Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկկողմ թարգմանությունը որպես խթան վերապրեցնելու արեւմտահայերենը

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

«Բրուքլինում (Նյու Յորք) բնակվող մի խումբ եռանդուն, համախոհ եւ ստեղծագործող երիտասարդներ 2018-ին նախաձեռնել են թարգմանիչների մի խմբակ ստեղծել, որի նպատակն է վերապրեցնել արեւմտահայերենը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես «կորստյան դատապարտված լեզու», գրում է Արփի Սարաֆյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում, հիշատակելով նաեւ պարբերականի խմբագրական կազմի ավագ սյունակագիր, լուսահոգի Երվանդ Ազատյանի անունը, որը ժամանակին ահազանգել էր այդ մասին: Հոդվածագիրը նշում է, որ երիտասարդների նախաձեռնությունը իր առաջին պտուղը տվել է արդեն: Այս տարի հեղինակային հրատարակությամբ եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել «Those Words That Offer to US» (Այդ բառերը, որ մեզ առաջարկում են) 135 էջանոց գեղեցիկ հատորը, որ ապացույց է այդ խմբի անդամների նվիրվածությանն ու պատասխանատվության զգացումի՝ հանդեպ մեր ինքնությանն ու պատմությանը: Նրանք հույս են հայտնում, որ թարգմանության միջոցով նոր ուղի կբացվի հասկանալու արեւմտահայերենը, որն էլ կհեշտացնի հաղորդակցությունը տարբեր երկրներում գտնվող ընտանիքների հիմնականում օտարախոս հայ երիտասարդների միջեւ:

Ըստ հատորը գրախոսող Արփի Սարաֆյանի, հատորն ընդգրկում է 19-20-րդ դարերի գրական տեքստեր թարգմանելու հինգ տարբեր փորձարարակական ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ինքնուրույն մոտեցումը ինչպես ընդհանրապես թարգմանության, այնպես էլ ընտրված հեղինակի նկատմամբ: Արեւմտահայերենին նոր-նոր ծանոթացող Ալեքսիա Հաթունը (Խաթուն), օրինակ, Զաբել Եսայանի «Հոգիս աքսորյալի» ընթերցման իր հասկացությունն է բացահայտում` օգտագործելով իր որդեգրած լեզուն: Նրա բանաստեղծությունը այդ թեմայի շուրջ զգացմունքներին ազատություն տալու փորձ է, հարազատ մնալով, անշուշտ, Եսայանի ապստամբ ոգուն եւ պայքարելու պատրաստակամությանը:

Մհեր Տարաքչյանը Հալեպի իր հայկական դպրոցի գրականության դասերի ժամանակ բաժանված նյութերից է հատվածներ թարգմանել երեւան հանելու համար հայերի տարագրությունը եւ իրարից բաժանվելու պատմությունը: Նա բացատրում է, որ Շահան Շահնուրի, Մատթեոս Զարիֆյանի եւ Գրիգոր Զոհրապի մասին գրված տողերը «հայոց լեզուն սիրելու եւ հայերեն մտածելու հիանալի առիթ են ստեղծում»:

Ալինա Գրիգորյանը, մյուս կողմից, արեւելահայերենով եւ արեւմտահայերենով գրված մանկական գրքերից է թարգմանություններ անում եւ համեմատում երկու լեզուները ցույց տալու համար, թե որքան տարբեր կարող են լինել դրանք` պայմանավորված օգտագործման վայրով:

Իսկ Հրայր Վարազը արեւմտահայերենի է թարգմանել Նենսի Աղբաբյանի «Fear of Sex» պոեմը, գերադասելով պահպանել խոսակցական լեզվի սահուն հոսքը եւ տուրք չտալով քերականական կանոնների ճշգրիտ օգտագործմանը:

Խմբի հինգերորդ մասնակիցը Քամի Աբրահամյանն է, որ անգլերենից արեւմտահայերենի է թարգմանել իտալահայ պարուհի Ջորջիա Օհաննեսյան-Նարդինի «Անվերնագիր» բանաստեղծությունը, որ ըմբռնելու տեսակետից որոշ դժվարություն է ներկայացնում, սակայն խմբագիրներ Քեթի Գիրիտլյանը, Քերոլայն Փարթամյանը եւ Մհեր Տարաքչյանը որոշել են առանց ուղղումներ կատարելու հրատարակել բանաստեղծությունը՝ քաջալերելու համար թարգմանչի առաջին փորձը, որը նմանեցրել են հայերեն խոսել սկսող երտասարդ մոր անդուլ ջանքերին, որով նա խիզախում է, անտեսելով սխալները, զգալ մայրենի լեզուն եւ փորձել կատարելագործել այն:

Ըստ հատորը գրախոսողի, երիտասարդ ստեղծագործողները մեզ առաջարկում են թարգմանության նոր մոտեցում, որը «հեղափոխական» կարելի է անվանել այն առումով, որ թարգմանիչները կանոնների չեն հետեւոմ, ազատ են ստեղծագործում եւ եթե նույնիսկ իրենց իսկ խոսքերով ներկայացված հատվածները կատարյալ չեն գրական տեսակետից, այդուհանդերձ փորձարարական «գործընթացը» ողջունելի է եւ խոստանում է շարունակական լինել` խթան հանդիսանալով արեւմտահայերենի հետագա պահպանմանը: Կարեւորը, ըստ Սարաֆյանի, թիմային աշխատանք կատարելու սկզբունքն է, որը հինգ հոգու միավորել է պայքարելու ընդդեմ արեւմտահայերենի մոռացմանը: Հատորը նաեւ արժեւորվում է այն հանգամանքով, որ թարգմանություններին դեմ առ դեմ զետեղված են նաեւ բնագիր հատվածները, թույլ տալով համեմատությունների միջոցով նորանոր բացահայտումներ կատարել: «Հատորը գուցե դժվար ընթեռնելի է, սակայն կատարվածը ողջունելի է, քանի որ այն նոր սերնդին դարձյալ արեւմտահայերեն երազել է ուսուցանում», եզրակացնում է Սարաֆյանը, հավելելով, որ շարքի երկրորդ հատորը պատրաստման ընթացքի մեջ է եւ շուտով կհրատարակվի:

Թարգմանեց` Հակոբ ԾՈՒԼԻԿԱՆԸ

The Armenian Mirror-Spectator

Նախորդ գրառումը

Գերակայելով` արժանապատվությունը

Հաջորդ գրառումը

Մեզ քարով խփողին պատժելու փոխարեն՝ հարցերը քարի հետ ենք փորձում պարզել

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Մեզ քարով խփողին պատժելու փոխարեն՝ հարցերը քարի հետ ենք փորձում պարզել

Լրահոս

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Վճռաբեկ դատարանը մերժել է Մկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունել

26/06/2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև...

Ռուսաստանն ավելի է սահմանափակել Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը

26/06/2026

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված...

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը

26/06/2026

Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու...

(FILES) In this file photo taken on December 4, 2019, US President Donald Trump (L) and Turkey's President Recep Tayyip Erdogan (R) leave the stage after the family photo to head to the plenary session at the NATO summit at the Grove hotel in Watford, northeast of London. - President Donald Trump has shattered through norms and niceties on the world stage in his nearly three years in office. Entering an election year, Trump is unlikely to slow down as he seeks what has largely eluded him -- a headline-grabbing victory. The tycoon turned president closes 2019 with a new stride after what was perhaps his most unambiguous achievement -- US commandos' raid that killed the leader of the Islamic State extremist group. But the year was also full of tosses and turns for Trump. On his ambition to end the war in Afghanistan, he startled Washington by inviting the Taliban to talks but then declared the talks dead before resuming them. (Photo by PETER NICHOLLS / POOL / AFP) (Photo by PETER NICHOLLS/POOL/AFP via Getty Images)

Դոնալդ Թրամփի «բացահայտումը»․Թուրքիան պատերազմի ընթացքում պատրաստ էր աջակցել Իրանին

26/06/2026

Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ին չհաջողվեց ձեւավորել այնպիսի լայն հակաիրանական կոալիցիա, ինչպիսին նախկինում հաջողվել էր ստեղծել տարբեր միջազգային ճգնաժամերի ժամանակ։...

Ընդդիմության ցայտնոտն ու Նիկոլի 72 ժամը. Հայկ Դեմոյան

26/06/2026

Ես շարունակում եմ պնդել, որ հունիսի 7-ին բեմադրված խորհրդարանական ընտրություններն ընդամենը Նիկոլ վերարտադրելու շատ վատ կազմակերպված գործողություն էր: Համենայնդեպս, մինչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական