Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեզ քարով խփողին պատժելու փոխարեն՝ հարցերը քարի հետ ենք փորձում պարզել

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

«Ազգ»-ի զրուցակիցն է բանաստեղծ Դավիթ Մշեցին

– Դավիթ, 5 տարի առաջ դուք նույնպես փողոց էիք փակում, «Մերժիր Սերժին» վանկարկում, ոստիկանական բաժանմունքում հայտնվում, մի խոսքով՝ «հեղափոխություն» էիք անում: Այսօր նորից իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում եք, դատական գործընթացներով եք անցում: Կխնդրեի նախ մանրամասնել՝ ի՞նչ գործով եք անցնում ու կմտածեի՞ք արդյոք, որ «հեղափոխական» ուժի կառավարման ժամանակաշրջանում նույնպես կարող եք ինչ–որ բանի մեջ «մեղադրվել»:

– Ոչ միայն 5 տարի առաջ, այլեւ վերջին 15 տարում մշտապես եղել եմ պայքարի առաջնագծում՝ խրամատից մինչեւ քաղաքական հարթակ: Միշտ էլ հայտնվել եմ ոստիկանության բաժամունքներում, նույնիսկ 2013-ին բառի առարկայական իմաստով աքսորվել եմ երկրից: 2018-ին Սերժ Սարգսյանը ստեղծել էր այնպիսի մի իրավիճակ, երբ, պատկերավոր ասած, մի «երեխայիդ մորթել էր, իսկ մյուսի պարանոցին դանակն էր շողում»:Պետք էր որեւէ քայլ, շարժում անեինք՝ «փրկելու» համար մյուս երեխային: Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանի իշխանությունն ուղղակի պարտադրեց մեզ 2018-ի «հեղափոխությունը»:

Իշխանափոխությունից մեկ շաբաթ չանցած ինձ արդեն պարզ էր՝ ինչ է կատարվել ու կատարվելու: 2018-ի քաղաքական դեպքերը ես միշտ համեմատում եմ 1908-ի հետ, երբ հայ մտավորականությունը երիտթուրքերին էր աջակցում, երբ կործանելով Համիդին՝ իշխանության բերեցին իրենց ծոցում քնած ընկերներին, որոնք հետո պետք է մի ամբողջ ազգի դահիճը դառնային:

Ինչ վերաբերում է իրավական գործընթացին, ապա անցնում եմ մի գործով, որով, առանց բացառության, ՀՀ որեւէ քաղաքացի կարող էր անցնել:

Հիմքում Facebook-ի գրառում է, որտեղ ասում եմ «Նիկոլին սատկացնելը»  յուրաքանչյուր հայի սրբազան պարտքը պետք է լինի: Իրավապահները սա որպես բռնության կոչ ու ահաբեկչության կազմակերպում կամ հրահրում են որակել եւ գործ հարուցել: Կարճ ասած՝ նույնիսկ Բեն Լադենի համար նախանձելի հոդվածի մասին է խոսքը:Արդեն տարուց ավելի արգելափակել են երկրից դուրս գալս, համայնքային կալանք են կիրառել… Իմ տեսած ամենափնթի ու ցինիկ դատավարությունն են իրականացնում:

– 2018-ին կմտածեի՞ք, որ 5 տարի անց այսպիսի՝ պատերազմում պարտված, Արցախի 75 տոկոսը կորցրած, հակառակորդին մեր տնից ներս թողած իրավիճակում կհայտնվենք:

– Հայոց պատմության բոլոր ժամանակներում էլ մտավորականները, մասնավորապես՝ բանաստեղծները, բոլոր աղետները կանխագուշակել են, հուշել՝  դրանցից խուսափելու հստակ քայլերը: Բայց, ցավ ի սիրտ, մեր հանրությունը գոնե վերջին 2000 տարում ավելի շատ ատել ու արհամարհել է մտածող մարդուն, քան՝ եղեռնող «հարեւանին»:

– Հիմա էլ, փաստորեն, Փաշինյանը համաձայնել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն՝ ըստ երեւույթին Արցախը ներառյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք, եւ ըստ ձեզ՝ ո՞րն է հաջորդ աղետը:

– Փաշինյանն իր գիտակցական ամբողջ կյանքում է ձգտել նրան, որ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, ավելին՝ ամեն բան արել է դրան հասնելու համար: Այնպես որ, այժմ նրա հայտարարությունները որեւէ մեկին զարմանալ պետք չէ թվան: Հաջորդ աղետը միջանցքի հանձնումն է: Տեսեք՝ նոյեմբերի 9-ի ազգադավ փաստաթղթի 6-րդ կետով ՀՀ-ն պարտավորվում է ապահովել անխափան ենթակառուցվածքներ՝ Ադրբեջան-Նախիջեւան կապի համար: Սա այլ ինչ չէ, քան՝ ՀՀ ինքնիշխան տարածքի տրամադրում: Հիմա էլ Ալիեւն ասում է՝ ստորագրել ես, տո՛ւր: Անունը կուզես «միջանցք» դիր, կուզես՝ «կածան», դրանից հարցի էությունը չի փոխվում: Ալիեւի այս պնդմանը որեւէ երկիր չի հակադարձում, քանի որ, ի տարբերություն մեզ, մարդիկ ընդունում են ոչ թե ձեւակերպումը, այլ ձեւակերպման էությունը:

– Փաշինյանն ու թիմակիցներն անդադար խոսում են վայ–հարեւանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու ու խաղաղ համակեցության մասին: Դա, ըստ ձեզ, հնարավո՞ր է:

– Խաղաղ դարաշրջան ոչ թե մուրում, այլ պարտադրում են. դա՛ է բնության ու աշխարհի անխախտ օրենքը: Մեզ քարով խփողին պատժելու փոխարեն՝ հարցերը քարի հետ ենք փորձում պարզել: Հետեւաբար դեռ այնքան ժամանակ չես կարող հարեւանություն անել քեզ վրա արկ գցողի հետ, քանի դեռ դրա հարցերը չես լուծել:

– Արդեն ասացիք, որ բանաստեղծները սովարաբար ամեն բան կախազգում են, ծանր իրավիճակներից էլ ելքեր են գտնում կամ տեսնում: Այս իրավիճակի համար ի՞նչ լուծում եք տեսնում:

– Հայ ժողովրդի վերջին 2000 տարվա աղետալի պատմության միակ լուծումը Փոքր Մհերի խորհուրդը հասկանալն  ու ըստ այդմ ապրելն է: Հայ մարդու միակ խնդիրը ինքնաճանաչ չլինելն է: Մեզ դարերով համոզել են, որ մենք դավաճան, գետնաքարշ, թույլ, տկար հանրություն ենք, հետեւաբար՝ ոչ թե հզոր պետություն կերտելու մասին, այլ ո՞ր տերության գիրկը նետվելու մասին պետք է մտածենք: Տեղյակ չենք, որ արքայական ու արարչական արան կրողն ենք, ու մուրացկանի պես գոյում ենք դարերով: Եվ դեռ այնքան ժամանակ կգոյենք, քանի դեռ ինքնաճանաչման ճանապարհը չենք բռնել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Երկկողմ թարգմանությունը որպես խթան վերապրեցնելու արեւմտահայերենը

Հաջորդ գրառումը

Թուրքիայում իշխանության փոփոխությունը Հայաստանին ոչինչ չի տա

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայում իշխանության փոփոխությունը Հայաստանին ոչինչ չի տա

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական