Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օզոնային շերտի պահպանությունը կարեւոր է

Ստեփան Պապիկյան
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
30
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը Սառեցման, օդորակման եւ ջեռուցման ինժեներական հայկական ասոցիացիայի (ՍՕՋԻ) հետ համատեղ կազմակերպել է Սառնամատակարարման համաշխարհային օրվան նվիրված ամենամյա միջոցառում «Ինստիտուցիոնալ հզորացում եւ կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության, միջազգային համագործակցության վարչությունների, ՄԱԱԶԿ հայաստանյան գրասենյակի, ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի, Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչներ, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի խորհրդի անդամներ, Երեւանի թիվ 2 եւ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջների «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության դասախոսներ, «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի ու ոլորտային որոշ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ եւ «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետներ:

Ողջույնի խոսքով հանդես եկած մասնահիցները շնորհավորելով միմյանց՝ իրենց երախտագիտությունը հայտնեցին սերտ համագործակցության եւ ձեռքբերումների համար՝ ընդգծելով, որ արձանագրված հաջողությունները բոլոր օղակների՝ սառնարանային ոլորտի հասարակական եւ բիզնես կազմակերպությունների, ոլորտային մասնագետների, միջին մասնագիտական կրթություն ապահովող քոլեջների տնօրենների եւ դասախոսների, Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի եւ պետական մյուս շահագրգիռ գերատեսչությունների գործընկերների հետեւողական աշխատանքի եւ նվիրումի արդյունքն են:

Օրվա խորհուրդը կրող հանդիպում-քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց սառնամատակարարման ոլորտի դերին Երկիր մոլորակի կայունության հարցում եւ համաշխարհային տնտեսության մեջ, ստանդարտացման կարեւորությանը սառնամատակարարման ոլորտում, թափոն համարվող սառնարանային սարքավորումների վերամշակման մեթոդներին եւ վտանգավոր թափոնների նվազեցման ռազմավարությանը:

Միջոցառումն ամփոփվեց ճանաչողական այցով «Երեւանի գարեջուր» ՓԲԸ, որտեղ ոլորտի մասնագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու բնական սառնագենտով` ամոնիակով աշխատող սառնարանային սարքավորումների առավելություններին եւ դրանց կիրառման օրինակներին:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիսա Ջարեթի «Սեր եւ փախլավան»

Հաջորդ գրառումը

ՀՀ-ը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, և հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ. ՀՀ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ-ը նույնպես Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված, և հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ. ՀՀ ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Աշխարհի խոսքաշատ լռությամբ…

15/05/2026

Հետաքրքիր զգացողությամբ ձեռքս վերցրի գրող, լրագրող Մարիետա Խաչատրյանի «Կյանքի կինոն» գիրքը, որը վերջերս տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում:Ընթերցողի միտքը կլանող...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական