Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջոցառում՝ նվիրված Արցախյան ազատագրական շարժման 35-ամյակին

24/02/2023
- 24 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Արցախյան ազատագրական շարժման 35-ամյակի կապակցությամբ «IYOUWE» ՀԿ-ն Թեքեյան կենտրոնում կազմակերպել էր «Արցախ, ի՛մ հավերժ» խորագրով միջոցառում։ Այն մեկնարկեց Հայաստանում ժամանակավորապես  ապաստանած արցախյան մշակութային կենտրոնների եւ անհատների աշխատանքների ցուցադրությամբ. դրանք փրկվել են պատերազմներում ոչնչացվելուց կամ թշնամու ձեռքն ընկնելուց։

Միջոցառմանը ներկա էր «ողջ» Արցախը՝ պետական գործիչներ, հայրենիքն ազատագրած հերոսներ, մշակութային գործիչներ, արցախասեր տարբեր սերունդներ։ Իրենց խոսքում ներկաներն արժեվորեցին արցախյան շարժման 35-ամյա ճանապարհը, անդրադարձան մերօրյա մարտահրավերներին եւ եւս մեկ անգամ վերահաստատեցին՝ շարժման նշանակությունն այսօր էլ նույնն է՝ պայքարը շարունակվում է։

Ներկաները միակարծիք են՝ նոր հաղթանակների համար պետք է վերականգնել 1988-ի միասնությունը, տարածել արժանապատվության ալիքն ու արժանի լինել արցախահայության այն կամքին, որը նրանք ցուցաբերում են այս օրերին։ Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ բարձրաձայնեցին նաեւ վրիպումներն ու սխալները, ինչն էլ ավելի է մոտեցնում սթափության ժամը. պետք է արթնացնել զարթոնքի եւ վերապրելու ցանկությունը։

Ներկաներին եւ հատկապես շարժման նախաձեռնողներին ու առաջնորդներին շնորհավորեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նա ընդգծեց, որ Արցախյան շարժման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել պատմական արդարությունը, պահպանել ազգային ինքնությունը․ «Պայքարը շարունակվում է. հարյուր քսան հազար հայրենակիցներն այսօր  շրջափակման պայմաններում ամեն օր պայքարում են։ Մենք բոլորս պետք է կարողանանք վերականգնել 1988-ի մթնոլորտը, էներգիան, համախմբվածությունն ու  միասնականությունը»,- նշեց նախարարն ու վստահեցրեց՝ այդ պարագայում մենք նոր հաղթանակներ անպայման կունենանք։

Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը եւս շնորհավորեց ներկաներին եւ հավելեց. «Մեր զոհված ընկերների հոգիների հուրը արեւի ճառագայթների պես շոյում են մեզ։ Գոնե այս օրերին նրանք մեզ զրկում են սխալվելուց։ Նույնիսկ 100 պարտությունը չպետք է կոտրի մեր պայքարի ոգին, իսկ հայ ժողովուրդն իրավունք չունի միայնակ թողնել Արցախին, եւ՝ հակառակը»,- նշեց Սեյրան Օհանյանն ու ներկաներին հորդորեց համախմբվել եւ ոտքի կանգնել։

Եղան նաեւ այլ ելույթներ, որոնցում բանախոսներն ընդգծեցին արցախյան շարժման կարեւորությունն ինչպես 35 տարի առաջ, այնպես էլ մեր օրերում՝ իբրեւ Արցախի հավերժ մնալու կարեւոր պայման։

Արցախին նվիրված կատարումներով հանդես եկան Արսեն Գրիգորյանն (Մրո) ու Շուշան Պետրոսյանը, որոնք երգով ու խոսքով վերահաստատեցին՝ աշխարհն առուծախ է, Արցախը՝ հուր չվախեցող։

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

Նախորդ գրառումը

Տարվա ավարտին … 310 օր կա

Հաջորդ գրառումը

«Զօրավար Անդրանիկ կը խօսի»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Զօրավար Անդրանիկ կը խօսի»

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական