ Բոստոնի առժամանակյա կոմիտեի» եւ «Սաֆֆըկ (Suffolk) համալսարանի վարչության» միջեւ ծագած տարաձայնությունն է: Ֆոքսմանը հրավիրված էր բանախոսելու Սաֆֆըկի իրավաբանական ֆակուլտետի ավարտական հանդիսությանը: «Իրավաբանների ազգային Գիլդիայի» Սաֆֆըկում գործող ուսանողական մասնաճյուղը ապրիլին բողոքեց այդ արարողությանըՙ նրա ներկայության դեմ, պատճառաբանելով, որ Ֆոքսմանը եւ ՀԶԼ-ն երկար ժամանակ է ինչ գաղտնի համագործակցում են Թուրքիայիՙ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տվող երկրի հետ, որն այդ կազմակերպության միջոցով տապալում է հայերի Ցեղասպանության ճանաչման բանաձեւերը կոնգրեսում:

Խիզախ արշավ էր եւ քաղաքական ակտիվ գործունեության լավ դրսեւորում, որը, սակայն, դժբախտաբար, իր նպատակին չհասավ: Ֆոքսմանը ելույթ ունեցավ եւ պատվավոր իրավաբանի տիտղոսին արժանացավ: Բայց շփոթ իրադարձության մեջ նա անդրադարձավ նաեւ հայերի Ցեղասպանությանը:

Պարտությունը ուսանելի կլինի, եթե մենք պատրաստ լինենք դասեր քաղելու դրանից: Ֆոքսմանը պատվանդանի առաջ չէր կանգնի, եթե Սաֆֆըկի վարչությունը ուժեղ կանգնած չլիներ իր ոտքերի վրա: Թվում է նաեւ, որ այդ արշավը հասել է իր հագեցածության աստիճանին: Տնտեսության եւ քաղաքականության մեջ մի օրենք գոյություն ունի, որն զգուշացնում է մեզ չանցնել սահմանը: Փաստը, որ որոշ հրեաներ եւս միացել են հակա-ֆոքսմանյան եւ հակա-ՀԶԼ-ական շարժմանը, ցույց է տալիս, որ ներքին խնդիրներ կամ անձնական հաշիվներ կան խնդրի էության մեջ, որոնք կարող են անհարկի հայերին էլ ներքաշել իրենց որոգայթը:

Ֆոքսմանը Վաշինգտոնում ազդեցիկ անձնավորություն է: ՀԶԼ-ն նույնքան ազդեցիկ է, եւ ոչ մի հայկական կազմակերպություն չի կարող մրցել նրանց ազդեցության մակարդակի հետ:

Գրված տառը կմնա: 2014 թվի մայիսի 13-ին ՀԶԼ-ն հրապարակեց մի հայտարարություն, որտեղ փորձ էր արվում հստակեցնել իր դիրքորոշումը հայերի Ցեղասպանության հարցի առնչությամբ: Հայտարարության տոնը, սակայն, ավելի նման էր զգուշացման, քան պարզաբանման կամ ներողության: Կրկնելով 2008-ի օգոստոսի 22-ի հայտարարության դրույթները, նոր հայտարարության մեջ ասվում էր. «Խորապես մտահոգված ենք անընդհատ շրջանառվող այն հարցերով, որոնք վերաբերում են հայերի Ցեղասպանության հանդեպ մեր ունեցած դիրքորոշմանը: ՀԶԼ-ն երբեք չի ժխտել հայերի դեմ Օսմանյան կայսրության իրագործած ողբերգական եւ ցավալի դեպքերը, եւ մենք Ցեղասպանություն ենք որակել այդ կոտորածները: Ատելության դեմ մշակված ՀԶԼ-ի բոլոր ծրագրերում Ցեղասպանությունը դասվում է մարդկության դեմ գործված հանցագործությունների շարքում»:

Առավել սպառնալից մի արձագանք էլ գալիս է Երուսաղեմից: Սովորաբար մամուլը Իսրայելում չափազանց նպաստավոր ձեւով է անդրադառնում հայկական հարցին, բայց մայիսի 18-ին «Ջերուսալեմ Փոստում» հրատարակված ոմն Տալ Բուենոսի հոդվածը խիստ վիրավորական է: «Աբրահամ Ֆոքսմանի բարի անունը» խորագրի ներքո, հեղինակը պաշտպանելով իր դաստիարակին, թունալից կերպով դատափետում է հայերի Ցեղասպանության փաստերը, առատորեն օգտվելով պաշտոնական Թուրքիայի ժխտողական բառապաշարից:

Հեղինակի ծիծաղելի արտահայտություններից մեկն է հետեւյալը. «Ֆոքսմանը ժխտողականների թվին չի պատկանում: Նա երբեք չի հրաժարվել Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի ողբերգության մասին եղած փաստերը ճանաչելուց: Ընդհակառակը, նա լուրջ հետաքրքրասիրություն է ցուցաբերել ավելի շատ փաստեր իմանալու կատարվածի մասին»:

Եթե Ֆոքսմանը կատարվածի մասին դեռ նոր փաստեր պետք է սովորի, իմանա, այն բանից հետո, երբ 2007 թվի հունիսի 6-ին Հոլոոքոսթի եւ Ցեղասպանության 126 մասնագետներ հաստատեցին հայերի Ցեղասպանության անժխտելի փաստը, ապա թույլ տվեք ասել, որ բավական ուշացել է այդ բացը լրացնելու համար: Բացի այդ, եթե նա բավականաչափ փաստեր չունի կատարվածի մասին, ինչո՞ւ էր պայքարում ընդդեմ մի հարցի, որի մասին այդքան քիչ բան գիտեր:

Ցավալի եւ վնասակար կարելի է համարել մասնավորապես հետեւյալ նախադասությունը. «Դրամատիկական շրջադարձով «Ցեղասպանություն» եզրը բեռ է դարձել Հոլոքոսթի հիշողության վրա»: Այնուհետեւ նա շարունակում է Հոլոքոսթի եզակիությունը շեշտել եւ հայերին մեղադրել Ցեղասպանության հարցը քաղաքականացնելու մեջ, մոռանալով, որ ինքն էլ է նույն «մեղքը» գործում:

Ուշագրավ է նկատել, որ Ֆոքսմանի մասին շատ բան չկա հոդվածում, որը կարծես պատվիրված լինի Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Իսրայելի մասնակցությամբ, հայկական եւ հրեական քարոզչական խմբավորումների «հակամարտությունը» տգեղ երեւույթ է ստանում եւ կարող է հակառակ արդյունքը տալ:

Խնդիրը չպետք է խորանա այն աստիճանի, որ հրեաները դեմ դուրս գան հայերին, Ցեղասպանությունըՙ Հոլոքոսթին, որովհետեւ այդ դեպքում մենք ենք լինելու տուժողը:

Քաղաքական շարժում սկսելը գովելի է, բայց այն, որ չենք կարողանում զորաշարժի ենթարկել մեր բոլոր հնարավոր ռեսուրսները, թուլացնում է մեր ղեկավարների դիրքերը: Վտանգավոր է հակադրել, կամ համեմատել երկու ողբերգություններըՙ Հոլոքոսթն ու Ցեղասպանությունը: Յուրաքանչյուրը պետք է քննարկվի իր հանգամանքների շրջանակներում: Այլապես երկուսն էլ կկորցնեն իրենց բարոյական հիմքերը: Երկուսն էլ պետք է բարձրացվեն համաշխարհային տարողությամբ մի հասկացության, որպեսզի դրանցից դասեր քաղեն ամբողջ երկրագնդի բնակիչները:

Հայկական մի հին ասացվածք կա, որ չի կորցրել իր այժմեականությունը: «Սահման քաջաց զենն յուրյանց», որը բառացիորեն նշանակում էՙ «որոշողը զենքն է, ուժն է: Ուժով է որոշվում սահմանը»: Մեկնաբանությունՙ չափից ավելի քննադատությունը կարող է հակառակ ազդեցությունը ունենալ: Այնպես որ, եկեք զգուշանանք կրետի բույնը փորփրելուց:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

1) Այս մասին տես «ԱԶԳ»ի այս տարվա ապրիլի 24-ի համարը:

Նախորդ գրառումը

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ

Հաջորդ գրառումը

«ԿՈՄՈՒՆԻՍՏ ՀԱՅԵՐԻ» ԵՎ «ՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

«ԿՈՄՈՒՆԻՍՏ ՀԱՅԵՐԻ» ԵՎ «ՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է. ուղիղ

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական