Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պապոյանի առեղծվածը մայաների տեսիլքներում

ԱԶԳ
20/02/2026
- 20 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ

Հին մայաները կանխագուշակել էին աշխարհի վերջը 2012 թվականին: Իրենց ներհատուկ գուշակությունների հունարով առանձնանում էին նաեւ Նոստրադամուսը, Վանգան, Սուրբ Մատրոնան: Բայց նշված առեղծվածային դեմքերն անգամ չէին կարող իրենց կենդանության օրոք երազել, որ կարող են համեմատվել կամ ապրել այնպիսի գերմեծության շրջանում, որը օրվա, ժամի եւ րոպեի ճշգրտությամբ կարողանում է գուշակել անկախության կորուստը, արեգակի խավարումն ու աշխարհի կործանումը: Այո, խոսքը մեր ժամանակների աստղագուշակության (ներառյալ՝ օկուլտիզմի, էզոթերիզմի, կիրոմանտիայի, միդիումության) գիտակ, համատեղությամբ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն է: Գերբնական անձ, որը կանխագուշակել էր ՀՀԿ-ի ջախջախումը, իր ակնթարթային փախուստը, Թավիշների ծնունդը, Արցախի հանձնումը, պետական պարտքի աճը, հայկական արբանյակի՝Հայասաթ-1-ի թռիչքը: Մայաների հին գուշակություններում պահպանվել են տեղեկություններ, ամենատեսի եւ 2-րդ փրկչի գալստյան մասին, եւ այնտեղ հիշատակվում է ոմն Պապո Ուկիկիի մասին: ԱՄՆ-ը փոխնախագահ Վենսի այցի իրական նպատակը  «TRIPP»-ը չէր, այլ խորախորհուրդ Պապոյանի հետ հանդիպումը, որպեսզի պարզի, թե ո՞վ է լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահը Թրամփից հետո: Բայց Ջ. Վենսը ձեռնունայն գնաց Բաքու, որովհետեւ Պապոյանը աուդենցիայի չարժանացրեց նրան:

Իհարկե, Պապոյանը իր մոգական հատկությունները իրապես բացահայտել է վերջերս, երբ ՔՊ-ական ներկուսակցական ընտրությունների ժամանակ նա ստացավ վստահության 707 քվե եւ հռչակվեց «փոխկոնսուլ», «կեսարի մերձավոր» եւ «գորշ կարդինալ»: ՔՊ-ական խունտայի մնացած պալատականներն ու վունդերկինդները՝ օրենսդիր Ալենը, հարյուրապետ Սուրենը, սենեկապետ Կոնջորյանը, սուրհանդակ Վահագնը, Էլեկտրիկ Ռոմուլոսը, պետքարտուղար Միրզոյանը ներքին դժկամությամբ եւ նախանձով էին հետեւում թե ինչպես կարողացավ Պապոյանը սպրդել եւ հռչակվել ապագա Չորրորդ Հայաստանի հայր մարդպետ: Դավադրապաշտական միֆերի եւ աստղագիտական բարդ ալգորիթմների խառնաշփոթը մշուշապատել էր ՔՊ-ականների պարզ եւ սաղմանային ուղեղները: Անվրդով էր միայն թավիշների կնքահայրը, որը քթի տակ մռթմռթում էր. «դեմոկրատիա թե՞ տիռանիա, լիբերալիզմ թե՞ տոտալիտարիզմ, ճիշտը՝ կրոնապետությունն է, «մաքրամաքուր քրիստոնեության» եւ «իսլամական ֆունդամենտալիզմի» միահյուսմամբ, վիվա Նիկոլիզմ, կորչի ինքնությունն ու Մասիս սարը, կեցցե Արագածը եւ մեր ասֆալտը: Բայց պալատականները նրա նկատմամբ անտարբեր էին եւ շուրջպար էին բռնել նոր ֆավորիտի՝ գերաշնորհ Պապոյանի շուրջը, եւ նրան էին մեկնում իրենց ձեռքերը, որպեսզի նա գուշակի, թե ո՞վ է լինելու գալիք ԱԺ-ում:

Հաջորդ օրը նախարար Պապոյանի աշխատասենյակի դռան մոտ անշլագ էր: Քարտուղարուհին ոստիկանների հետ միասին չէր կարողանում կառավարել չինովնիկական եւ քաղաքացիական հոսքը: Բոլորը եկել էին իրենց ապագայի հետեւից եւ միաբերան ու ներդաշնակ  բարբաջում էին «ապգա կա, կա ապգա, կվա, կվա, կվա»: Խառնամբոխի մեջից ցցվել էր Հովիկ Աղազարի կարմրածուփ  եւ քրտնած գլուխը, որն իր ներթափանցման շնորհքով առաջինը հայտնվեց Պապոյանի աշխատասեղանի առջեւ ու նայում էր առաստաղին: Ապա հավաքելով ինքն իրեն՝ ափը մեկնեց նախարարին եւ աղերսեց գուշակել: Վերջինս խորաթափանց նայելով ափի գծերին ու ծալքերին, շշնջաց, որ բացի խոշոր եղջերավոր անասունների կճղակների հետքերից եւ անկանոն գծերից ոչինչ չի տեսնում: Քարտուղարուհին բղավեց՝ «հաջորդը»: Մյուս այցելուն քաղաքական դավանափոխության մագիստրոս, պատգամախոս Գեղամ Նազարյանն էր: Պապոյանը մի ակնթարթում հայացքով սրախողխող արեց Գեղամին եւ ասաց, որ այստեղ ավելի բարդ տեխնիկա է պետք եւ պահարանից դուրս բերեց Դոն Պիպոյից առգրավված մեկ մետրանոց մոմը եւ  գրպանից հանելով Ջեյմս Բոնդի հրահանը հիշեցնող ինչ-որ բան՝ վառեց: Մոմը հալում էր, թափվում էր, բայց Պապոյանը ոչինչ չէր տեսնում, շատ մշուշոտ եւ անընկալելի հոգի ուներ պացիենտ Նազարյանը: Ապա Գեղամին դիմելով Պապոյանն ասաց, – Ուզում եմ հիասթափեցնել ձեզ, բայց ես առաջին անգամ իմ պրակտիկայում ոչինչ չեմ տեսնում: Առհասարակ ոչինչ,- վրա բերեց այցելուն: Կատարելապես ոչինչ: Լսվեց քարտուղարուհու սուր ձայնը՝ «հաջորդը»:

ԱՐԵԳ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Հա, հիշեցի, մի «գերագույն գլխավոր» հրամանատար էլ կար ասում էր՝ իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք. քաղբանտարկյալ Աշոտ Երկաթ

Հաջորդ գրառումը

«ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը
OLYMPUS DIGITAL CAMERA

«ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից»

Լրահոս

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Նահատակված Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են. Բաղայի

13/07/2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համար արդարադատությունն...

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. Ալիև

13/07/2026

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. բռնազավթված Շուշիի...

Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան

13/07/2026

Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA...

Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի մեջ, ումից բողոքում են թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ...

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական